TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+19.09 oC

Գյումրի

Գյումրիի Խաչատուր Ավետիսյանի անվան ժողգործիքների պետական նվագախումբը 30 տարի անց տնակային պայմաններից շենքայինի է անցնում

23:10 06.09.2018

Գյումրիի Խաչատուր Ավետիսյանի անվան ժողովրդական գործիքների պետական նվագախումբն արդեն նոր շենք ունի: Այս մասին հայտնել է Շիրակի մարզպետը՝  ժողգործիքների պետական նվագախմբի նոր տեսաձայնասկավառակի շնորհանդեսին: Վերջապես երկար քննարկումներից ու  տարաձայնություններից հետո հայտարարվել է նվագախմբի նոր հասցեն: Երկհարկանի կառույցը Խրիմյան Հայրիկ հասցեում է, որը 88-ի աղետից հետո դատարկ է մնացել: Շենքը հիմա վերանորոգման կարիք ունի, որից հետո […]

̰
Գյումրի գետակը դարձյալ աղբանոցի է վերածվել

13:22 06.09.2018

Ընդամենը 5 ամիս առաջ Գյումրի գետակի առանձին տեղամասեր մաքրվեցին, բայց հիմա նորից նույն տեսարանն է: Պլաստիկ շշերի հսկայական քանակությունը փակել է գետակի հունը։ Չնայած գետակի հարևանությամբ աղբամաններ կան, բայց դրանք դատարկ են: Բնակիչները նախընտրում են աղբը լցնել գետը: Գետակը աղբատար է ծառայում Գյումրիի այն թաղամասների բնակիչների համար, որոնք ապրում են գետակի հարևանությամբ։ Աղբը թափում են […]

̰
Երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանը երգեհոն է նվիրել Գյումրիին

13:23 04.09.2018

Ֆրանսաբնակ ճանաչված երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանը նորից Գյումրիում է, բայց ոչ համերգային ծրագրով: Գյումրեցի երգեհոնահարուհին իր քաղաքին երգեհոն է նվիրել: Երաժշտական գործիքը տեղադրվում է Սուրբ Նշան եկեղեցում: Նարինեն 29 տարի է՝ Ֆրանսիայում է բնակվում: Դաշնամուրային և երգեհոնային համերգներով աշխարհի շատ երկրներում է եղել, Ամերիկայի, Շվեյցարիայի, նաև Փարիզի Աստվածամոր տաճարի լավագույն երգեհոններով է նվագել: Իսկ քաղաքի միակ […]

̰
Ռուս բլոգերը Գյումրիում․ Օլեգ Պերևերզիևը հետաքրքրված է ազգային նվագարաններով

13:54 03.09.2018

Ճանապարհորդ–բլոգեր Օլեգ Պերևերզիևը, որը մասնագիտությամբ երաժիշտ է ու hանդիսավար է աշխատում Մոսկվայում, արդեն երկրորդ տարին է այցելում Հայաստան: Նրա ուսումնասիրության թեման հայ մշակույթն է, երաժշտարվեստն ու ոլորտի հայտնի մարդիկ: Այս տարի ռուս բլոգերի ճանապարհորդության մի մասն է կազմել է այցելությունը Գյումրի: «Շանթ» ռադիոյի ուղիղ եթերում Օլեգը խոսել է մեր ազգային նվագարանների մասին: Օլեգը հայերեն երգում է, նվագում հայկական ժողովրդական […]

̰
Գյումրիում 17-ամյա տղային ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրգործ է հարուցվել

17:52 02.09.2018

Գյումրիում անչափահաս տղայի մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի՝ քաղաքացուն ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Այս մասին news.am-ին հայտնեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: «Այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, անձին ինքնասպանության հասցնելու հանգամանքերը պարզելու ուղղությամբ»,- ասաց Կարեն Գաբրիելյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի Կոմիտասի փողոցի տներից […]

̰
Գյումրիի տներից մեկի բակում 17-ամյա ուսանողի կախված դի է հայտնաբերվել

12:39 02.09.2018

Սեպտեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Գյումրիի շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոմիտասի փողոցի տներից մեկը, որտեղ տան բակում գտնվող կիսաքանդ շինության մեջ հայտնաբերել են երեխայի կախված դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ […]

