13:06 01.03.2024
Հայաստանի քաղաքականության օրակարգում է Եվրամիության անդամ երկրների հետ էլ ավելի սերտ հարաբերություններ ունենալը՝ հաշվի առնելով երկրի պետական շահը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քննարկումներ ունենում է Հայաստանը ԵՄ թեկնածու-անդամ դարձնելու հնարավորության շուրջ և մեկնաբանելով այդ համատեքստում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքը։
Հովհաննիսյանը հիշեցրեց՝ Եվրախորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այնքան մոտենալ Եվրամիությանը, որքան Եվրամիությունն է պատրաստ։
«Այս իմաստով ես ևս մեկ անգամ պետք է արձանագրեմ, որ, այո, մենք պատրաստենք էլ ավելի ջերմ և արդյունավետ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ՝ հաշվի առնելով նոր տնտեսական շուկաների անհրաժեշտությունը, հաշվի առնելով մեր քաղաքակրթական և քաղաքական զարգացման ուղղությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության կայացումը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգության երաշխավորության իմաստով շատ կարևոր նշանակություն ունի Եվրամիության դիտորդական առաքելությունը։ Այս համատեքստում է եղել պարոն Սիմոնյանի խոսքը, և մենք էլ ոչ մեկ անգամ արձանագրել ենք մեր պատրաստակամությունը և հողի վրա էլ դուք տեսնում եք հարաբերությունների մերձեցումը Հայաստանի և Եվրամիության միջև։ Մեր քաղաքականության օրակարգում է Եվրամիության անդամ երկրների հետ էլ ավելի սերտ հարաբերություններ ունենալ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական շահը»,- ընդգծեց Հովհաննիսյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը իր հերթին ավելացրեց, որ Հայաստանի հարևան երկրներից երկուսը ԵՄ անդամակցության թեկնածու են և անդամակցության աշխարհագրական սահմանները տեղափոխվում են դեպի Հայաստան։
«Ինտեգրացիոն միավորմանը մասնակցելու իրավունքը պետության ինքնիշխան իրավունքն է, իսկ որևիցե մեկը չի բացառում, որ տնտեսական ինտեգրացիայի առումով Եվրոպական միության օրինակը լավագույն օրինակներից մեկն է, եթե ոչ լավագույնը»,- եզրափակեց Վարդանյանը։
21:09 30.05.2025
Մասկը կշարունակի լինել Թրամփի խորհրդականը. Վենս22:56 30.05.2025
2025թ. նախագծերը՝ Արաբկիրում. կկառուցվի ու կբարեկարգվի 9 բակային տարածք՝ շուրջ 180 ավտոտնակի փոխարենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ 2025-ին Արաբկիր վարչական շրջանում ապամոնտաժվելու է շուրջ 180 ավտոտնակ, որոնց փոխարեն կկառուցվի և կբարեկարգվի 9 նոր բակային տարածք։ «Ավելի քան 18,000 քմ տարածք էլ կմաքրվի հողազավթումներից՝ վերածվելովկանաչ, բարեկարգ և բոլորի համար հասանելի բակերի: Նոր բակերում կլինեն խաղահրապարակներ, նստարաններ, կանաչ գոտիներ՝ ապահովելով երևանցիների հանգիստն ու բակային […] ...
22:43 30.05.2025
Գյումրիում գործող կարի արտադրամասն օգտվել է Կառավարության տրամադրած արտոնությունից. ՓաշինյանԳյումրիում գործող «ՍՎԵՏ-ՏԵՔՍ» կարի արտադրամասը ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել է Կառավարության տրամադրած արտոնությունից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իրականացված ներդրումների ծավալը կազմել է շուրջ 836 մլն դրամ։ Ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 244 նոր աշխատատեղ։ Ներկայումս ընկերությունն ունի ավելի քան 700 աշխատող»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:32 30.05.2025
Կրիմինալ սկանդալ Կալիֆոռնիայում․ ձերբակալել են 130 մլն դոլար գողացած հայկական հանցավոր խմբերի անդամներիԿրիմինալ սկանդալ՝ Լոս Անջելեսում. Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային ծառայությունն ու Ներքին անվտանգության նախարարությունը համատեղ գործողություն են իրականացրել հայկական հանցավոր մի քանի խմբավորումների մեկուսացման ու դրանց անդամների ձերբակալության նպատակով: Ըստ իրավապահների տեղեկությունների, այդ հայերը մեքենայությունների միջոցով ավելի քան 100 միլիոն դոլար են սեփականացրել: Ովքե՞ր են ու կոնկրետ ի՞նչ մեղադրանքներ են ներկայացվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […] ...
22:18 30.05.2025
«Ալ Նասրը» Ռոնալդուին փոխարինող է գտելՍաուդյան Արաբիայի «Ալ Նասրը» կողմնորոշվել է Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինելու հարցում, հայտնում է The Telegraph-ը: Ակումբը դիտարկում է «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասին ձեռք բերելու տարբերակը: Ֆուտբոլիստի ապագան «Լիվերպուլում» դեռևս անորոշ է: Անգլիական ակումբը նոր առաջարկ է նախապատրաստում Դիասի համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուիս Դիասի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»: ...
22:10 30.05.2025
Մանսուրյանական բացառիկ ստեղծագործությունը՝ ժողովրդի լեզվովՀունիսի 7-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք՝ Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ համերգին ընդառաջ վերջին փորձերն են, որին ներկա է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Հայկական ժողովրդական բանահյուսության հենքով ստեղծված մաեստրոյի մանկապատանեկան խմբերգային ստեղծագործությունն առաջին անգամ կհնչի մայրաքաղաքի երաժշտական դպրոցների շուրջ 300 սաների կատարմամբ: Մանրամասները՝ […] ...