16:10 08.06.2020
Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի «Հակահամաճարակային հանրային օպերատիվ շտաբի» նախաձեռնող թիմի առցանց հանդիպումը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ։
Առցանց քննարկման ժամանակ անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին։
Շիրակի մարզպետը ողջունել է նախաձեռնությունը, քննարկման կազմակերպիչներին ու հետևողներին ներկայացրել է մարզում տիրող վիճակն ու նշել, որ այս փուլում կարևորում է հանրային մոբիլիզացիան․
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել սրտացավ աշխատանքի համար, այս փուլում շատ կարևոր է հանրության համախմբվածությունը, ուրախ եմ, որ նման նախաձեռնությամբ եք հանդես գալիս, փորձը ցույց տվեց, որ համախմբվելով բավական լուրջ խնդիրներ մինչ այժմ լուծեցինք, նկատի ունեմ «Պարենային շտապօգնությունը», իսկ այս փուլում պետք է համախմբվենք մեկ կարևոր գաղափարի շուրջ, որ նախանշված կանոնները պահպանենք և կարողանանք խուսափել վիրուսի տարածումից»։
«Հակահամաճարակային հանրային օպերատիվ շտաբի» նախաձեռնող թիմի անդամները կարևորել են համագործակցությունն ու շնորհակալություն հայտնել Շիրակի մարզպետին պատրաստակամության համար։ Բանախոսները ներկայացրել են մտահոգություններն ու իրենց առաջարկությունները և նշել, որ վիրուսի դեմ պայքարում հաջողելու համար անհրաժեշտ է հասարակության բոլոր շերտերի մասնակցությունը:
Նշենք, որ նախաձեռնող խումբը նախատեսում է ուսումնասիրություններ իրականացնել արագ արձագանքման ենթակա երեք ուղղություններով՝ հետազոտական, իրավիճակի վերլուծության, գնահատման, ինչպես նաև արագ արձագանքման գործողությունների և պարետատան, պետական կառավարման, մարզային ու տեղական իշխանությունների և այլ կառույցների հետ աշխատանքի։
09:43 13.06.2025
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է արտակարգ դրությունԻսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը արտակարգ դրություն է հայտարարել ամբողջ երկրում՝ Իրանին հարված հասցնելու կապակցությամբ, հաղորդում է Axios պորտալը։ «Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը արտակարգ դրություն է հայտարարել ամբողջ երկրում», – հաղորդում է պորտալը։ Axios-ը մեջբերում է նախարարի խոսքերը, որ մոտ ապագայում սպասվում է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակում Իսրայելի վրա։ ...
09:37 13.06.2025
Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման հետևանքով զոհվել է գլխավոր շտաբի պետըԻրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին սպանվել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների հետևանքով, հաղորդում է Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությունը ։ «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին սպանվել է իսրայելական հարձակումների հետևանքով», – ուղիղ եթերում ասել է պետական լրատվական հեռուստաալիքի հաղորդավարը։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) մամուլի ծառայությունը հայտնել էր, որ […] ...
09:35 13.06.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող թիրախներինԻսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող թիրախներին։ Հինգշաբթի օրը CBS հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին, հաղորդել է, որ Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում, մինչդեռ Վաշինգտոնը կարծում է, որ Իսլամական Հանրապետությունը կարող է պատասխան հարված հասցնել հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտների։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի […] ...
23:59 12.06.2025
Օղակաձև այգին ազատվում է կանաչ գոտում կառուցված շինություններիցՕղակաձև այգում՝ Ավետիք Իսահակյանի արձանի ետնամասում ապամոնտաժվել է կանաչ գոտում կառուցված շինությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այս տարածքը կրկին դառնում է այգու մաս՝ բաց ու հասանելի բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 12.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստՀունիսի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել է Կուսակցության կանոնադրության փոփոխության նախագիծը, ինչպես նաև հանրային կարևորության այլ հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:48 12.06.2025
«Սևան» գաղութի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «ISUZU» բեռնատարը. վերջինը կողաշրջվել է, «Mercedes»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշինՀունիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Սևան» գաղութի մոտ բախվել են 19-ամյա Մայիս Ե.-ի վարած «Mercedes» մակնիշի և 26-ամյա Միսակ Մ.-ի վարած «ISUZU» մակնիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է և հայտնել ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին: […] ...