16:14 25.07.2020
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ակնալճի մասին:
«Սիրելի՛ արշավականներ, բնապահպաններ, քանի որ վերջին շրջանում լայն քննարկումների առիթ էր դարձել լճի կարգավիճակն ու որոշ շրջանակների տնտեսական գործունեության իրավաչափությունն այդ տարածքում, պարտքս համարեցի անձամբ այցելելու և ծանոթանալու իրավիճակին տեղում, ինչպես նաև, հնարավորության դեպքում, տեղում հանդիպելու այդ քննարկումների առիթ դարձած՝ Գեղարքունիքի մարզից որոշ քաղաքացիների, ում անվան հետ են կապում լճի հնարավոր «տնօրինումը»:
Ինձ հետ էր նաև«Կոտայք» Ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրենը։Նշեմ, որ թեև այս խառնարանային լիճն աշխարհագրորեն գտնվում է Կոտայք և Գեղարքունիք մարզերի սահմանագծին, սակայն ռելիեֆով պայմանավորված՝ լճի ջրային ռեսուրսները տնօրինվում են «Կոտայք» ՋՕԸ կողմից, ում իրավասության տակ է լճի ջրային պաշարների կառավարումը՝ թե՛ ոռոգման, թե՛ տարբեր մարզերից սեզոնային անասնապահությամբ զբաղվող ֆերմերների արոտների ջրարբիացման նպատակներով։ Բնականաբար՝ մեր համատեղ ջանքն ուղղված է նաև այդ ոլորտներում ևս ջրի օգտագործման վճարումների կանոնակարգմանն ու ստվերից դուրս բերմանը, ինչը կարծես՝ շատ դժվարությամբ, բայց ստացվում է։Հարգելինե՛րս,Ցանկանում եմ սույնով մեկընդմիշտ արձանագրենք, որ Գեղամա լեռների այս չքնաղ հովիտը բացառապես ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ է, և որևէ մեկն այն ինքնակամ տնօրինելու, կոմերցիոն նպատակներով շահագործելու կամ շահույթ հետապնդելու նպատակով՝ ենթավարձակալության հանձնելու որևէ իրավական ՀԻՄՔ ՉՈՒՆԻ (համենայն դեպս՝ տվյալ քաղաքացին և իր ներկայացուցիչները որևէ նման փաստաթուղթ չկարողացան ներկայացնել՝ վկայակոչելով ինչ-որ վարձակալության անհասկանալի մի պայմանագիր, որն ըստ իրենց, տրամադրվել է դեռևս հեռավոր 1988թ., ինչը, իհարկե, չէր կարող հանդիսանալ իրավաչափ հիմք)։Իսկ տվյալ անձը, ով իր ընտանիքի անձնական նախաձեռնությամբ՝ շուրջ մի քանի տասնամյակ լիճ է բաց թողնում որոշակի ձկնաքանակ՝ բնական միջավայրում բազմանալու և որակական հատկանիշներ ձեռք բերելու նպատակով, իմ ընկալմամբ, դա անում է առանց պատկան մարմինների և համապատասխան գերատեսչությունների պաշտոնական թույլտվության, ինչի մասին վերջինիս մանրամասն պարզաբանումներ ներկայացրեցի տեղում (սոցկայքերի վերջին հրապարակումների հիմամբ և այս փաստերով նաև Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում, և այդ տարածքում օրեր առաջ տեղազննություն են արել նաև հետաքննիչները): Ըստ այդմ, ելնելով վերոգրյալից, կոչ եմ անում շահագրգիռ բոլոր շրջանակներին՝ մեր արշավականներին, բնապահպաններին, և պարզապես, մեր մարզի հյուրերին.
Այցելե՛ք Ակնալիճ, բանակեք ափերին, վայելե՛ք բնության այդ հրաշագեղ կոթողը՝ առանց որևէ մեկին վճարելու, առանց տրվելու՝ որևէ մեկի կողմից «սեփական կանոնները» տեղում թելադրելու կամ Ձեր քաղաքացիական իրավունքները սահմանափակելու ապօրինի պահանջներին. այդ մասին վերջիններս խստագույնս զգուշացվել են։Հարկ եղած դեպքում՝ նման փորձերի ականատես լինելիս, խնդրում և հորդորում եմ՝ անմիջապես ահազանգել Ոստիկանություն կամ կապ կաստատել Կոտայքի մարզպետարանի թեժ գծերով»,- գրել է մարզպետը:
https://www.facebook.com/romanos.petrosyan/posts/3429268340425747
23:59 12.06.2025
Օղակաձև այգին ազատվում է կանաչ գոտում կառուցված շինություններիցՕղակաձև այգում՝ Ավետիք Իսահակյանի արձանի ետնամասում ապամոնտաժվել է կանաչ գոտում կառուցված շինությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այս տարածքը կրկին դառնում է այգու մաս՝ բաց ու հասանելի բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 12.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստՀունիսի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել է Կուսակցության կանոնադրության փոփոխության նախագիծը, ինչպես նաև հանրային կարևորության այլ հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:48 12.06.2025
«Սևան» գաղութի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «ISUZU» բեռնատարը. վերջինը կողաշրջվել է, «Mercedes»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշինՀունիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Սևան» գաղութի մոտ բախվել են 19-ամյա Մայիս Ե.-ի վարած «Mercedes» մակնիշի և 26-ամյա Միսակ Մ.-ի վարած «ISUZU» մակնիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է և հայտնել ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին: […] ...
23:39 12.06.2025
Հայ շախմատիստների արդյունքները «Delhi International Open 2025» միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլից առաջՀնդկաստանում ընթացող «Delhi International Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը 2 խաղափուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Նախավերջին խաղափուլից առաջ հայ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Մանուէլ Պետրոսյանը 8 հնարավորից ունեն 6.5 միավոր և գտնվում են համապատասխանաբար 4-րդ և 6-րդ հորիզոնականներում: Նախավերջին խաղափուլը կմեկնարկի վաղը՝ Հայաստանի ժամանակով 8:30-ին: Խաղերին կարող եք […] ...
23:30 12.06.2025
ԵՄ գործընկերների հետ քննարկեցինք տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր․ Արման ԵղոյանԱԺ-ում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ԱԺ գործընկերների` Հայկ Կոնջորյանի և Տաթևիկ Գասպարյանի հետ Եվրոպական միության խորհրդարանում հանդիպել են ԵՄ գործընկերների հետ, քննարկել ՀՀ֊ԵՄ հարաբերություններին, դրանցում ԵՄ անդամ երկրների դերին, ինչպես նաև` տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր։ «Մասնավորապես հանդիպեցինք՝ Անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի (SEDE) նախագահ […] ...
23:26 12.06.2025
ԱԳ փոխնախարարը ներկայացրել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման դեմ ուղղված Հայաստանի ջանքերըՀունիսի 12-ին Նիցցայում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Իրացնելով օվկիանոսի, կլիմայի և կենսաբազմազանության փոխկապակցվածությունը» խորագրով պանելային քննարկմանը: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման հասցեագրմանն ուղղված միջազգային ջանքերի ներդրման վերաբերյալ Հայաստանի […] ...