13:22 11.07.2018
«Ինձ չեն կաշկանդում ո՛չ դրական, ո՛չ բացասական արձագանքները»,- այս մասին այսօր լրագրողներին ասել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ հայտարարելով, որ իր դեմ հարձակում է իրականացվում:
«Ցավալի է, իհարկե, որ իմ ընկերներից, մտերիմնեից շատերը կեղծ էջերով, ֆեյքերով սկսել են հարձակում, բայց դա էլ եմ նորմալ համարում»,- ասել է Վարդանյանը:
Ավագանու անդամը չի ցանկացել անուններ հրապարակել, միայն ասել է, որ դա էլ որոշակիորեն լավ է այն առումով, որ խնդիր չի տեսնում ու կաշկանդված չէ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան՝ Վարդանյանն ասել էր, որ ինքը չի ասել՝ ցանկանում է Երևանի քաղաքապետ դառնալ:
Մեր հարցին՝ իսկ ինչո՞ւ է հենց նրա անունը շրջանառվել, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամը պատասխանել է.
«Անկեղծ ասած՝ չեմ կարող ասել, որևէ կասկած և փաստ չունեմ: Ընկերական շրջապատում նույնիսկ կատակում ենք, ասում ենք՝ երևի Խորվաթիայի նախագահի հայտնվելուց դա եղավ: Վերջին շրջանում իմ լուսանկարներն են տարածում ու գրում` քաղաքապետի իմ թեկնածուն, գուցե դա է նաև պատճառը, չգիտեմ: Ինչ վերաբերում է հարցին, թե երբևէ հայտնե՞լ եմ նման ցանկություն, ասեմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում որևէ անգամ նման բան չեմ ասել»:
13:07 13.06.2025
Հայտնի են Խաչատրյանի անվան 21-րդ մրցույթի մրցանակակիրներըԿայացել է Արամ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի ամփոփիչ գալա համերգը, որի ընթացքում հայտարարվել են մրցույթի դափնեկիրների անունները, տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։ Մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը […] ...
13:04 13.06.2025
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ ԱբրահամյանըԱզգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է: Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են «Լուրերի» տեղեկությունը՝ նշելով, որ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրությանը ապօրինի մասնակցելու համար: ...
13:00 13.06.2025
Չինաստանը մտահոգված է Իրանի դեմ Իսրայելի գործողության հետևանքներովՉինաստանը լրջորեն մտահոգված է այն հետևանքներով, որոնց կարող է հանգեցնել Իսրայելի կողմից Իրանի դեմ գործողությունը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը: «Չինական կողմը լրջորեն մտահոգված է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման կապակցությամբ և խորապես մտահոգված է նման գործողությունների հնարավոր լուրջ հետևանքներով։ Չինաստանը դեմ է Իրանի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության […] ...
12:52 13.06.2025
Ֆլիկը մտադիր է ազատվել 5 խաղացողներից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը 2025/26 մրցաշրջանի մեկնարկից առաջ ցանկանում է կրճատել կազմը՝ տեղ ազատելով նոր համալրումների համար, հայտնում է Fichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ գերմանացի մասնագետը մտադիր է ազատվել Ինյակի Պենյայից, Մարկ-Անդրե տեր Շտեգենից, Անսու Ֆատիից, Պաբլո Տորեից և Ռոնալդ Արաուխոյից, եթե վերջինիս համար լինի շահավետ առաջարկ։ Նշված խաղացողներից ակումբը լքելուն ամենամոտը Անսու Ֆատին է։ Իսպանացին, […] ...
12:45 13.06.2025
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ՉեխիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն: Պրահայում «GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում վարչապետը կմասնակցի «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը, ինչպես նաև որպես բանախոս` հանդես կգա «Հայաստանը փոփոխվող աշխարհում» քննարկմանը։ ...
12:38 13.06.2025
Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերըԻսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը՝ Իրանի վրա գիշերային հարձակում իրականացնելով, և այժմ Թեհրանը որևէ սահմանափակում չունի պատասխան հարվածի հարցում, ասվում է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ: «Այժմ, երբ Երուսաղեմը օկուպացրած ահաբեկչական ռեժիմը հատել է բոլոր կարմիր գծերը, այս հանցագործությանը արձագանքելու համար այլևս սահմաններ չկան, և աստվածային հատուցման ձեռքը կպատժի դաժան ահաբեկչական […] ...