Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+24.09 oC

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ

17:56 15.02.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել են Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլենիուսին և հայաստանյան գրասենյակի տնօրեն Կառոլին Գեգինատին:

Ողջունելով հյուրերին` Ժաննա Անդրեասյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը և Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացմանը ցուցաբերված աջակցությունը:

Ընդգծելով համատեղ բարեփոխումների շարունակականության անհրաժեշտությունը՝ Ժաննա Անդրեասյանը փաստել է, որ ՀԲ-ն միջազգային վստահելի գործընկեր է՝ Հայաստանում փորձագիտական և աջակցության երկարաժամկետ ծրագրերի իրականացման առումով:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է ՀԲ աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն նորարարության (EU4Innivation)» և «Կրթության բարելավում» ծրագրերին:

Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է կրթության դերը` այն դիտարկելով ռազմավարական առաջնահերթ ուղղություն` պետության մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից: Նշվել է, որ արդեն ընդունվել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», հաջորդաբար կընդունվի ծրագրի իրագործման միջոցառումների պլանը, որի համատեքստում ևս ակնկալվում է ՀԲ փորձագիտական աջակցությունը։

ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատն իր հերթին նշել է, որ որակյալ ու մրցունակ կրթության ապահովումն իրենց հիմնական և կարևորագույն առաջնահերթություններից է: Նա պատրաստակամություն է հայտնել շարունակել կրթության զարգացման ծրագրերի աջակցությունը:

Կողմերը քննարկել են նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև գիտության արդիականացման, բուհերի միջազգայնացման, կրթության ոլորտի օրենսդրության լավարկմանն առնչվող մի շարք հարցեր: Հստակեցվել են Համաշխարհային բանկի հետ համագործակցության առաջիկա գործողությունների շրջանակը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի ՆԳ նոր նախարար է նշանակվել Պետական ​​անվտանգության ծառայության պետի տեղակալ Գելաձեն

12:11 28.05.2025

Վրաստանի ՆԳ նոր նախարար է նշանակվել Պետական ​​անվտանգության ծառայության պետի տեղակալ Գելաձեն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Պետական ​​անվտանգության ծառայության պետի տեղակալ Գելա Գելաձեին ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակելու մասին։ «Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր պարոն Գելա Գելաձեն նշանակվել է Վրաստանի ներքին գործերի նախարար։ Պարոն Գելան իրավաբան է՝ բացառիկ որակավորմամբ։ Նա ունի երկարամյա աշխատանքային փորձ Ներքին գործերի նախարարությունում։ Բացի այդ, նա երկար տարիներ աշխատել է Վրաստանի […] ...

SHANTNEWS

12:00 28.05.2025

SHANTNEWS

Այսօր մենք ավելի ինքնիշխան ենք, ավելի անկախ ենք, քան երբևէ. ՀՀ վարչապետ

11:49 28.05.2025

Այսօր մենք ավելի ինքնիշխան ենք, ավելի անկախ ենք, քան երբևէ. ՀՀ վարչապետ

Հայ ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտությունը չկա, որովհետև երազանքներն իրագործված են, հայրենիքը՝ գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հուշահամալիրում Հանրապետության օրվա առիթով հղած իր ուղերձում: «Այսօր նշում ենք Հանրապետության տոնը, որը կապված է մեր հազարամյա պատմության մի հիրավի […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 28-ին

11:36 28.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...

Կանցկացնեմ կյանքիս վերջին մենամարտը. լեգենդար Ջորջիո Պետրոսյանը կավարտի կարիերան

11:29 28.05.2025

Կանցկացնեմ կյանքիս վերջին մենամարտը. լեգենդար Ջորջիո Պետրոսյանը կավարտի կարիերան

Լեգենդար իտալահայ քիքբռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը  գրառում է կատարել` հայտարարելով, որ նոյեմբերին իր կարիերայի վերջին մենամարտը կանցկացնի: «Շաբաթ երեկոյան ես պաշտպանեցի իմ Wako Pro աշխարհի չեմպիոնական տիտղոսը։ Ակնհայտ է, որ նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես գոհ չեմ իմ մենամարտից, բայց միշտ չէ, որ ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրածի, հակառակ դեպքում ամեն ինչ […] ...

Մասկը SpaceX-ի գլխավոր նպատակը դեպի Մարս թռիչքն է անվանել

11:18 28.05.2025

Մասկը SpaceX-ի գլխավոր նպատակը դեպի Մարս թռիչքն է անվանել

Ամերիկացի ձեռնարկատեր, SpaceX տիեզերական կորպորացիայի ղեկավար Իլոն Մասկը Washington Post թերթին տված հարցազրույցում Մարս թռիչքն անվանել է գլխավոր նպատակ՝ չբացառելով նաև Լուսին թռիչքի հնարավորությունը։ «Կարծում եմ՝ գլխավոր նպատակը պետք է լինի Մարսը։ Մենք կարող ենք ճանապարհին վերադառնալ Լուսին։ Բայց գլխավոր նպատակը պետք է լինի Մարսը, քանի որ դա իրականում հաջորդ մեծ թռիչքն է «Ապոլլոնից» հետո»,-ասել […] ...

BACK_TO_TOP