Թուրքիան հերքել է արգելված զենք օգտագործելու լուրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+21.09 oC

Թուրքիան հերքել է արգելված զենք օգտագործելու լուրը

17:55 17.02.2018

Թուրք զինվորականները սիրիական քրդաբնակ Աֆրին շրջանում իրականացրած ռազմական գործողությունների ընթացքում թունավոր գազ են կիրառել: Այդ մասին հայտնել է սիրիական SANA գործակալությունը:

Ավելի ուշ Աֆրինի հիվանդանոցի տնօրեն Ջոան Մոհամադը հայտնել է, որ թուրք զինվորականները Արանդա գյուղում թունավոր գազով արկեր են կիրառել։ «6 մարդու շտապօգնության բաժանմունք են տեղափոխել խեղդվելու նշաններով»,- ասել է Մոհամադը:

Այս տեղեկությանն ի պատասխան` Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտնել է, որ «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում չեն օգտագործվում նապալմ, քիմիական, կենսաբանական ու միջազգային պայմանագրերով արգելված որեւէ այլ զենք։ Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Չանըքլըն է հայտարարել, որ իրենք երբևէ արգելված զենք չեն կիրառել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է․ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ

00:06 01.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է․ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անձամբ ներգրավված է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս մասին ասել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։ «Խնդրի լուծմանը պետքարտուղարն անձամբ է ներգրավված: Իր պաշտոնավարման ընթացքում նա պարբերաբար շփվել է երկու երկրների հետ»,- ասել է նա ճեպազրույցում: Պատելի վստահեցմամբ՝ ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը […] ...

Ինչո՞ւ է Հունգարիան արգելափակում Եվրամիության օգնության տրամադրումը Հայաստանին

22:40 30.04.2024

Ինչո՞ւ է Հունգարիան արգելափակում Եվրամիության օգնության տրամադրումը Հայաստանին

Հունգարիայի կառավարությունը խոչընդոտում է Հայաստանին Եվրամիության օգնության հատկացումը: Տեղեկությունն այս մասին տարածել է «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրը: Ի՞նչ օգնության մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ոչ պաշտոնական, սակայն հավաստի տեղեկությունների համաձայն, Բրյուսելու վերջերս համաձայնություն էր ձեռք բերվել Հայաստանին 10 մլն եվրո հատկացնելու մասին: Այդ գումարը պետք է հատկացվեր ԵՄ խաղաղության հիմնադրամից, պետք […] ...

Պատերազմի պայմաններում չի կարելի խոսել սահմանազատման մասին. Հրաչյա Արզումանյան

22:07 30.04.2024

Պատերազմի պայմաններում չի կարելի խոսել սահմանազատման մասին. Հրաչյա Արզումանյան

Հայաստան-Ադրբեջան սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքները ընթացքի մեջ են: Դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են Ալմաթիում: Ինչպիսի՞ կերպարանափոխման կարիք ունի անվտանգության համակարգը: Այս և այլ թեմաների  անդրադարձել է ռազմական հարցերի և անվտանգության փորձագետ Հրաչյա Արզումանյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Թբիլիսիում սկսվել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցը

21:00 30.04.2024

Թբիլիսիում սկսվել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցը

Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է ընդդիմության ցույցը՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի, ցուցարարները սկսում են արգելափակել երթևեկությունը, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Հանրահավաքին Վրաստանի և ԵՄ դրոշներով բազմաթիվ մարդիկ են ներկա։ Ցուցարարները սկսում են փակել Ռուսթավելի պողոտան, որտեղ գտնվում է Վրաստանի խորհրդարանի շենքը։ Տարածքում խմբվել են բազմաթիվ ոստիկաններ։ Վրաստանի օրենսդիր մարմնի մուտքն արգելափակված […] ...

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում կայանալիք բանակցություններին մասնակցությունը

20:53 30.04.2024

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում կայանալիք բանակցություններին մասնակցությունը

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի ուշ, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովը։ «Ալմաթիում կկայանան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները», – ասել է Սմեդյարովը։ Ղազախստանում երկու երկրների միջև բանակցություններ վարելու գաղափարն առաջարկել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստան և Ադրբեջան կատարած […] ...

Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

17:54 30.04.2024

Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն. Գ. Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը: Հաշվի առնելով երկու հարևան երկրների միջև առկա համագործակցային ուղղությունների լայն շրջանակը՝ կողմերն այդ համատեքստում կարևորել են նաև իրավապահ ոլորտում գործընկերային հարաբերությունների հաստատումը, մասնավորապես՝ ԻԻՀ-ում համանման գործառույթներ իրականացնող կառույցների հետ համագործակցության ձևավորման ու փորձի […] ...

BACK_TO_TOP