«Հաճախ ամուսնալուծությունը լավագույն լուծումն է». հոգեբան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+30.09 oC

«Հաճախ ամուսնալուծությունը լավագույն լուծումն է». հոգեբան

16:46 24.02.2018

Ամուսնալուծությունների թիվը Հայաստանում աճել է: Հոգեբան Աննա Բադալյանը և փաստաբան Արամազդ Կիվիրյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրին վերջին շրջանի ամուսնլւոծությունների պատճառները և պրակտիկ վիճակագրությունը:

«Վերջին շրջանում կնոկրետ մեր փաստաբանական գրասենյակ շատ են դիմել ամուսնալուծությունների հարցով: Խնդիրները շատ տարբեր են, բայց հիմնականը սոցիալականն է: Այսինքն շատ հաճախ զույգը ապրում է ծնողների հետ և չի ունենում ֆինանսական անկախություն: Այս ամենը նպաստում է զույգի բաժանմանը»,- ներկայացրեց փաստաբանը:

Փաստաբանը նաև նշեց, որ պատճառներից մեկն էլ զույգերի իրար լավ չճանաչելն է: Այս խնդիրը սովորաբար առաջանում է շատ երիտասարդ հասակում ամուսնացածների մոտ, երբ որոշակ ժամանակ ամուսնական միասնական կյանքից հետո նրանք հասկանում են, որ իրենց պատկերացումներն համապատասխան չէ իրենց ամուսնական կյանքը:

«Երբ մարդիկ հասուն տարիքում են ամուսնանում, նրանց մոտ քիչ են խնդիրներ առաջանում, քանի որ նրանք հիմնականում մտածված են այդ քայլին գնում, մտածված են այդ պատասխանատվությունը վերցնում իրենց ուսերին»,- ասաց Արամազդ Կիվիրյանը:

Նա նաև նշեց, որ իր աշխատանքային փորձում եղել է դեպք, երբ զույգը բաժանվել է մեկ ամիս ամուսնական կյանքից հետո:

Իսկ հոգեբան Աննա Բադալյանը նշեց, որ ամուսնալուծություններում հիմնականում տուժում են երեխաները, քանի որ շատ հաճախ զույգերը փորձում են իրար հանդուրժել և երեխան մեծանում է անսեր միջավայրում:

«Նույնիսկ այն ընտանիքները, որոնք պահպանում են իրենց գոյությունը հանդուրժողականություն, սեր և հարգանք չլինելու պայմաններում, ապա այդ ընտանիքներում երեխաների ճակատագիրն ավելի վատ է լինում, քանի որ նրանք մեծանում են այդ բռնության և կոնֆլիկտների շրջանում: Նման դեպքերում ամուսնալուծությունը նախընտրելի ելքն է զույգի և երեխայի համար»,- նշեց հոգեբանը:

Աննա Բադալյանը նաև առանձնացրեց միջին տարիքի ճգնաժամը, որը շատ հաճախ ազդում է ընտանեկան առողջ մթնոլորտին: Ամուսնալուծությունների հոգեբանական պատճառներից է նաև հաճախակի տեսակետների բախումը և մտածելակերպի հակադրությունները:

«Զույգի մեջ հոգեբանական կոնֆլիկտների պարագայում սոցիալականը մղվում է երկրորդ պլան,  քանի որ շատ են զույգերը, որոնք ունենց սոցիալական խնդիրներ, սակայն միմյանց հարգում ու հասկանում են և միասին դիմակայում են խնդիրներին»,- ընդգծեց Աննա Բադալյանը:

Հոգեբանը նաև նշեց, որ ներկայումս քաղաքացիական ամուսնությունները նույնպես շատացել են, և դա մեծ մասամբ դրական է անդրադառնում զույգերի վրա, քանի որ զույգը մինչ ամուսնանալը միասին ապրում է և միմյանց ճանաչում է ֆիզիկական և հոգեբանական տեսանկյունից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանը երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ Բայրամով

15:44 30.04.2024

Ադրբեջանը երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ Բայրամով

Ադրբեջանը երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է։ Բանակցությունները կոչված են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Նա Արաբական պետությունների Լիգա-Կենտրոնական Ասիա-Ադրբեջան տնտեսական համաժողովի և համագործակցության նիստի մասնակիցներին ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Նա արդյունավետ է գնահատել սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին […] ...

ՆԳ նախարարությունը և Ասիական զարգացման բանկը կհամագործակցեն քաղաքաշինության ոլորտում սեյսմիկ նորմերի վերանայման ուղղությամբ

15:37 30.04.2024

ՆԳ նախարարությունը և Ասիական զարգացման բանկը կհամագործակցեն քաղաքաշինության ոլորտում սեյսմիկ նորմերի վերանայման ուղղությամբ

Ապրիլի 26-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ Բանկի հայաստանյան մշտական առաքելության փոխտնօրեն Լյուկ Ֆոչմանի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը և ներկայացրել դեռևս 2023 թ. հոկտեմբերի 5-ին Կառավարության որոշմամբ հաստատված՝ Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և 2023-2026 […] ...

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունում է սահմանազատման գործընթացի շուրջ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը

15:28 30.04.2024

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունում է սահմանազատման գործընթացի շուրջ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունում է սահմանազատման գործընթացի շուրջ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը: Այս մասին նա գրառում է արել X-ում։ «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը»,-գրել է Բուրիչը: ...

Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը

15:26 30.04.2024

Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը

Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Ինչպես հաղորդում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները, Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչն, ըստ նույն աղբյուրի, դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։ Ապրիլի կեսերին «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Բրյուսելում նախնական համաձայնություն է […] ...

Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին

15:09 30.04.2024

Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանն գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Կոմանի այցը Հայաստան և ընդգծել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանն այս առումով առանցքային է համարել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը և շեշտել ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ […] ...

Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար

14:09 30.04.2024

Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն քննադատել է Ադրբեջանի ղեկավարությանը Եվրոպայի խորհրդի Վացլավ Հավելի մրցանակի հաղթող Մամադլի Անարին բանտարկելու համար։ Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»։ «Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Իլհամ Ալիևի շուրջ գործող հանցագործ խմբավորումը համարձակվել է բանտարկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ոլորտում Վացլավ Հավելի մրցանակի հաղթող Մամադլի Անարին բանտ նստեցնել։ Ադրբեջանի […] ...

BACK_TO_TOP