Իսպանիայում ձերբակալել են Կոլումբիայում հետախուզվող վտանգավոր մարդասպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+29.09 oC

Իսպանիայում ձերբակալել են Կոլումբիայում հետախուզվող վտանգավոր մարդասպանին

20:30 17.04.2024

Իսպանիայի ազգային ոստիկանությունը ձերբակալել է «Խուան Դիաբլո» մականունով վտանգավոր մարդասպանին, ով Կոլումբիայում հետախուզվում էր բազմաթիվ դաժան հանցագործություններ կատարելու համար, ասվում է թագավորության իրավապահ մարմինների մամուլի հաղորդագրության մեջ։

«Ազգային ոստիկանության գործակալները ձերբակալել են մի փախստականի, որը հետախուզվում էր Կոլումբիայի իշխանությունների կողմից բազմաթիվ բռնի հանցագործությունների համար»,-ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ իսպանացի իրավապահները հետաքննություն են սկսել, երբ Ինտերպոլի միջոցով տեղեկություն են ստացել «Իսպանիայում մարդասպանի հնարավոր ներկայության մասին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջին անգամ հայտնաբերվել է բարձր ախտածին թռչնագրիպով դելֆին

16:34 30.04.2024

Առաջին անգամ հայտնաբերվել է բարձր ախտածին թռչնագրիպով դելֆին

Ֆլորիդայի համալսարանի գիտնականներն առաջին անգամ դելֆինի մեջ հայտնաբերել են բարձր ախտածին թռչնագրիպի վիրուս կամ HPAIV: Բացահայտման մասին հաղորդվում է «Communication Biology» ամսագրում հրապարակված հոդվածում: Զեկույցը նկարագրում է HPAIV-ի առաջին հայտնաբերումը հյուսիսամերիկյան կետաձկան մեջ: Վիրուսի ենթատեսակը և պաթոտիպը բնութագրվել են Այովա նահանգի Էյմս քաղաքի անասնաբուժական ծառայությունների ազգային լաբորատորիայում: Հաստատվել է, որ վիրուսը հանդիսանում է HPAI A […] ...

Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել

16:07 30.04.2024

Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել

Լեհաստանը միջուկային փոխանակման ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել և հետ չի վերցրել այն, լեհական հեռուստատեսության եթերում ասել է հանրապետության ազգային պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին։ Ավելի վաղ նախագահ Անջեյ Դուդան Fakt-ին տված հարցազրույցում ասել էր, որ Լեհաստանի իշխանությունները պատրաստ են ամերիկյան միջուկային զենք տեղակայել իրենց տարածքում։ Տուսկը սրան պատասխանել է՝ ասելով, որ ցանկանում է հանդիպել Դուդայի […] ...

Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը

15:26 30.04.2024

Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը

Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Ինչպես հաղորդում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները, Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչն, ըստ նույն աղբյուրի, դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։ Ապրիլի կեսերին «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Բրյուսելում նախնական համաձայնություն է […] ...

Նեթանյահուն ասել է, որ Իսրայելն ամեն դեպքում կիրականացնի Ռաֆահի գործողությունը

15:23 30.04.2024

Նեթանյահուն ասել է, որ Իսրայելն ամեն դեպքում կիրականացնի Ռաֆահի գործողությունը

Ամեն դեպքում իսրայելական զորքերը գործողություն կիրականացնեն Գազայի հատվածի՝ Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում։ Այս մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է պաղեստինյան անկլավում պահվող պատանդների հարազատների հետ հանդիպմանը։ «Գաղափարը, որ մենք կդադարեցնենք պատերազմը, նախքան դրա բոլոր նպատակներին հասնելը, չի էլ քննարկվում, մենք կմտնենք Ռաֆահ և ոչնչացնենք այնտեղ տեղակայված ՀԱՄԱՍ-ի գումարտակները», – ասել է վարչապետը, […] ...

Վրաստանում մայիսի 3-12-ը հանգստյան օրեր են լինելու

15:03 30.04.2024

Վրաստանում մայիսի 3-12-ը հանգստյան օրեր են լինելու

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մայիսի 7-ը, 8-ը և 10-ը հանգստյան օրեր է հայտարարել։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ «Վրաստանի կառավարության որոշմամբ՝ 2024 թվականի մայիսի 7-ը, 8-ը և 10-ը հայտարարվել են հանգստյան օրեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղղափառ Զատկի կապակցությամբ մայիսի 3-6-ը հայտարարված է տոն, իսկ մայիսի 9-ը՝ […] ...

Սիյարտոն կոչ է արել ամրապնդել համագործակցությունը Ուկրաինայում խաղաղության կողմնակից երկրների միջև

14:56 30.04.2024

Սիյարտոն կոչ է արել ամրապնդել համագործակցությունը Ուկրաինայում խաղաղության կողմնակից երկրների միջև

Ուկրաինայում խաղաղության կողմնակից երկրները պետք է ակտիվացնեն համագործակցությունը, որպեսզի համատեղ հասնեն ռուս-ուկրաինական հակամարտության շուտափույթ լուծմանը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն Դուշանբեում իր տաջիկ գործընկեր Սիրոջիդին Մուհրիդինի հետ հանդիպմանը։ «Եվրոպայի որոշ քաղաքական առաջնորդներ կարծում են, որ իրենք պատերազմի մեջ են, որ Եվրոպան պատերազմի մեջ է, բայց դա […] ...

BACK_TO_TOP