̰
Սելֆին Գյումրիում դժբախտ պատահարի պատճառ է դարձել

18:43 31.08.2018

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Սևերսկի թաղամասում տեղակայված Թռչունյան տան շենքի հետնամասում գտնվող նախկին զինվորական հոսպիտալի կիսաքանդ շենքից վայր է ընկել 17-ամյա մի պատանի։ Ըստ նախնական տվյալների՝ պատանին կիսաքանդ շենք է բարձրացել սելֆի անելու նպատակով։ Նրա հետ են եղել նաև երկու ընկերները, որոնք այդ պահին գտնվել են շենքից դուրս և տեսել, թե ինչպես […]

̰
Անի համայնքի բնակիչներն այսօր փակել էին Գյումրի-Երևան մայրուղին

20:54 30.08.2018

Անի խոշորացված համայնքի Սառնաղբյուր, Ձիթհանքով, Լանջիկ, Ձորակապ գյուղերի ու Մարալիկ քաղաքի երիտասարդներն այսօր փակել են Գյումրի-Երևան մայրուղին՝ շարունակելով պահանջել համայնքի ղեկավար, Մարալիկի նախկին քաղաքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Սառնաղբյուրի խաչմերուկ էին ժամանել նաև ոստիկանության աշխատակիցները, մոտ կես ժամ անց մայրուղին բացվել էր, որից հետո  ակցիայի մասնակիցները ավտոերթով շարժվել են Անիի համայնքապետարան ու պահանջել հանդիպում Արտակ Գևորգյանի […]

̰
Գյումրիում կառուցվում է Մուշ և Անի թաղամասերը իրար կապող նոր ճանապարհ

17:05 29.08.2018

Գյումրիի Մուշ և Անի թաղամասերն իրար կապող ճանապարհը հայտնվել է Գյումրիում հիմնանորոգվող 12 փողոցների ցանկում: Հիմքից նոր  ճանապարհ է կառուցվում, որն ունենալու է 600 մետր երկարություն, 7 մետր լայնություն: Հողային հին ճանապարհը չի շահագործվի։ Մինչ այս գոյություն ունեցող ճանապարհով կարող էր անցնել ընդամենը մեկ մեքենա: Փողոցը կլայնացվի՝ առկա հողակույտերն հավասարեցնելով: Փողոցը մայթեր էլ է ունենալու։ Սա […]

̰
Գյումրիի նախկին «Չափ ու կշեռքի» շենքը տրամադրվել է Շիրակի մարզային քննչական վարչությանը

14:09 28.08.2018

Գյումրիի քաղաքապետարանի նախկին շենքը տրամադրվել է Հայաստանի քննչական կոմիտեին։ Կարմիր ու սև քարերի համադրությամբ հինգհարկանի շենքը քաղաքի կենտրոնում կառուցվել է 80-ականների սկզբին: Այն շատերին հայտնի է եղել «Չափ ու կշեռքի» շենք անվանումով: 1900-ականներին այս շենքում Գյումրիի քաղաքապետարանն էր տեղակայվել: Հիմա նույն շենքում միջսենյակային պատերն են ապամոնտաժում: Շենքն ունենալու է ժամանակակից քննչական գործողությունների համար անհրաժեշտ առանձնասենյակներ […]

̰
Գյումրիում անեկդոտների պատ է ստեղծվել

13:27 27.08.2018

Ամենահին ու սիրված անեկդոտներից մինչև Պոլոզ Մուկուչի սրամտություններն ու վերջերս հայտնի դարձած Շիրակի Բազեի հետաքրքրաշարժ պատմությունները հայտնվել են Գյումրիի կենտրոնական հրապարակում։ «Գյումրին մեր տունն է» նախաձեռնության երիտասարդները հավաքել են մոտ 4000 անեկդոտներ, որոնցից 200-ը տեղ է գտել Գյումրիի Շահումյան 188 շենքի պատին: Անեկդոտները եռալեզու են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն: Դրանց կողքին նաև Գյումրին խորհրդանշող մի քանի […]

̰
Ախուրյան և Մարմաշեն խոշորացված համայնքների բնակիչները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհը

13:23 27.08.2018

Այսօր առավոտյան Շիրակի մարզի Ախուրյան ու Մարմաշեն խոշորացված համայնքների բնակիչները փակել են Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհն ու մի քանի ժամ փակ պահել Կամո, Կառնուտ, Հովիտ, Շիրակ ու Բասեն գյուղեր տանող ճանապարհները: Բնակիչները ցանկանում են դուրս գալ Ախուրյան ու Մարմաշեն խոշորացված համայնքների կազմից՝ պնդելով, որ խոշորացումը  արդյունավետ չէ ու ավելի շատ վնաս, քան օգուտ է տվել գյուղացուն: Ավելի […]

