15:44 13.02.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանին։
Նախարար Սուրեն Պապիկյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և ասել, որ ուրախ է հերթական անգամ լինել հանրապետության կարևորագույն հանգույցներից մեկում՝ Շիրակի մարզում։
«Մարզի մարդկային ռեսուրսների և աշխարհագրական դիրքի ներուժը նպաստում է, որպեսզի տքնաջան աշխատանքի արդյունքում այն հնարավոր լինի առաջիկայում վերածել երկրի առանցքային տնտեսական կենտրոններից մեկը»,- համոզմունք է հայտնել նախարարը։
Սուրեն Պապիկյանը նշել է, որ այդ գործում նորանշանակ մարզպետն ու իր աշխատակազմը շատ անելիքներ ունեն։
Ներկայացնելով նորանշանակ մարզպետին, նախարարը բարձր է գնահատել վերջինիս նախկինում ծավալած հասարակական-քաղաքական գործունեությունը և վստահեցրել, որ լավ շիրակցու, լավ գյումրեցու իր նվիրումով Տիգրան Պետրոսյանին կհաջողվի ուրվագծել մարզի զարգացման տեսլականը։
Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով Տիգրան Պետրոսյանին մարզպետի պատասխանատու և պատվաբեր աշխատանքին անցնելու կապակցությամբ՝ նախարարն ընդգծել է, որ յուրաքանչյուր շիրակցու, գյումրեցու համար մարզը ղեկավարելը մեծ պատիվ է:
Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նաև նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանին հետհեղափոխական շրջանում մարզի կառավարումը ճիշտ ուղու վրա դնելու համար և հաջողություններ մաղթել նրան հետագա օրենսդրական գործունեության մեջ։
Իր հերթին Տիգրան Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և նախարար Սուրեն Պապիկյանին ցուցաբերած վստահության համար և ընդգծել, որ իր համար առաքելություն է մարզում առկա անօթևանության և աղքատության հիմնախնդիրների հաղթահարումը։ Այդ նպատակին հասնելու համար նորանշանակ մարզպետը հիմնարար է համարում մարզի ներդրումային ֆոնի փոփոխությունն ու զբոսաշրջային ուղղությունների զարգացումը։
https://www.facebook.com/MinistryTerritorialAdministrationDevelopmentRA/posts/1092645194241885?__xts__[0]=68.ARDt24ain0kv9HdBTmm87QfkDLc0WBXzsAED5vOyIw5L9K2qiHUZYTeNyTOn_tDbALwJYawAG5eUzARlqfFpTktyx7E6i9bA7Bh-4fSeyd0r3jv6kpkgbvBs7xudOd_a3VaOjHfeBj3JSzjjYBfnbRs1HdaOFE_YZ6d7_P3yEi6CIi4A5EfOHzwhybkf8W6O0gwTl61LKm6u3sdKzzXn-R0ieUBjkOWWTayHNhi4PwzHmhUVwTA5usm9xGCWD6eLOAMwIMtzHuavdzwq6xkv2D8gJ1LGuYMlOIxM0BSEEhB1cxJ0Lz6IxIAQ3whECNTOkBJ8LKMuNpFdSHxMlRAtkwVXIA&__tn__=-R
11:20 03.06.2025
Դեմբելեն՝ ՉԼ 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին մրցաշարի 15 խաղում 8 գոլ է խփել, կատարել 6 գոլային փոխանցում։ Դեմբելեի խաղընկեր Դեզիրե Դուեն էլ ճանաչվել է Չեմպիոնների լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ 19-ամյա վինգերը մրցաշարի եզրափակիչի հերոսն էր։ Նա Միլանի «Ինտերի» դեմ վճռորոշ խաղում դուբլ է […] ...
11:07 03.06.2025
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Խորհրդականների պալատի փոխնախագահի հետՃապոնիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ազգային ժողովի Խորհրդականների պալատի փոխնախագահ Հիրոյուկի Նագահամայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ճապոնական երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը՝ հիմնված երկուստեք հարգանքի եւ ժողովրդավարական արժեքների վրա: Նա նշել […] ...
10:57 03.06.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել ենՀյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ նորակառույց ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել են։ Կապալառու կազմակերպության կողմից այժմ կատարվում են մետաղյա արգելափակոցների տեղադրման, ջրահեռացման համակարգերի բետոնացման և այլ աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
10:45 03.06.2025
Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համարԱղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը: Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար. դրանք տարածվում են ջրի, սննդի միջոցով, նաև` կենցաղակոնտակտային ճանապարհով: Այս մասին հայտնում է բժիշկ-համաճարակաբան Ներսես Գրիգորյանը։ Լավ չլվացված մրգերն ու բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների […] ...
10:34 03.06.2025
Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ՝ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Արամ Ղազարյանը հունիսի 2-ին հայտնել էր, որ հրաժարական է տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում իր քաղաքական և կուսակցական գործունեությունը։ ...
10:31 03.06.2025
Գերմանիայի նոր Սուպերգավաթը կկոչվի լեգենդար ֆուտբոլիստի անունովԳերմանիայի ֆուտբոլի լիգան ներկայացրել է նոր Սուպերգավաթը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Սուպերգավաթն այսուհետև կկոչվի լեգենդար Ֆրանց Բեկենբաուերի անունով: Գավաթի տարբերանշանի վրա կլինի նրա նկարը: Գերմանիայի Սուպերգավաթը 2025 թվականին կվիճարկեն երկրի չեմպիոն «Բավարիան» և գավաթակիր «Շտուտգարտը»: Հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին Շտուտգարտում: ...