11:29 31.01.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման հարցերին նվիրված ֆորումին անդրադարձ է կատարել հակակոռուպցիոն կրթության ու հանրային իրազեկմանը, որն ամրագրվել է Հակակոռուպցիոն նոր ռազմավարությամբ և դրանից բխող 2023-2026թթ. գործողությունների ծրագրով որպես հիմնական ուղղություն՝ ընդգծելով վերջինիս հիմնաքարային լինելը հակակոռուպցիոն քաղաքականության հաջողելու հարցում։
Կարեն Կարապետյանն անդրադարձ է կատարել նաև Արդարադատության նախարարի հրամանով հաստատված` Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում 2024-2026 թվականների հաղորդակցման հայեցակարգին և գործողությունների ծրագրին, որի հիմնական նպատակներն են հանրությանը, տարբեր թիրախային խմբերին, Ռազմավարության հիմնական ուղղությունների, կատարվող աշխատանքների վերաբերյալ արդյունավետ իրազեկման և հասարակության ներառման միջոցով ապահովել հանրային աջակցությունն իրականացվող բարեփոխումներին և հակակոռուպցիոն բարեփոխումների արդյունավետ իրականացումը, ինչպես նաև հանրությանը հակակոռուպցիոն մասնագիտացված մարմինների լիազորությունների և գործառույթների շրջանակի վերաբերյալ իրազեկումը։
Կարեն Կարապետյանը ընդգծել է նաև քաղաքացիական հասարակության կարևոր և առանցքային դերակատարումը` հասարակության շրջանում կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության ամրապնդման և դրա դեմ պայքարը հասարակության արժեհամակարգի մաս դարձնելու, ինչպես նաև քաղաքացիների մեջ կոռուպցիան անձնապես մերժելու վարքագիծ ձևավորելու հարցում։
Ֆորումի շրջանակում նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Լառա Պետրոսյանը ներկայացրել է Հակակոռուպցիոն ռազմավարությամբ հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման ուղղությամբ ամրագրված գործողությունները։
Պետական շահագրգիռ մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել քննարկումներ և մտքերի փոխանակություն հակակոռուպցիոն կրթությանը և հանրային իրազեկմանն առնչվող հարցերի վերաբերյալ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ ամրապնդելու և խորացնելու պետական ու հասարակական սեկտորների միջև համագործակցությունը և մեկտեղելու ջանքերը հասարակության շրջանում կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունք ձևավորելու հարցում։
Ֆորումը կազմակերպվել և անցկացվել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության, ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ առաջին աշխատանքային խմբի համագործակցությամբ՝ «JUREMONIA. Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում։
00:40 09.08.2025
Փաշինյան. Կարծում եմ՝ Թրամփն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի, մենք կաջակցենք դրանԿարծում եմ՝ նախագահ Թրամփն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք պաշտպանելու ենք այդ գաղափարը և այդ ուղղությամբ ջանք ենք գործադրելու։ Այսօրվա իրադարձությունը լավագույնս վկայում է այդ մասին»,- ասել է վարչապետը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ […] ...
00:35 09.08.2025
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը համատեղ հռչակագիր ստորագրեցին «Թրամփի ուղու» վերաբերյալՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում համատեղ հռչակագիր ստորագրեցին «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար։ Այն հայտնի կլինի TRIPP հապավմամբ։ ՀՀ վարչապետը, ԱՄՆ նախագահն ու Ադրբեջանի նախագահը համատեղ հռչակագիրը ստորագրեցին այսօր՝ Սպիտակ տանը կայացած եռակողմ հանդիպումից հետո։ ...
00:08 09.08.2025
Վարչապետը Վաշինգտոնից ուղիղ եթերում կպատասխանի լրագրողների հարցերինՍպիտակ տանը կայացած հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 9-ին` Երևանի ժամանակով առավոտյան 08:00-ին, Վաշինգտոնից ուղիղ եթերում կպատասխանի Կառավարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների կողմից նախապես ուղարկված հարցերին: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Հարցուպատասխանը կհեռարձակվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջով և Կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով: ...
23:54 08.08.2025
Փաշինյան- Թրամփ- Ալիև հանդիպումՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակներում Սպիտակ տանը մեկնարկեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: ...
23:34 08.08.2025
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հանդիպումը. ստորագրվել են փաստաթղթերՍպիտակ տանը ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Այս մասին հայտնել է Լուրերը: Հանդիպմանը, ի թիվս այլ թեմաների, քննարկվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման, Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործըթացի վերաբերյալ հարցեր: Հանդիպման արդյունքներով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրում: Նշենք, որ ԱՄՆ […] ...
23:24 08.08.2025
«Ռեալը» խուսափում է «Ոսկե գնդակի» մասին խոսելուցՄադրիդի «Ռեալը» խուսափում է «Ոսկե գնդակի» մասին խոսելուց, գրում է COPE-ն։ Ֆուտբոլի գլխավոր մրցանակին «Ռեալից» հավակնում են Կիլիան Մբապեն, Ջուդ Բելինգհեմն ու Վինիսիուս Ժունիորը։ Ակումբը սոցիալական ցանցերում չի շնորհավորել իր ֆուտբոլիստներին նոմինացվելու համար ու ընդհանրապես չի անդրադարձել «Ոսկե գնդակին»: Հիշեցնենք, որ նախորդ տարի Իսպանիայի 36-ակի չեմպիոնը չէր ներկայացել Փարիզում կայացած մրցանակաբաշխությանը, քանի որ ակումբին արարողությունից […] ...