Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+20.09 oC

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանին

15:21 08.07.2021

Արտախորհրդարանական քաղաքական մի շարք ուժերի հետ քննարկումների շրջանակում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանին:

Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Տերտերյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու կապակցությամբ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու համար: «Միասնական հայրենիք» կուսակցությունը մասնակցել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Միջազգային դիտորդները տեղի ունեցած ընտրությունները որակել են որպես ժողովրդավարության չափանիշներին համապատասխանող, Հայաստանի Հանրապետության քաղաքացին արտահայտել է իր կամքը: Մենք այս իրադրությունը նաև ընկալում ենք որպես հնարավորություն՝ մեր հանրային և ազգային ներուժը համախմբելու, մեր պետության առաջ ծառացած խնդիրները լուծելու համար և այս համատեքստում կարևորում ենք ինչպես խորհրդարան անցած քաղաքական ուժերի գործունեությունը, այնպես էլ խորհրդարանում տեղ չգտած, այսինքն՝ արտախորհրդարանական ուժերի մասնակցությունը և ներգրավվածությունը: Այս քաղաքական քննարկումների և խորհրդակցությունների նպատակն է՝ լսել քաղաքական ուժերի, այդ թվում՝ Ձեր տեսակետը Հայաստանի քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ: Եվ ըստ Ձեզ՝ ի՞նչ կարող ենք անել, որ փոխադարձաբար կառավարությունը, արտախորհրդարանական ուժերը, Ձեր կուսակցությունը մասնավորապես, լինեն ավելի լսելի, որպեսզի արժեքավոր գաղափարները կարողանանք դնել իրագործման հոսքագծի վրա, որովհետև մենք այն տեսակետը չունենք, թե արժեքավոր գաղափարներ ունենում են միայն այն ուժերը, որոնք առավել շատ ձայն են ստացել ընտրություններում: Մենք գիտենք, որ լավ մտքեր, գաղափարներ կան և եթե պատրաստակամ լինեն այդ մտքերն ու գաղափարները կիսվել, պարզաբանել, մանրամասնել, փաստարկներով համոզել՝ մենք, իհարկե, պատրաստ ենք դրանց իրագործման համար պայմաններ ստեղծել: Այնպես որ այս քննարկումը շատ կարևոր է:

Մհեր Տերտերյան – Շնորհակալ եմ հրավերի համար: Այս ընտրական շրջանում մենք նպատակ էինք դրել, որպեսզի հնարավորություն ունենանք հանրությանը, մեր ազգին ներկայացնենք մեր վաղվա, ապագայի հնարավորություններն ու տեսլականը: Համարում ենք մեր խնդիրը կատարված, քանի որ դաշտ ենք բերել նոր թեզեր, ուղղություններ՝ առանձին կարևորելով բանակաշինությունը և այդ կոնտեքստում ռազմարդյունաբերությունը որպես ոլորտ:

Մենք խոսել ենք այն մասին, թե ինչպես ենք պատկերացնում ապագան՝ տնտեսական զարգացման, գյուղին ուղղված ծրագրերի մասով և առանձին ուշադրություն ենք դարձրել Սփյուռքի հետ ճիշտ ու արդյունավետ աշխատանք կազմակերպելուն: Ողջունում եմ Ձեր նախաձեռնությունը, որպեսզի կարողանաք ընտրություններից հետո կոնսոլիդացնել քաղաքական ուժերին: Դա նաև իր հետ կբերի բավականին դրական էֆեկտ, քանի որ մեր ժողովրդի մեջ միասնական լինելու հասկացողությունն էլ ավելի կամրապնդվի: Շատ ողջունելի նախաձեռնություն է, իհարկե, համաձայն եմ Ձեզ հետ, որ աշխատանքային ճանապարհի և մոտեցման կիրառման մասով պետք է չափազանց ճիշտ և նուրբ աշխատանք կատարենք, որպեսզի կոնսոլիդացիան տեղի ունենա:

Ես անձամբ 2017 թվականից իմ աշխատանքով ապացուցեցի, որ անկախ քաղաքական հայացքներից՝ պատրաստ եմ լինել մեր կառավարության, մեր պետական իշխանության կողքին, աջակցել իմ գիտելիքներով: Հույս ունեմ, որ այսօր էլ կունենանք հնարավորություն՝ առանձին քննարկելու այդ աշխատանքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օղակաձև այգին ազատվում է կանաչ գոտում կառուցված շինություններից

23:59 12.06.2025

Օղակաձև այգին ազատվում է կանաչ գոտում կառուցված շինություններից

Օղակաձև այգում՝ Ավետիք Իսահակյանի արձանի ետնամասում ապամոնտաժվել է կանաչ գոտում կառուցված շինությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այս տարածքը կրկին դառնում է այգու մաս՝ բաց ու հասանելի բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ

23:51 12.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ

Հունիսի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել է Կուսակցության կանոնադրության փոփոխության նախագիծը, ինչպես նաև հանրային կարևորության այլ հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

«Սևան» գաղութի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «ISUZU» բեռնատարը. վերջինը կողաշրջվել է, «Mercedes»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին

23:48 12.06.2025

«Սևան» գաղութի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «ISUZU» բեռնատարը. վերջինը կողաշրջվել է, «Mercedes»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին

Հունիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Սևան» գաղութի մոտ բախվել են 19-ամյա Մայիս Ե.-ի վարած «Mercedes» մակնիշի և 26-ամյա Միսակ Մ.-ի վարած «ISUZU» մակնիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է և հայտնել ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին: […] ...

Հայ շախմատիստների արդյունքները «Delhi International Open 2025» միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլից առաջ

23:39 12.06.2025

Հայ շախմատիստների արդյունքները «Delhi International Open 2025» միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլից առաջ

Հնդկաստանում ընթացող «Delhi International Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը 2 խաղափուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Նախավերջին խաղափուլից առաջ հայ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Մանուէլ Պետրոսյանը 8 հնարավորից ունեն 6.5 միավոր և գտնվում են համապատասխանաբար 4-րդ և 6-րդ հորիզոնականներում: Նախավերջին խաղափուլը կմեկնարկի վաղը՝ Հայաստանի ժամանակով 8:30-ին: Խաղերին կարող եք […] ...

ԵՄ գործընկերների հետ քննարկեցինք տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր․ Արման Եղոյան

23:30 12.06.2025

ԵՄ գործընկերների հետ քննարկեցինք տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր․ Արման Եղոյան

ԱԺ-ում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ԱԺ գործընկերների` Հայկ Կոնջորյանի և Տաթևիկ Գասպարյանի հետ Եվրոպական միության խորհրդարանում հանդիպել են ԵՄ գործընկերների հետ, քննարկել ՀՀ֊ԵՄ հարաբերություններին, դրանցում ԵՄ անդամ երկրների դերին, ինչպես նաև` տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր։ «Մասնավորապես հանդիպեցինք՝ Անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի (SEDE) նախագահ […] ...

ԱԳ փոխնախարարը ներկայացրել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման դեմ ուղղված Հայաստանի ջանքերը

23:26 12.06.2025

ԱԳ փոխնախարարը ներկայացրել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման դեմ ուղղված Հայաստանի ջանքերը

Հունիսի 12-ին Նիցցայում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Իրացնելով օվկիանոսի, կլիմայի և կենսաբազմազանության փոխկապակցվածությունը» խորագրով պանելային քննարկմանը: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման հասցեագրմանն ուղղված միջազգային ջանքերի ներդրման վերաբերյալ Հայաստանի […] ...

BACK_TO_TOP