13:41 03.02.2018
Այս տարի Անվտանգության հարցերով Մյունխենյան միջազգային համաժողովին կայցելեն տարբեր երկրների և կառավարությունների ավելի քան 20 ղեկավարներ, մի քանի տասնյակ պաշտպանության նախարարներ և արտգործնախարարներ: Համաժողովը կկայանա փետրվարի 16-18-ը:
ԱՄՆ-ն այս տարի կներկայացնի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, ներքին անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենը և ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Հերբերտ Ռեյմոնդ Մաքմաստերը:
Բավարիայի մայրաքաղաքում Ռուսաստանը կներկայացնի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իսկ Թուրքիան՝ վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Առաջին անգամ Մյունխենյան համաժողովին սպասում են նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Համաժողովի շրջանակներում հանդիպում կկայանա նաև «նորմանդական ձևաչափով»՝ նվիրված Ուկրաինայի արևմուտքում հակամարտության կարգավորմանը:
13:58 13.06.2025
ՏԿԵ նախարարի տեղակալն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցությունը։ Դեսպանը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով երկուստեք գործընկերության խորացման հարցում պատրաստակամությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստան-Իրան 400 […] ...
13:53 13.06.2025
Հայաստանը դատապարտում է Իրանի վրա հարձակումը, անհապաղ դեէսկալացիայի և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման կոչ է անում․ Ալեն ՍիմոնյանՀայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակմանը։ «Խորապես մտահոգված եմ ընթացիկ զարգացումներով, մասնավորապես Իրանի վրա այս առավոտ տեղի ունեցած միակողմանի հարձակմամբ։ Այս գործողությունը տեղի է ունենում միջուկային բանակցությունների միջանկյալ փուլում և խաթարում է գլոբալ և տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ջանքերը։ Հայաստանը դատապարտում է այս հարձակումը, անհապաղ դեէսկալացիայի […] ...
13:47 13.06.2025
Մերցն ասել է, որ Նեթանյահուն իրեն տեղեկացրել է Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությունների մասինԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսով իրեն տեղեկացրել է Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությունների և դրանց նպատակների մասին։ «Գիշերվա ընթացքում իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, ինչպես նաև Իրանի բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար կառույցներին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր առավոտյան ինձ հեռախոսով տեղեկացրեց ռազմական […] ...
13:42 13.06.2025
ՖԻՖԱ-ն կդիտարկի ակումբային ԱԱ-ի մասնակիցների քանակի ավելացման տարբերակըՖԻՖԱ-ն խորհրդակցություններ կանցկացնի 2029 թվականին Աշխարհի ակումբային առաջնությունը 48 թիմով անցկացնելու վերաբերյալ, եթե 2025 թվականի մրցաշարը հաջող անցնի, հայտնում է The Guardian-ը։ Եթե ՖԻՖԱ-ն չհանի Եվրոպայից 12 մասնակիցների սահմանաչափը, ապա ընդլայնումն այնտեղից ավելի շատ ակումբներ ներգրավելու միակ միջոցն է։ Նշվում է, որ մրցաշարին մասնակցությամբ հետաքրքրված են «Բարսելոնան», «Արսենալը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Միլանը»։ Բոլոր շահագրգիռ […] ...
13:28 13.06.2025
Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԼատվիայի Հանրապետության Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ հունիսի 13-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Պատվիրակության անդամները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող […] ...
13:24 13.06.2025
«Ռեալը» հրապարակել է աշխարհի ակումբային առաջնության հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների անունները«Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի՝ աշխարհի ակումբային առաջնության հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների անունները։ Դարպասապահներ. Տիբո Կուրտուա, Անդրեյ Լունին, Ֆրան Գոնսալես, Սերխիո Մեստրե։ Պաշտպաններ. Դանի Կարվախալ, Էդեր Միլիտաո, Դավիդ Ալաբա, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Լուկաս Վասկես, Ֆրան Գարսիա, Անտոնիո Ռյուդիգեր, Ֆեռլան Մենդի, Դին Հաուսեն, Յուսեֆ Էնրիկես, Յակոբո Ռամոն, Ռաուլ Ասենսիո, Խեսուս Ֆորտեա, Դիեգո Ագուադո։ Կիսապաշտպաններ. Ջուդ Բելինգհեմ, Էդուարդո […] ...