Հնարավո՞ր է, որ ձգձգվի առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրումը. առողջապահության նախարարությունում դժվարանում են ժամկետներ նշել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+29.09 oC

Հնարավո՞ր է, որ ձգձգվի առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրումը. առողջապահության նախարարությունում դժվարանում են ժամկետներ նշել

17:52 19.02.2018

Հարցին` հնարավո՞ր է, որ  առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրումը ձգձգվի, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն այսպիսի պատասխան է տվել. «Մենք աշխատում ենք, որ այդ պրոցեսը սկսվի որքան հնարավոր է արագ: Ես դժվարանում եմ ճշգրիտ ժամկետ ասել, բայց որ նպատակ ենք դրել մինչև տարվա վերջ սկսել, փաստ է», -ասել է Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ մինչեւ 2018թ.-ի ավարտը նախատեսվում է ավարտել առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքները: Ներդրման գործընթացը սկսել է 2017թ.-ից: Այն իրենից ներկայացնում է մեկ միասնական տեղեկատվական հարթակ, որի օգտատերերն են բուժհաստատությունները, ՀՀ քաղաքացիները և բժշկական պետական այլ կառույցներ: Նպատակն է էլեկտրոնայնացնել բժշկական հաստատություններում առկա բժշկական տվյալները, որպեսզի այլևս կարիք չլինի անկետաները տեղից տեղ տանելու:  Առաջին անգամ armed.am համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ կլինեն նույնականացման քարտի տվյալները: Առանց դրա մուտք գործելու հնարավորություն առայժմ չկա, սակայն նախատեսվում է նաև համակարգի մոբայլ տարբերակի մշակումը: Այժմ կայքում ներառված են 480՝ պետպատվեր իրականացնող բուժհաստատությունները՝ դրանց հասցեներն ու բժշկական անձնակազմը: Իրականացվել են դասընթացներ այդ բուժհաստատությունների օպերատորների համար: Էլեկտրոնային համակարգը 2017թ.-ի հոկտեմբերից ընդգրկել է նաև սոցփաթեթի շրջանակներում իրականացվող սպասարկումները: Արդեն իսկ շուրջ 100 000 շահառուների համար ապահովագրական սպասարկումը իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում մեկնարկել են Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի 15-օրյա վերապատրաստման դասընթացները

10:54 30.04.2024

Երևանում մեկնարկել են Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի 15-օրյա վերապատրաստման դասընթացները

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանում մեկնարկել են Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի (ՀԱԱԲԹ) 15-օրյա վերապատրաստման դասընթացները: Ինտենսիվ թրեյնինգների նպատակն էր տեսական և գործնական պարապմունքների միջոցով բարելավել ձևավորման փուլում գտնվող թիմի մասնագիտական գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, ամրապնդել 30-հոգանոց հիմնական թիմի անդամների կլինիկական և նյութատեխնիկական (լոգիստիկ) կարողությունները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Արտակարգ […] ...

Նշվել են մթերքներ, որոնք օգնում են պահպանել երիտասարդությունը

10:28 30.04.2024

Նշվել են մթերքներ, որոնք օգնում են պահպանել երիտասարդությունը

Ոչ մի մթերք բառացիորեն չի երիտասարդացնում մարդուն, սակայն ճիշտ սնվելը կարող է լավ վիճակում պահել օրգան-համակարգերը և դանդաղեցնել ծերացումը։ Այս մասին Gazeta.Ru-ի հոդվածում խոսել է սննդաբան, առողջության ոլորտի փորձագետ Քրիստինա Ֆոյգտը։ «Պրոբիոտիկ մթերքները, ինչպիսիք են ֆերմենտացված պանիրը (երեք ամսական կամ ավելի), օգտակար են: Ցանկացած ֆերմենտացման և խմորման արտադրանք կլինի երիտասարդության երկարացման բանալին, բայց նույնիսկ այստեղ […] ...

Նշվել է սովորություն, որը վնասում է միլիոնավոր մարդկանց արյունատար անոթները

23:38 29.04.2024

Նշվել է սովորություն, որը վնասում է միլիոնավոր մարդկանց արյունատար անոթները

Ծխելը արյան անոթները քայքայող գլխավոր գործոններից մեկն է, զգուշացրել է թերապևտ Իրինա Բարանովան։ Բժիշկը պատմել է «Ռոսիյսկայա գազետա»-ին, թե ինչպես է այս վատ սովորությունը վնասում միլիոնավոր մարդկանց առողջությունը։ Վնասակար յուղոտ սնունդն ու ծխելը անոթների քայքայման հիմնական հրահրող գործոններն են, հայտարարել է թերապևտը։ Նա նշել է այս գործոնները որպես սրտի հիվանդության պատճառ: Նրա խոսքով՝ նիկոտինն ու […] ...

Նշվել են ատամները մաքրելու ոչ ակնհայտ կանոնները

23:14 29.04.2024

Նշվել են ատամները մաքրելու ոչ ակնհայտ կանոնները

Ատամները լվանալիս պետք է հետևել մի շարք՝ երբեմն աննկատ, բայց շատ կարևոր կանոնների, ասել է ատամնաբույժ Վլադիմիր Լոսևը։ Նա այս մասին խոսել է NEWS.ru-ի հետ զրույցում։ Մասնագետի խոսքով՝ խոզանակի գլուխը պետք է դնել 45 աստիճան անկյան տակ, իսկ մաքրումը ավելի լավ է սկսել հեռավոր ծամող ատամներից՝ աստիճանաբար շարժվելով դեպի առջևի ատամները։ «Ժամանակ տրամադրեք մաքրման գործընթացին: […] ...

Նախատեսվում է 6 պոլիկլինիկայի հիմնանորոգում

12:34 29.04.2024

Նախատեսվում է 6 պոլիկլինիկայի հիմնանորոգում

2023թ. մեկնարկած ծրագրով հարմարավետ պայմաններ կապահովվեն 4 պոլիկլինիկաներում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նախատեսվում է ևս 6 պոլիկլինիկայի հիմնանորոգում: ...

Բացահայտվել են երեխաների հոգեբանական տրավմայի հիմնական պատճառները

22:42 27.04.2024

Բացահայտվել են երեխաների հոգեբանական տրավմայի հիմնական պատճառները

Երեխան կարող է հոգեբանորեն տրավմայի ենթարկվել մորից երկար բաժանվելուց կամ ծնողներից մեկի կամ երկուսի ուշադրության պակասից, ասում է առաջատար հոգեբան Մարինա Բասմանովան: Նա Lente.ru-ի հետ զրույցում նշել է երեխաների մոտ նմանատիպ խնդիրների այս և մի քանի այլ պատճառներ: Բասմանովան նախազգուշացրել է, որ երեխայի մոտ կարող է առաջանալ մերժման տրավմա, եթե նա վաղ մանկության շրջանում չստանա […] ...

BACK_TO_TOP