16:25 16.07.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանին, ՀԳՀՄ խորհրդի անդամ Հակոբ Բաղդասարյանին, ՀԳՀՄ «Տնտեսություն և գործարարություն ակումբի» անդամ Սերժ Ղարիբյանին, «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության հաշվապահների ասոցիացիա» ՀԿ նախագահ Վահագն Համբարձումյանին և խորհրդի անդամ Լիլիթ Չիչոյանին, տեղեկացնում է ԱԺ կայքը:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, հանձնաժողովի անդամներ Արամ Սարգսյանն ու Հակոբ Հակոբյանը:
Արա Բաբլոյանը, ողջունելով ներկաներին, մասնավորապես ասել է.
«Հարգելի՛ գործընկերներ և հյուրեր, թույլ տվեք ողջունել ձեզ այս յուրահատուկ առիթով ՀՀ Ազգային ժողովում գտնվելու համար: Գաղտնիք չէ, որ հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում մեր ձեռքբերումներն ու հաջողությունները պայմանավորված են տնտեսության ոլորտում իշխանությունների կողմից տարվող քաղաքականության արդյունավետությամբ:
Այս առումով տնտեսական քաղաքականության մշակման և իրականացման հարցում օրինաստեղծ գործունեությունը ստանում է առանձնահատուկ կաևորություն, քանզի դրանով է պայմանավորված տարվող քաղաքականության արդյունավետությունը, ինչպես նաև հանրության հիմնական հատվածի սպասելիքների հնարավոր ապահովումը: Ուստի, դրվատանքի է արժանի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությունը` հանձնաժողովը վերածելու մի կողմից քաղաքականություն մշակողների և իրականացնողների, տնտեսագիտական-ակադեմիական մտքի ներկայացուցիչների, իսկ մյուս կողմից` ԱԺ պատգամավորների միջև բանավեճի և երկխոսության յուրատեսակ հարթակի: Այն, անկասկած, իր դրական արդյունքն է տալիս, և մենք արդեն ունենք դրա օրինակները, որոնցից մեկն է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արդյունավետ համագործակցությունը ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ:
Ի դեպ, Ազգային ժողովի պրակտիկայում որպես հանձնաժողովի արտահաստիքային խորհրդատուի հետ այս համագործակցությունը, անշուշտ, կարելի է համարել նորույթ: Շարունակելով այս նախաձեռնությունները` մենք ձեզ հետ միասին այսօր ականատես ենք լինում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այդ մոտեցման հերթական դրսևորմանը և հնարավորություն ունենք համագործակցության նոր էջ բացել այս անգամ երկու այլ կազմակերպությունների և Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի միջև:
Պետք է արձանագրենք, որ այս կառույցների հետ հանձնաժողովի համագործակցությունն իրականացվել է նաև մինչ այս: Հուշագրերի ստորագրումն այս համագործակցությանը տալիս է ինստիտուցիոնալ բնույթ: Համագործակցության հուշագրերը կնքվում են ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի, «Հայաստանի գործատուների հանրապետական միություն» հասարակական կազմակերպության, ինչպես նաև «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության հաշվապահների ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև: Հուշագրերը` ի թիվս համագործակցության այլ մեխանիզմների, նախատեսում են նաև, որ մեր գործընկերները կարող են հանդես գալ փորձագիտական հետազոտություններով կամ իրականացնել ոլորտային ուսումնասիրություններ սեփական նախաձեռնությամբ:Հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք մաղթել հաջողություններ` համոզված լինելով, որ այս համագործակցությունը կլինի արգասաբեր»:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, կարևորելով կողմերի միջև փոխգործակցությունը, նշել է, որ այս հուշագրերը համագործակցության նոր նպաստավոր էջ կբացեն:
Միքայել Մելքումյանը, արժևորելով փոխադարձ համագործակցությունը, համոզմունք է հայտնել, որ այն արդյունավետորեն կնպաստի տնտեսական ոլորտի օրենքների մշակման և ընդունման գործընթացի իրականացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և համագործակցության համար` Գագիկ Մակարյանն ուրախությամբ նշել է, որ իրենք պատրաստակամ են ներդնելու իրենց փորձն ու ներուժը ՀՀ Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում:
Վահագն Համբարձումյանը, կարևորելով օրենսդրության կատարելագործման հարցում կողմերի միջև արդյունավետ փոխգործակցությունը, ընդգծել է, որ մեծ պատիվ է խորհրդարանի հետ աշխատելը: Հանդիպման ավարտին Խոսրով Հարությունյանը համագործակցության հուշագրեր է ստորագրել Գագիկ Մակարյանի և Վահագն Համբարձումյանի հետ:
23:59 12.06.2025
Օղակաձև այգին ազատվում է կանաչ գոտում կառուցված շինություններիցՕղակաձև այգում՝ Ավետիք Իսահակյանի արձանի ետնամասում ապամոնտաժվել է կանաչ գոտում կառուցված շինությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այս տարածքը կրկին դառնում է այգու մաս՝ բաց ու հասանելի բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 12.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստՀունիսի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել է Կուսակցության կանոնադրության փոփոխության նախագիծը, ինչպես նաև հանրային կարևորության այլ հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:48 12.06.2025
«Սևան» գաղութի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «ISUZU» բեռնատարը. վերջինը կողաշրջվել է, «Mercedes»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշինՀունիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Սևան» գաղութի մոտ բախվել են 19-ամյա Մայիս Ե.-ի վարած «Mercedes» մակնիշի և 26-ամյա Միսակ Մ.-ի վարած «ISUZU» մակնիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է և հայտնել ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին: […] ...
23:39 12.06.2025
Հայ շախմատիստների արդյունքները «Delhi International Open 2025» միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլից առաջՀնդկաստանում ընթացող «Delhi International Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը 2 խաղափուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Նախավերջին խաղափուլից առաջ հայ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Մանուէլ Պետրոսյանը 8 հնարավորից ունեն 6.5 միավոր և գտնվում են համապատասխանաբար 4-րդ և 6-րդ հորիզոնականներում: Նախավերջին խաղափուլը կմեկնարկի վաղը՝ Հայաստանի ժամանակով 8:30-ին: Խաղերին կարող եք […] ...
23:30 12.06.2025
ԵՄ գործընկերների հետ քննարկեցինք տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր․ Արման ԵղոյանԱԺ-ում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ԱԺ գործընկերների` Հայկ Կոնջորյանի և Տաթևիկ Գասպարյանի հետ Եվրոպական միության խորհրդարանում հանդիպել են ԵՄ գործընկերների հետ, քննարկել ՀՀ֊ԵՄ հարաբերություններին, դրանցում ԵՄ անդամ երկրների դերին, ինչպես նաև` տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր։ «Մասնավորապես հանդիպեցինք՝ Անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի (SEDE) նախագահ […] ...
23:26 12.06.2025
ԱԳ փոխնախարարը ներկայացրել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման դեմ ուղղված Հայաստանի ջանքերըՀունիսի 12-ին Նիցցայում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Իրացնելով օվկիանոսի, կլիմայի և կենսաբազմազանության փոխկապակցվածությունը» խորագրով պանելային քննարկմանը: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման հասցեագրմանն ուղղված միջազգային ջանքերի ներդրման վերաբերյալ Հայաստանի […] ...