14:03 11.07.2018
«Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթի իրավունքն օգտագործեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հարց ուղղելու համար:
«Քանի որ արդեն գործող տույժ-տուգանքների հետևանքով մարդկանց հաշիվների վրա կան կալանքներ, ոմանք նաև աշխատավարձ չեն կարողանում ստանալ, կխնդրեի տեխնիկական մասը ներկայացնեք՝ ի՞նչ պետք է անեն այդ մարդիկ, արդյո՞ք ամբողջ գումարն է ազատվելու, թե՞ տույժ-տուգանքների, պարտավորությունների մասով որոշ բան մնալու է»,- հետաքրքրվեց նա:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը ևս դիմեց Արտակ Զեյնալյանին, նշեց՝ այս տիպի գործառույթ արդեն երրորդ անգամ են անցկացնում:
«Այս ամենին ուզում եմ գումարել մի փաստ՝ 2010-ից ԴԱՀԿ-ում վարչական իրավախախտումների մասին ռեգիստր վարվում է, և հստակ երևում է, թե ինչ գործառույթներ են իրականացված, վարորդների որ մասն է վճարել, գործերի որ մասն է ավարտված, պատճառը՝ ինչո՞ւ է ավարտված: Այդ տեղեկատվությունը կարող եք մի հանձնարարությամբ մի քանի վայրկյանում ստանալ»,- նշեց նա:
Պողոսյանը նաև մի փաստ արձանագրեց, այն է՝ ամեն անգամ նմանատիպ գործառույթից հետո լրջագույն խնդիր է առաջանում. բարեխիղճ վարորդների քանակը պակասում է, մարդիկ սպասում են, որ էլի նմանատիպ քայլ պետք է արվի:
«Ես դեմ չեմ օրենքի ընդունմանը, բայց պետք է ուշադրություն դարձնեն՝ այն բարեխիղճ վարորդները, որ ժամանակին վճարումները կատարել են, ինչ-որ կերպ պետք է անդրադառնանք նաև այդ հարցին, նրանց վճարումները փոխհատուցենք»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ մարդ բարեխիղճ լինելու համար պիտի չտուժի:
13:07 13.06.2025
Հայտնի են Խաչատրյանի անվան 21-րդ մրցույթի մրցանակակիրներըԿայացել է Արամ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի ամփոփիչ գալա համերգը, որի ընթացքում հայտարարվել են մրցույթի դափնեկիրների անունները, տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։ Մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը […] ...
13:04 13.06.2025
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ ԱբրահամյանըԱզգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է: Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են «Լուրերի» տեղեկությունը՝ նշելով, որ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրությանը ապօրինի մասնակցելու համար: ...
13:00 13.06.2025
Չինաստանը մտահոգված է Իրանի դեմ Իսրայելի գործողության հետևանքներովՉինաստանը լրջորեն մտահոգված է այն հետևանքներով, որոնց կարող է հանգեցնել Իսրայելի կողմից Իրանի դեմ գործողությունը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը: «Չինական կողմը լրջորեն մտահոգված է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման կապակցությամբ և խորապես մտահոգված է նման գործողությունների հնարավոր լուրջ հետևանքներով։ Չինաստանը դեմ է Իրանի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության […] ...
12:52 13.06.2025
Ֆլիկը մտադիր է ազատվել 5 խաղացողներից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը 2025/26 մրցաշրջանի մեկնարկից առաջ ցանկանում է կրճատել կազմը՝ տեղ ազատելով նոր համալրումների համար, հայտնում է Fichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ գերմանացի մասնագետը մտադիր է ազատվել Ինյակի Պենյայից, Մարկ-Անդրե տեր Շտեգենից, Անսու Ֆատիից, Պաբլո Տորեից և Ռոնալդ Արաուխոյից, եթե վերջինիս համար լինի շահավետ առաջարկ։ Նշված խաղացողներից ակումբը լքելուն ամենամոտը Անսու Ֆատին է։ Իսպանացին, […] ...
12:45 13.06.2025
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ՉեխիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն: Պրահայում «GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում վարչապետը կմասնակցի «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը, ինչպես նաև որպես բանախոս` հանդես կգա «Հայաստանը փոփոխվող աշխարհում» քննարկմանը։ ...
12:38 13.06.2025
Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերըԻսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը՝ Իրանի վրա գիշերային հարձակում իրականացնելով, և այժմ Թեհրանը որևէ սահմանափակում չունի պատասխան հարվածի հարցում, ասվում է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ: «Այժմ, երբ Երուսաղեմը օկուպացրած ահաբեկչական ռեժիմը հատել է բոլոր կարմիր գծերը, այս հանցագործությանը արձագանքելու համար այլևս սահմաններ չկան, և աստվածային հատուցման ձեռքը կպատժի դաժան ահաբեկչական […] ...