14:01 29.12.2020
NBA-ի հայտնի բասկետբոլիստ, ազգությամբ թուրք Էնես Կանտերը, որն այժմ հանդես է գալիս «Փորթլենդ Թրեյլ Բլեյզերս» ակումբում, իր ինստագրամյան սթորիում սքրինշոթ է հրապարակել Հենրիխ Մխիթարյանին գրած հաղորդագրությունից:
«Փոքրուց իմ լավագույն ընկերներից մեկը հայ է եղել, ու ես շատ բան եմ սովորել նրանից ու նրա ընտանիքից: Իմ կարիերայի ընթացքում և NBA-ում ես ունեցել եմ գլխավոր մարզչի հայ օգնականներ, որոնք ինձ համար շատ օգտակար են եղել: Ես զգում եմ քո և ձեր ժողովրդի ցավն ու աղոթում եմ բոլորիդ համար: Ինձ ցավ է պատճառում այն, որ ես տեսնում եմ՝ ինչպես են անմեղ մարդիկ զոհվում:
Թուրքական խելագար ռեժիմը մերկացնելու շատ քայլեր եմ ձեռնարկել ու շարունակում եմ ձեռնարկել, ու դիկտատոր Էրդողանը չի կարող մեզ կոտրել, եթե մենք համախմբվենք ու մնանք միասնական: Էրդողանի վերաբերմունքը ոչ միայն ձեր ազգի, այլև մյուսների նկատմամբ զզվելի է, հիասթափեցնող ու տխուր: Ինձ և քեզ նման մարդիկ պետք է լինեն առաջնորդող ու օրինակ ծառայեն: Մենք պետք է սկսենք կառուցել խաղաղության կամուրջներ և ոգեշնչենք մեր երիտասարդ սերունդներին, որ մեծանալով չբախվեն այն խնդիրներին, որ այսօր կան: Մենք բոլորս եղբայրներ ու քույրեր ենք: Մենք մեծ ընտանիք ենք: Ձեր ցավն իմ ցավն է: Այս հարցում մենք միասնական ենք»,- գրել է Էնես Կանտերը Հենրիխ Մխիթարյանին ուղղված նամակում:
09:35 31.05.2025
Հեգսեթ. ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայի հակամարտությունը, փոխում է պաշտպանական գնումների մոտեցումըՄիացյալ Նահանգներն ուսումնասիրում է Ուկրաինայում ռազմական գործողությունների փորձը և փոխում է զենքի գնման համակարգի նկատմամբ իր մոտեցումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը՝ ելույթ ունենալով Սինգապուրի «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության ֆորումում, որը հեռարձակվել է Պենտագոնի կայքում։ «Շատերիդ նման, մենք էլ ուկրաինական հակամարտությունից սովորեցինք, որ պատերազմի բնույթն արագ փոխվում է։ Մենք այլևս չենք կարող […] ...
09:17 31.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:00 31.05.2025
«Ռեալը» ուկրաինացի դարպասապահին փոխարինելու տարբերակ է գտելՄադրիդի «Ռեալը» դիտարկում է «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային հրավիրելու տարբերակը, հայտնում է As-ը: «Ռեալը» գործարքը կփորձի իրականացնել այն դեպքում, եթե ուկրաինացի Անդրեյ Լունինը հեռանա: Ժոան Գարսիայի ծառայություններով հետաքրքրված են նաև կատալոնական «Բարսելոնան», անգլիական «Արսենալն» ու «Նյուքասլը»: ...
08:45 31.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 31.05.2025
Իռլանդիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինՄայիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Բեննոնին (նստավայրը՝ Սոֆիա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Իռլանդիայի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացմամբ։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանն ընդգծել է, […] ...
23:59 30.05.2025
Ի՞նչ է կանաչ տնտեսությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ հոդված է հրապարակել կանաչ տնտեսության մասին: Կանաչ տնտեսությունը տնտեսական մոդել է, որն աջակցում է կայուն զարգացմանը՝ առաջնահերթ համարելով մարդու բարեկեցությունը, սոցիալական արդարությունը և բնապահպանական պաշտպանությունը։ Այն ձգտում է համատեղել տնտեսական աճը բնապահպանական պատասխանատվության հետ: Իր էությամբ կանաչ տնտեսությունը՝ Խթանում է ցածր ածխածնային զարգացումը, Արդյունավետ օգտագործում է բնական ռեսուրսները, Պահպանում է […] ...