11:53 17.02.2018
Աֆրինում տեղակայված քրդական ուժերը Թուրքիային մեղադրել են թուրք-սիրիական սահմանին ծավալած ռազմական գործողությունների ընթացքում միջազգային կոնվենցիայով արգելված զենք կիրառելու մեջ, հայտնում է РИА Новости-ն: Այս մասին աղբյուրին հայտնել է Աֆրինում քրդական ինքնապաշտպանական ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Հեդուն:
«Մենք չենք կարող խոսել, այսպես կոչված, առաջընթացի մասին: Սա ավելի շատ նման է «եկան-գնացին» իրավիճակին, որը սպառազինությունների տարբերության փոխհատուցման առումով համապատասխանում է ինքնապաշտպանության մարտավարության համապատասխանությանը: Թուրքական բանակն ունի ինքնաթիռներ, տանկեր ու հրթիռներ և օգտագործում է նապալմ և քլոր արտանետող զինամթերք: Մեկ այլ հարց է նաև զինվորների թվի համեմատական տարբերությունը: Թուրք զինվորներից բացի նրանց բանակում մեծաթիվ ահաբեկիչներ կան»,- հայտարարել է Հեդուն:
Ավելի վաղ, սիրիական SANA գործակալությունը հաղորդել էր շնչահեղձություն ախտանիշով քուրդ զինվորների բուժհաստատություն տեղափոխության մասին:
Այս տարվա հունվարի 20-ին Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին Սիրիական Աֆրին քաղաքում՝ «Ձիթենու ճյուղ» անվանումը ստացած ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Դրանք ուղղված են այնտեղ ամրացած և ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող քրդական ուժերի դեմ: Թուրքիան այդ ուժերն ահաբեկչական է համարում:
21:09 30.05.2025
Մասկը կշարունակի լինել Թրամփի խորհրդականը. Վենս23:02 30.05.2025
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդգծել է թվային տեխնոլոգիաների կարևորությունը փոքր պետությունների համարՄայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Թվային հանրային ենթակառուցվածքները դիմադրողականության և ներառականության համար. խթանելով մարդու իրավունքներն առցանց» բարձրաստիճան քննարկմանը։ Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ ԱԳ նախարարության կողմից՝ Էստոնիայի ԱԳ նախարարության և «Ազատություն առցանց կոալիցիայի» հետ համատեղ […] ...
22:56 30.05.2025
2025թ. նախագծերը՝ Արաբկիրում. կկառուցվի ու կբարեկարգվի 9 բակային տարածք՝ շուրջ 180 ավտոտնակի փոխարենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ 2025-ին Արաբկիր վարչական շրջանում ապամոնտաժվելու է շուրջ 180 ավտոտնակ, որոնց փոխարեն կկառուցվի և կբարեկարգվի 9 նոր բակային տարածք։ «Ավելի քան 18,000 քմ տարածք էլ կմաքրվի հողազավթումներից՝ վերածվելովկանաչ, բարեկարգ և բոլորի համար հասանելի բակերի: Նոր բակերում կլինեն խաղահրապարակներ, նստարաններ, կանաչ գոտիներ՝ ապահովելով երևանցիների հանգիստն ու բակային […] ...
22:49 30.05.2025
Ներկայացվել են 2025 թվականի ծրագրով թողարկման ենթակա փոստային վճարման պետական նշանների 9 թեմաների էսքիզներըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ մայիսի 30-ին կայացել է Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, խորհրդի մյուս անդամները, ինչպես նաև «ՀայՓոստ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Ներկայացվել են փոստային վճարման պետական նշանների 2025 թվականի թողարկման ծրագրով 3-րդ եռամսյակում […] ...
22:43 30.05.2025
Գյումրիում գործող կարի արտադրամասն օգտվել է Կառավարության տրամադրած արտոնությունից. ՓաշինյանԳյումրիում գործող «ՍՎԵՏ-ՏԵՔՍ» կարի արտադրամասը ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել է Կառավարության տրամադրած արտոնությունից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իրականացված ներդրումների ծավալը կազմել է շուրջ 836 մլն դրամ։ Ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 244 նոր աշխատատեղ։ Ներկայումս ընկերությունն ունի ավելի քան 700 աշխատող»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:32 30.05.2025
Կրիմինալ սկանդալ Կալիֆոռնիայում․ ձերբակալել են 130 մլն դոլար գողացած հայկական հանցավոր խմբերի անդամներիԿրիմինալ սկանդալ՝ Լոս Անջելեսում. Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային ծառայությունն ու Ներքին անվտանգության նախարարությունը համատեղ գործողություն են իրականացրել հայկական հանցավոր մի քանի խմբավորումների մեկուսացման ու դրանց անդամների ձերբակալության նպատակով: Ըստ իրավապահների տեղեկությունների, այդ հայերը մեքենայությունների միջոցով ավելի քան 100 միլիոն դոլար են սեփականացրել: Ովքե՞ր են ու կոնկրետ ի՞նչ մեղադրանքներ են ներկայացվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […] ...
22:18 30.05.2025
«Ալ Նասրը» Ռոնալդուին փոխարինող է գտելՍաուդյան Արաբիայի «Ալ Նասրը» կողմնորոշվել է Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինելու հարցում, հայտնում է The Telegraph-ը: Ակումբը դիտարկում է «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասին ձեռք բերելու տարբերակը: Ֆուտբոլիստի ապագան «Լիվերպուլում» դեռևս անորոշ է: Անգլիական ակումբը նոր առաջարկ է նախապատրաստում Դիասի համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուիս Դիասի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»: ...