17:07 13.02.2019
Մենք պետք է սահմանենք, թե ինչ է տնտեսական հեղափոխությունը։ Այս խոսքերով Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում իր ելույթը սկսեց պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։ Նա չսպասեց մինչև բոլոր պատգամավորները հավաքվեն, որպեսզի ժամանակ խնայի։ Նա ասաց, որ սահմանումը պետք է տալ, հակառակ դեպքում կարող են տարբեր ընկալումներ լինել տնտեսական հեղափոխության վերաբերյալ։
«Ինչպես հեղափոխության ժամանակ, մարդը ամենակարևոր արժեքն է գործընթացի և այս ամբողջ պրոցեսի հիմնական դերակատարը։ Եվ ինչո՞վ է Հայաստանում առկա իրավիճակն աշխարհի ուշադրության կենտրոնում, որ մենք բացառիկ հնարավորություն ունենք մարդկային ստեղծարար ուժը դարձնել տնտեսական աճի հիմնական գործոն»,- ասաց Կարապետյանը։
Նա նշեց, որ հայտարարվում է, որ հիմնական գործոնը ոչ թե կապիտալն է, այլ մարդու ստեղծարար ուժը։ Եվ գործընկերները, ըստ նրա, պետք է Հայաստանին ցույց տան, թե ինչպես անել, որ աշխատողը հաճույք ստանա իր աշխատանքից։
«Մեր դահլիճում տխուր է անընդհատ անցնում օրը, եթե նկատել եք, ժպիտ չկա մեր դահլիճում։ Դա նշանակում է, որ մենք էլ մեր աշխատանքից հաճույք չենք ստանում, ու դա շատ վատ է։ Մենք մեր աշխատանքից պետք է սկսենք հաճույք ստանալ»,- ասաց Կարապետյանը։
11:20 03.06.2025
Դեմբելեն՝ ՉԼ 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ11:07 03.06.2025
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Խորհրդականների պալատի փոխնախագահի հետՃապոնիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ազգային ժողովի Խորհրդականների պալատի փոխնախագահ Հիրոյուկի Նագահամայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ճապոնական երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը՝ հիմնված երկուստեք հարգանքի եւ ժողովրդավարական արժեքների վրա: Նա նշել […] ...
10:57 03.06.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել ենՀյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ նորակառույց ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել են։ Կապալառու կազմակերպության կողմից այժմ կատարվում են մետաղյա արգելափակոցների տեղադրման, ջրահեռացման համակարգերի բետոնացման և այլ աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
10:45 03.06.2025
Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համարԱղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը: Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար. դրանք տարածվում են ջրի, սննդի միջոցով, նաև` կենցաղակոնտակտային ճանապարհով: Այս մասին հայտնում է բժիշկ-համաճարակաբան Ներսես Գրիգորյանը։ Լավ չլվացված մրգերն ու բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների […] ...
10:34 03.06.2025
Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ՝ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Արամ Ղազարյանը հունիսի 2-ին հայտնել էր, որ հրաժարական է տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում իր քաղաքական և կուսակցական գործունեությունը։ ...
10:31 03.06.2025
Գերմանիայի նոր Սուպերգավաթը կկոչվի լեգենդար ֆուտբոլիստի անունովԳերմանիայի ֆուտբոլի լիգան ներկայացրել է նոր Սուպերգավաթը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Սուպերգավաթն այսուհետև կկոչվի լեգենդար Ֆրանց Բեկենբաուերի անունով: Գավաթի տարբերանշանի վրա կլինի նրա նկարը: Գերմանիայի Սուպերգավաթը 2025 թվականին կվիճարկեն երկրի չեմպիոն «Բավարիան» և գավաթակիր «Շտուտգարտը»: Հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին Շտուտգարտում: ...
10:15 03.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․79 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․91 դրամ: ...