̰
Ավտովթար Գյումրիում․ կա տուժած

23:59 25.08.2018

Գյումրիի Սախարովի հրապարակում ավտովթար է տեղի ունեցել։ Բախվել են «Mercedes» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։ Դրանք ընթանալիս են եղել հանդիպակաց ուղղություններով և բախվել են ճակատ-ճակատի։ Ուժեղ հարվածից երկու մեքենաներն էլ հայտնվել են ճամփեզրին։ Մեքենաների դիմային հատվածները շարքից դուրս են եկել, տուժել է միայն «Volkswagen»-ի կին ուղևորը։ Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Ճանապարհի այս […]

̰
Փողոցային արվեստ Գյումրիից. դիտահորերի կափարիչները` մշակույթը ներկայացնելու յուրօրինակ միջոց

21:30 25.08.2018

Գյումրեցի նկարիչ Ալեքսեյ Մանուկյանը քաղաքն ու մարդկանց արվեստի միջոցով ներկայացնելու համար ընտրել է քաղաքային դիտահորերի արտատպումները։ Դիտահորերն արվեստագետը դիտարկում է որպես «աշխարհի հետ կապող ենթակառուցվածք»։ Դասական ստեղծագործություններից անցումը ժամանակակից արվեստի եղել է այն ժամանակ, երբ Ալեքսեյը բնակություն է  հաստատել Գերմանիայում, բայց կափարիչներն արտատպելու տեխնոլոգիային մանկուց է տիրապետել։ «Մտահաղացումը զարգացում է ապրել ժամանակի ընթացքում ու գալիս […]

̰
Ի՞նչ ճակատագիր է սպասվում Գյումրիի Անդրկովկասյան երկաթուղիների հանրակացարանային շենքին

18:25 25.08.2018

Գյումրիում նախկին Անդրկովկասյան երկաթուղիների հանրակացարանային շենքն անորոշ կարգավիճակ ունի: Երկաթուղիների կոնցեսիոն կառավարիչի փոխվելուց հետո շենքի պատկանելության հարցն անորոշ է՝ Հարավկովկասյան երկաթուղիներին չի պատկանում, նաև Գյումրիի քաղաքապետարանի հաշվեկշռում չկա, ինչի հետևանքով շենքում վերանորոգումների անհրաժեշտություն կա: Ասվածի վառ օրինակը Թբիլիսի Սիմաֆոր 20 շենքում է: 1950-ականներին կառուցված ու 1987թ. ամրացված շենքում կաթոցներ են, նկուղներում՝ խոնավություն, ինչի հետևանքում կառույցը վթարային […]

̰
Գյումրիի «Արևիկ» մանկապարտեզը ընդունելություն է կազմակերպում առանց շահագործման հստակ ժամկետների

16:17 24.08.2018

Գյումրիի «Արևիկ» մանկապարտեզի շահագործումը նախատեսված ժամկետից կուշանա: Իսկ պատճառը վերակառուցման ուշ մեկնարկն էր: Հիշեցնենք, որ մանկապարտեզի գործունեությունը 3 տարի առաջ դադարեցվել էր սանիտարահիգիենիկ պայմանների բացակայության պատճառով: Որոշում կայացվեց մանկապարտեզի երկու մասնաշենքը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներով վերակառուցելու մասին։ Մեկ տարուց ավելի է՝ շինաշխատանքները մեկնարկել են, բայց ժամկետներում չեն տեղավորվում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում […]

̰
Փլուզում Գյումրիի «Կումայրի» արգելոց-թանգարանի պահպանվող կառույցներից մեկում

18:40 22.08.2018

Անցած գիշեր փլուզում է տեղի ունեցել Գյումրիի Հանեսօղլյան 22 շենքում։  Երկհարկանի շենքի բնակարաններից մեկի տանիքն ամբողջությամբ փլուզվել է, վնասել առաջին հարկի բնակարանի առաստաղը, մյուս բնակարաններում էլ ցնցումից քարաթափումներ են եղել։   Երկհարկանի շենքը գտնվում է «Կումայրի» արգելոց-թանգարանի պահպանվող կառույցների ցանկում, ինչը նշանակում է, որ պահպանության խնդիրը քաղաքապետարանի պարտավորությունն է, բայց  բյուջեի սուղ լինելու պատճառով աշխատանքներ […]

