Արարատ Միրզոյանն Արգենտինայում անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+29.09 oC

Արարատ Միրզոյանն Արգենտինայում անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերի

16:56 27.03.2024

Մարտի 26-ին Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Միջազգային հարաբերությունների արգենտինական խորհուրդ։

Կայացել է նախարար Միրզոյանի հանդիպումը խորհրդի նախագահ Ֆրանցիսկո դե Սանտիբանյեսի և ղեկավար կազմի հետ, որից հետո Արարատ Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում։

Հաջորդիվ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի մասնակցությամբ անցկացվել է հանգամանալից քննարկում խորհրդի անդամների և հյուրերի հետ։ Իր ներածական խոսքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստան-Արգենտինա միջպետական հարաբերությունների դինամիկային, քաղաքական երկխոսության օրակարգին, իր այցի շրջանակներում և նախորդ բարձրաստիճան շփումների ժամանակ քննարկված՝ համագործակցության զարգացման ներուժ ունեցող հիմնական ուղղություններին։

Նախարար Միրզոյանը նշել է, որ ունեցած հանդիպումների ժամանակ իր երախտիքն է հայտնել դեռ նախորդ դարեսկզբին Հայոց ցեզասպանությունից հետո Արգենտինայում հայերին ապաստան տալու, ապա ձևավորված հայ համայնքի դերի արժևորման համար, ինչի արդյունքում հայկական ներկայությունն այսօր յուրովի նպաստ է բերում Արգենտինայի հասարակական-քաղաքական կյանքին։

Քննարկման ու հարցուպատասխանի ձևաչափով նախարար Միրզոյանն անդրադարձել է նաև ավելի լայն՝ ՀՀ արտաքին քաղաքական, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերի։

ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասով նախարար Միրզոյանը շեշտել է, որ դրանք հիմնված են ՀՀ պետականության, ինքնիշխանության շարունակական ամրապնդման, ՀՀ համար կայուն զարգացման միջավայրի ապահովման նպատակների վրա։ Ներկայացվել են ինչպես հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման, այնպես էլ լայն աշխարհագրությամբ այլ երկրների ու կառույցների հետ փոխգործակցության առանձնահատկություններն ու հեռանկարները։

Անդրադառնալով Հարավային Կովկասում 2020 թվականից ի վեր ստեղծված իրադրությանը՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Արարատ Միրզոյանը շեշտել է տարածքային ամբողջականության աներկբա ճանաչման հանձնառության և 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման հետագա գործընթացն իրականացնելու անհրաժեշտությունը։

Տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման համատեքստում նախարար Միրզոյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին և ընձեռնվող տնտեսական հնարավորություններին։

ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է ներկաներին հետաքրքրող այլ հարցերի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մինսկը Լիտվային և Լատվիային մեղադրել է սահմանին հավաքագրումներ կատարելու փորձերի մեջ

16:29 27.04.2024

Մինսկը Լիտվային և Լատվիային մեղադրել է սահմանին հավաքագրումներ կատարելու փորձերի մեջ

Բելառուսի պետական ​​սահմանային կոմիտեի նախագահ Կոնստանտին Մոլոստովը հայտնել է, որ Լիտվայի և Լատվիայի հետախուզական ծառայությունները փորձում են սահմանին հավաքագրել բելառուսների և ռուսների։ «Գործող անցակետերում Բալթյան երկրները խստացրել են վերահսկողության միջոցները Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների նկատմամբ, Լիտվայի և Լատվիայի հատուկ ծառայությունների անդամների կողմից նրանց հավաքագրելու փորձեր են արձանագրվում», – ասել է Մոլոստովը «Բելտա» լրատվական գործակալությանը տված […] ...

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆրիկյան Հանրապետությանը՝ Ազատության օրվա առթիվ

15:54 27.04.2024

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆրիկյան Հանրապետությանը՝ Ազատության օրվա առթիվ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆրիկյան Հանրապետությանը՝ Ազատության օրվա 30-ամյակի առթիվ։ «Ոգեկոչելով Հարավաֆրիկյան Հանրապետության ազատության օրվա 30-ամյակը՝ մենք մեր սրտանց շնորհավորանքներն ենք հղում ՀԱՀ կառավարությանն ու ժողովրդին։ Հայաստանը ցանկանում է խորացնել իր համագործակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետության հետ՝ հիմնված ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և միջազգային արդարադատության ընդհանուր արժեքների վրա»,-ասվում է ԱԳ նախարարության՝ X-ի միկրոբլոգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին

15:43 27.04.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին ծննդյան տարեդարձի` Նիդերլանդների Թագավորության ազգային տոնի կապակցությամբ։ «Հայաստանին և Նիդերլանդներին միավորում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքները: Երկու երկրների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: ...

Արարատ Միրզոյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

15:35 27.04.2024

Արարատ Միրզոյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարար Հանկե Բրուինս Սլոթին Ազգային տոնի՝ երկրի թագավորի ծննդյան օրվա առթիվ: «Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ գործընկերոջը՝ Հանկե Բրուինս Սլոթին, Նիդերլանդների Թագավորություն Թագավորի օրվա կապակցությամբ։ Հետևելով մեր նախորդ քննարկումներին՝ ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը համատեղ՝ Հայաստան-Նիդերլանդներ և Հայաստան-Եվորպական միություն նախաձեռնություններով»,-X-ի իր միկրոբլոգում գրել է […] ...

Պայթյունի սպառնալիքով պայմանավորված՝ տարհանվել է «Վնուկովո» օդանավակայանի վարչական շենքի հարկերից մեկը

13:43 27.04.2024

Պայթյունի սպառնալիքով պայմանավորված՝ տարհանվել է «Վնուկովո» օդանավակայանի վարչական շենքի հարկերից մեկը

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է պայթյունի սպառնալիքի պատճառով, հայտնում են ՌԴ իրավապահ մարմինները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ տվյալների՝ տարհանումը կատարվել է վարչական շենքի յոթերորդ հարկում, կատարվում է ստուգում։ Իրավապահ մարմինները հայտնել են, որ իրավիճակը չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա։ ...

Խաղաղ օվկիանոսում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:14 27.04.2024

Խաղաղ օվկիանոսում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ ճապոնական Օգասավարա կղզիներից դեպի արևմուտք, Հոնսյու գլխավոր կղզու ափից ավելի քան 700 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է Ազգային օդերևութաբանական ծառայությունը։ Երկրաշարժի օջախը  540 կմ խորության վրա է։ Ցնցումները զգացվել են Օգասավարա կղզիներում, սակայն աննշան տատանումներ են գրանցվել նաև Տոկիոյում։ Իր հերթին, Եվրոպական-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնը երկրաշարժի […] ...

BACK_TO_TOP