«Աֆղանստանի ահաբեկչությունների համար ԱՄՆ-ն է պատասխանատու». Մուհամադ Բաղերի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+29.09 oC

«Աֆղանստանի ահաբեկչությունների համար ԱՄՆ-ն է պատասխանատու». Մուհամադ Բաղերի

17:26 06.02.2018

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մուհամադ Բաղերին Աֆղանստանում ահաբեկչական գործողությունների ակտիվացման մեջ մեղադրել է Միացյալ նահանգներին, հայտնում է Tansin գործակալությունը:

«Երբ ամերիկացիները հասկացան, որ ԴԱԻՇ-ը և ահաբեկչական մյուս խմբավորումները կորցրել են նախկինում իրենց տիրապետության տակ գտնվող տարածքները, նրանց տարբեր ճանապարհներով տեղափոխեցին Աֆղանստան: Այժմ մենք ականատեսն ենք Աֆղանստանում տեղի ունեցող պայթյունների ու հանցագործությունների»,- հայտարարել է իրանցի պաշտոնյան:

Հունարի վերջին նման կարծիք հայտնել էր նաև Իրանի Պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին՝ հայտարարելով, որ Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումների պարտությունից հետո արևմտյան ուժերը սկսել են տարածվել Միջին Ասիայում և Աֆղանստանում:

Հիշեցնենք, որ հունվարի վերջին Աֆղանստանում մի շարք ահաբեկչական գործողություններ են տեղի ունեցել: Հունվարի 29-ին պայթյուն էր գրանցվել այդ երկրի Մարշալ Ֆահիմի անվան համալսարանում, զոհվել էր 10 մարդ։ Մինչ այդ Քաբուլում տեղի ունեցած պայթյունն ավելի քան 100 մարդու մահվան պատճառ էր դարձել: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփն ասել է, որ նախապես տեղյակ է եղել Իրանին իսրայելական հարվածների մասին

13:33 13.06.2025

Թրամփն ասել է, որ նախապես տեղյակ է եղել Իրանին իսրայելական հարվածների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախապես տեղյակ է եղել իրանական օբյեկտներին Իսրայելի հարվածների մասին։ Fox News-ի քաղաքական մեկնաբանին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ Իսրայելի հարձակումն իր համար անակնկալ չի եղել։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակը սկսել է «Արթնացող առյուծ» կոչվող լայնածավալ գործողությունը, որի ընթացքում օդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի միջուկային […] ...

Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

13:28 13.06.2025

Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Լատվիայի Հանրապետության Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ հունիսի 13-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Պատվիրակության անդամները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող […] ...

«Ռեալը» հրապարակել է աշխարհի ակումբային առաջնության հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների անունները

13:24 13.06.2025

«Ռեալը» հրապարակել է աշխարհի ակումբային առաջնության հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների անունները

«Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի՝ աշխարհի ակումբային առաջնության հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների անունները։ Դարպասապահներ. Տիբո Կուրտուա, Անդրեյ Լունին, Ֆրան Գոնսալես, Սերխիո Մեստրե։ Պաշտպաններ. Դանի Կարվախալ, Էդեր Միլիտաո, Դավիդ Ալաբա, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Լուկաս Վասկես, Ֆրան Գարսիա, Անտոնիո Ռյուդիգեր, Ֆեռլան Մենդի, Դին Հաուսեն, Յուսեֆ Էնրիկես, Յակոբո Ռամոն, Ռաուլ Ասենսիո, Խեսուս Ֆորտեա, Դիեգո Ագուադո։ Կիսապաշտպաններ. Ջուդ Բելինգհեմ, Էդուարդո […] ...

Հայտնի են Խաչատրյանի անվան 21-րդ մրցույթի մրցանակակիրները

13:07 13.06.2025

Հայտնի են Խաչատրյանի անվան 21-րդ մրցույթի մրցանակակիրները

Կայացել է Արամ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի ամփոփիչ գալա համերգը, որի ընթացքում հայտարարվել են մրցույթի դափնեկիրների անունները, տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։ Մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը […] ...

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

13:04 13.06.2025

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է: Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են «Լուրերի» տեղեկությունը՝ նշելով, որ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրությանը ապօրինի մասնակցելու համար: ...

Չինաստանը մտահոգված է Իրանի դեմ Իսրայելի գործողության հետևանքներով

13:00 13.06.2025

Չինաստանը մտահոգված է Իրանի դեմ Իսրայելի գործողության հետևանքներով

Չինաստանը լրջորեն մտահոգված է այն հետևանքներով, որոնց կարող է հանգեցնել Իսրայելի կողմից Իրանի դեմ գործողությունը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը: «Չինական կողմը լրջորեն մտահոգված է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման կապակցությամբ և խորապես մտահոգված է նման գործողությունների հնարավոր լուրջ հետևանքներով։ Չինաստանը դեմ է Իրանի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության […] ...

BACK_TO_TOP