23:00 12.03.2023
Թուրք քաղաքական գործիչ Մուհարեմ Ինջեն, ով 2018 թվականի նախագահական ընտրություններում երկրորդն էր, հայտարարել է մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին, հայտնում է Memleket կուսակցությունը։
Ինսեն մասնակցել է 2018 թվականի ընտրություններին որպես ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) թեկնածու և ստացել ձայների ավելի քան 30%-ը, սակայն հետագայում բաժանվել է CHP-ից և ստեղծել իր սեփական Memleket կուսակցությունը:
«Մեր կուսակցությունը մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում որպես թեկնածու ընտրել է Մուհարեմ Ինջեին»,- ասել է կուսակցության մամուլի խոսնակ Իփեք Սայան։
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովն ուրբաթ օրը միաձայն կողմ է քվեարկել մայիսի 14-ին նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, անհրաժեշտության դեպքում, նշանակված է մայիսի 28-ին։
Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակառակորդը՝ Հանրապետական դաշինքի միասնական թեկնածուն, ընդդիմադիր Ժողովրդական դաշինքի միասնական թեկնածու, Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է։
Նախընտրական հարցումների արդյունքները դեռ չեն բացահայտում գալիք ընտրությունների ֆավորիտին, սակայն փորձագետները նշում են, որ ներկայիս ընտրական գործընթացն ամենադժվարն է լինելու իշխող կուսակցության համար ավերիչ երկրաշարժերի պատճառով, որոնք խլել են ավելի քան 48 հազար մարդու կյանք և տնտեսական ծանր վիճակ ստեղծել։
21:09 30.05.2025
Մասկը կշարունակի լինել Թրամփի խորհրդականը. Վենս22:18 30.05.2025
«Ալ Նասրը» Ռոնալդուին փոխարինող է գտելՍաուդյան Արաբիայի «Ալ Նասրը» կողմնորոշվել է Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինելու հարցում, հայտնում է The Telegraph-ը: Ակումբը դիտարկում է «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասին ձեռք բերելու տարբերակը: Ֆուտբոլիստի ապագան «Լիվերպուլում» դեռևս անորոշ է: Անգլիական ակումբը նոր առաջարկ է նախապատրաստում Դիասի համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուիս Դիասի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»: ...
22:10 30.05.2025
Մանսուրյանական բացառիկ ստեղծագործությունը՝ ժողովրդի լեզվովՀունիսի 7-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք՝ Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ համերգին ընդառաջ վերջին փորձերն են, որին ներկա է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Հայկական ժողովրդական բանահյուսության հենքով ստեղծված մաեստրոյի մանկապատանեկան խմբերգային ստեղծագործությունն առաջին անգամ կհնչի մայրաքաղաքի երաժշտական դպրոցների շուրջ 300 սաների կատարմամբ: Մանրամասները՝ […] ...
21:53 30.05.2025
Ֆրանսիայի վեցակի չեմպիոնը դուրս մնաց Լիգա 1-իցՖրանսիայի վեցակի չեմպիոն և Եվրոպայի գավաթի եզրափակչի կրկնակի մասնակից «Ռեյմսը» դուրս է մնացել Լիգա 1-ից։ Փլեյ-օֆֆի պատասխան խաղում ակումբը սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվել «Մեցին»։ Առաջին խաղը ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1 հաշվով։ «Ռեյմսը» միացել է Լիգա 1-ի նախկին հաղթողներ «Սենտ-Էտյենին» և «Մոնպելյեին», որոնք ևս մրցաշրջանի ավարտին դուրս են մնացել բարձրագույն դիվիզիոնից։ Հատկանշական է, […] ...
21:43 30.05.2025
Հայաստանում նախատեսվում է ներդնել սրտային անբավարարության՝ «Արհեստական սիրտ» ծրագիրըԵրևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանն ու «Նորք-Մարաշ» ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանը հանդիպել են «Abbott» ընկերության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Օրակարգում Հայաստանում սրտային անբավարարության՝ «Արհեստական սիրտ» ծրագրի ներդրման հարցն էր: Հանդիպման ընթացքում քննարկվել են գործընթացի քարտեզագրման, նախավիրահատական ու հետվիրահատական քայլերին առնչվող հարցեր ու այլ երկրների հետ […] ...
21:31 30.05.2025
Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Արթիկ համայնքի թիվ 4 մանկապարտեզը: Վերջինիս հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 243 մլն դրամ: Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նոր Կյանք բնակավայրում կառուցված մանկապարտեզ, որը նախատեսված է 100 երեխայի համար: Ծրագրի արժեքն […] ...