16:53 11.11.2022
Թուրքիայի էներգիայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է, որ Թուրքիան և Ալժիրը հիմնելու են նավթի և գազի որոնմամբ զբաղվող համատեղ կազմակերպություն: Այն գործունեություն կծավալի հիմնականում Ալժիրում, ինչպես նաև տարածաշրջանի այլ պետություններում։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա նաև ավելացրել է, որ տարածաշրջանային երկրները համատեղ գործելու պատրաստակամություն են հայտնել։
Դյոնմեզն այս մասին հայտարարել է Ալժիրում կայացած Ներդրումների 2-րդ կոնֆերանսին, որին մասնակցել է որպես պատվավոր հյուր։
«Թուրքիան այստեղ՝ Ալժիրում, երկար ժամանակ է, ինչ ներդրումներ է կատարում։ Մոտ 1500 թուրքական ընկերություն այստեղ ներդրումներ է անում, և այդ ընկերություններում մոտ 30 հազար ալժիրցի է աշխատում։ Անցած տարի համատեղ առևտրի ծավալը կազմել է մոտ 4 միլիարդ դոլար, այս տարի 5 միլիարդի շեմին կհասցնենք»,- նշել է նա։
Նախարարը շեշտել է, որ մայիսին Ալժիրի նախագահի Թուրքիա կատարած այցի ժամանակ երկու երկրների ղեկավարների զրույցի ընթացքում քննարկվել է առևտրի ծավալները մոտ ժամանակներս շուրջ 10 միլիարդի հասցնելու խնդիրը։
10:17 13.06.2025
Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդԹեհրանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ, որոնցից առնվազն 35-ը կանայք և երեխաներ են, հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը։ «Իսրայելի ռեժիմի հարձակման հետևանքով մոտ 50 տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից առնվազն 35-ը կանայք և երեխաներ են», -ուղիղ եթերում ասել է պետական լրատվական հաղորդավարը։ ...
10:11 13.06.2025
Խամենեին «գործողության ազատություն» է տալիս զինված ուժերին՝ Իսրայելի հարվածներին արձագանքելու համարԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ «գործողության ազատություն» է տալիս զինված ուժերին՝ Իսրայելի հարվածներին արձագանքելու համար։ «Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզոր ձեռքը բաց չի թողնի նրան ( Իսրայելին – խմբ.), եթե դա է Ամենակարողի կամքը», – Խամենեիի ուղերձն է մեջբերում իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։ Նա նաև հաստատել է, […] ...
10:03 13.06.2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին ԻրանիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին, եթե Իրանը փորձի պատասխանել իր օբյեկտներին ուղղված հարվածներին։ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ հետևում է Իրանի հնարավոր հակահարվածներին, և որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը սկսեցին «Արթնացող առյուծ» […] ...
10:00 13.06.2025
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՉեխիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն՝ «GLOBSEC 2025» ֆորումին մասնակցելու նպատակով: Վարչապետը կմասնակցի «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը, ինչպես նաև որպես բանախոս հանդես կգա՝ «Հայաստանը փոփոխվող աշխարհում» քննարկմանը։ ...
09:57 13.06.2025
«Ոչ մի չարիք անպատասխան չի մնա»․ Իրանը խոստանում է պատասխանել ԻսրայելինԻրանը անպատասխան չի թողնի Իսրայելի հարձակումը Թեհրանի վրա, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզային, մեջբերում է իրանական ILNA լրատվական գործակալությունը։ «Ոչ մի չարիք ( իսրայելական հարձակում – խմբ.) անպատասխան չի մնա», – ասել է նա։ ...
09:54 13.06.2025
Իսրայելի կողմից Թեհրանի վրա հարձակման հետևանքով զոհվել են կանայք և երեխաներ․ ԶԼՄԻսրայելի կողմից Թեհրանի վրա հարձակման հետևանքով կան զոհեր, հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը իր Telegram ալիքում՝ առանց նշելու նրանց թիվը։ Հեռուստաալիքը հրապարակել է «Իրանի մայրաքաղաք Թեհրանի վրա Իսրայելի հարձակման ժամանակ զոհված երեխայի մարմնի» լուսանկարը։ Ավելի ուշ հեռուստաալիքը տեղեկատվություն տարածեց, որ մահացել են «կանայք և երեխաներ, որոնց թիվը անհայտ է»։ ...