̰
Գյումրիում շարունակվել է գերեզմանի պղծման գործով դատավարությունը

12:08 22.08.2018

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվել է գերեզմանի անարգման գործով դատավարությունը։ Հիշեցնենք` քրեական այս գործով կա 4 ամբաստանյալ, նրանցից մեկը՝ Մկրտիչ Մելքոնյանը, մեղադրվում է Հակոբյանների ընտանեկան գերեզմանը վաճառելու մեջ։ Իսկ մյուս 3-ը մեղադրվում են Հենրիկ Հակոբյանի դին թիվ 2 գերեզմանատնից հանելու և մասնատված վիճակում անհայտ ուղղությամբ տեղափոխելու համար։ Դատավարությունը վկաների քննության փուլում է: Հերթական դատական […]

̰
Կարկտի սառցակտորներ՝ Գյումրիի Գորկի 33 շենքի նկուղում

16:35 21.08.2018

Օգոստոսի 17-ին Գյումրիում տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտը փողոցի ողջ աղբը քշել ու լցրել են Գորկի 33 շենքի նկուղները: Այս մասին  SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել են շենքի բնակիչները: Նրանց խոսքերով՝ իրենք բավական շատ վնասներ են կրել: Մեր թղթակցին բնակիչները ցույց են տվել շենքի նկուղը, որտեղ լցված անձրևաջրերի մակարդակը մինչև 4 մետրի էր հասնում: Դեպքից […]

̰
«Հյուսիս-հարավ» ճանապարհի Թալին-Լանջիկ ու Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարները փակել են չինական ընկերության գրասենյակի ճանապարհը

15:08 21.08.2018

Այսօր «Հյուսիս-հարավ» ճանապարհի Թալին-Լանջիկ ու Լանջիկ-Գյումրի հատվածի շուրջ 50 ճանապարհաշինարար փակել է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության գրասենյակ տանող ճանապարհն ու խաթարել ամբողջ շինաշխատանքների ընթացքը։ Սրանով շինարարներն իրենց պահանջն են ներկայացնում, այն է՝ աշխատավարձերի բարձրացում: Հիշեցնենք, որ 3 օր առաջ աշխատակիցները գործադուլ էին հայտարարել ու պահանջել մինչ երկուշաբթի բարձրացնել աշխատավարձերը և շինաշխատանքների ընթացքում ապահովել իրենց անվտանգությունը։ […]

̰
Ինքնավթար Երևան-Գյումրի ճանապարհին. վարորդը տեղում մահացել է

18:49 20.08.2018

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 18.45-ի սահմաններում, «Հյունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 22.5 կմ-ին` Աշտարակ քաղաքի կամրջի վրա, բախվել է երկաթյա արգելապատնեշին, վարորդը՝ 1993թ. ծնված Արմեն Առուշանյանը տեղում մահացել է, իսկ 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր:  

̰
«Հյուսիս- հարավ»ճանապարհի Լանջիկ-Թալին ու Լանջիկ-Գյումրի հատվածի աշխատակիցները գործադուլ են հայտարարել

18:40 18.08.2018

Արդեն 3 օր է՝ «Հյուսիս- հարավ»ճանապարհի Թալին-Լանջիկ ու Լանջիկ-Գյումրի հատվածի հայ շինարարները գործադուլ են անում՝ պահանջելով  կապալառու չինական «Սինոհիդրո» ընկերությունից բարձրացնել աշխատավարձերը, կրճատել աշխատաժամերը և շինաշխատանքների ընթացքում ապահովել իրենց անվտանգությունը: Հյուսիս-հարավի շինարարությունն արագացնելու համար չինական ընկերությունը հավելյալ աշխատաժամեր է սահմանել, որի դիմաց վարձատրությունից շինարարները դժգոհ են: «Աշխատանքային պայմանագիր կա, այնտեղ նշված է նաև վարձատրությունը, եթե […]

̰
Կարկուտն ու ուժեղ քամին վնասներ են հասցրել Գյումրիին ու հարակից գյուղերին

11:59 18.08.2018

Անցած գիշեր Շիրակի մարզում  տեղատարափ անձրևը, կարկուտն ու ուժեղ քամին վնասներ են հասցրել Գյումրիին և հարակից գյուղերին: Քաղաքի մի շարք թաղամասերից Shantnews-ը ահազանգեր է ստացել այն մասին, որ քամին պոկել է հենասյուներ, էլեկտրական հաղորդալարեր, գազամատակարարման խողովակներ, արմատախիլ է արել ծառեր: Այդ թաղամասերը հոսանքազրկված են նաև գազամատակարարումն է դադարեցված: Իսկ Առափի, Ոսկեհասկ եւ Հայկավան գյուղերում կարկուտը վնասներ […]

̰
Գյումրիում թմրամոլներ են բերման ենթարկվել

00:46 18.08.2018

Ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում է «Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի շրջանակներում իրավապահներն օրերս Գյումրիում թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հերթական դեպքն են գրանցել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օգոստոսի 15-ին ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, համագործակցելով ԿՀԴՊԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ, տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի […]

̰
Ավտոերթ Գյումրիից Երևան․ հանրահավաքին կմասնակցեն մի քանի տասնյակ գյումրեցիներ

16:15 17.08.2018

Այսօր՝ ժամը 18։30-ին, Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփելու է պաշտոնավարման 100 օրը:   Հանրահավաքին մասնակցող գյումրեցիների խումբն արդեն մայրաքաղաքի ճանապարհին է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից կուսակցության անդամներն ու տասնյակ գյումրեցիներ ավտոերթով շարժվել են Երևան: Ի՞նչ էր հնարավոր փոխել 100 օրում, և որոնք են ժամանակավոր կառավարության աշխատանքի արդյունքները: […]

̰
Հրդեհ Գյումրիում

08:39 17.08.2018

Օգոստոսի 16-ին`ժամը 20:42-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 158/269 տնակի տանիքում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:54-ին, մարվել՝ 21:07-ին: Այրվել են տնակի տանիքի (մոտ 20քմ) և ննջասենյակի առաստաղի (մոտ 8 քմ) փայտյա […]

̰
Իսրայելական ընկերությունը առաջարկում է Գյումրիում ավտոկայանատեղիները դարձնել վճարովի

19:20 16.08.2018

Գյումրիի ավագանու որոշմամբ քաղաքում հանրային օգտագործման ավտոկայանատեղիներն անվճար են, իսկ իրականում վճարովի: Այս հակասական իրավիճակը շտկել չի հաջողվում արդեն քանի տարի: Այսօր քաղաքապետարանում հանրային քննարկում էր կազմակերպվել, բայց ոչ թե անօրինական գումար վերցնողների գործողությունները կանխելու, այլ կայանատեղիները օրինական կերպով վճարովի դարձնելու համար։ Նման առաջարկություն է արել իսրայելական ընկերությունը, որը պատրաստակամ է ներդրումներ անել Գյումրիում ավտոկայանատեղիները […]

̰
Ոչ թե հյուրանոցային համալիր, այլ կանաչ գոտի. Սամվել Կարապետյանը հրաժարվել է Գյումրիի իր բիզնես նախագծից

23:14 14.08.2018

Գյումրիի Ռուսթավելի փողոցում, որտեղ «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը մեկ տարի առաջ 2 տարբեր մասնավոր անձանցից տարածք էր գնել հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով, հիմա հրաժարվել է բիզնես գաղափարից ու փոխել նախագիծը: Սեփականատերը հյուրանոցի փոխարեն կանաչ գոտի է հիմնելու և օգտագործման իրավունքով տրամադրելու է քաղաքին։ Այս մասին SHANTNEWS.am-ին փոխանցել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը: […]

̰
«Կյանքը ափի մեջ»․ ցուցահանդես Գյումրիում

22:12 14.08.2018

Գյումրիում տեղի է ունեցել «Կյանքը ափի մեջ» ցուցահանդեսը: Այն նախաձեռնել են 6 երիտասարդ քանդակագործներ, որոնք ցուցահանդեսի բացմամբ ազդարարել են նաև «Գյումրեցի երիտասարդ քանդակագործների ակումբ» ոչ ֆորմալ խմբի ստեղծումը: Ցուցահանդեսի աշխատանքները հիմնականում ներկայացնում են արվեստագետների ընկալումները կյանքի տարբեր դրսևորումներում` սկսած հուզականից մինչև վերացական փիլիսոփակայան մտորումներ: Կնոջ բարդ ու հակասական բնավորությունից մինչև գյուղական խաղաղ միջավայր ու քաղաքական […]

̰
Գյումրիում սպանության փորձի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. կասկածյալը ձերբակալվել է

18:41 14.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Գյումրիում տեղի ունեցած սպանության փորձը: Նախնական տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Գյումրի քաղաքի Մենդելեևի փողոցի տներից մեկում էլեկտրական ջեռուցիչով մի քանի անգամ հարվածել է մի տղամարդու գլխին, այնուհետև խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել […]

̰
BACK_TO_TOP