12:50 02.03.2024
Ս․թ․ մարտի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի աշխատանքային այցը Լոս Անջելես մեկնարկեց պաշտոնական հանդիպումներով, հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
«Այցի առաջին օրը դեսպան Մակունցը հանդիպեց Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասսի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Քրեքորյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։
Դեսպան Մակունցը քաղաքապետ Բասսին փոխանցեց Երևանի քաղաքապետ Տիգրանի Ավինյանի նամակը՝ երկու քաղաքների միջև համագործակցությունը խթանելու վերաբերյալ։ Զրուցակիցները պայմանավորվեցին կապի մեջ դնել քաղաքապետարանների ներկայացուցիչներին՝ փոխգործակցության բազմոլորտ օրակարգ մշակելու համար։
Հաջորդիվ՝ դեսպան Մակունցը առանձին հանդիպում ունեցավ նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Քրեքորյանի հետ, որի ընթացքում ուրվագծվեցին երկկողմ աշխատանքներն առաջ մղելու հնարավորությունները:
Նույն օրը դեսպան Մակունցը հանդիպեց նաև Լոս Անջելեսի ոստիկանապետի տեղակալ Դանիել Ռանդոլֆի հետ: Դեսպան Մակունցը զրուցակցին ներկայացրեց Ներքին գործերի նախարարությունում բարեփոխումների հիմնական ուղղությունները, փոխանցեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի նամակն՝ ուղղված Լոս Անջելեսի ոստիկանապետին։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին համագործակցության հնարավոր ոլորտների վերաբերյալ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատանքներ սկսել հատկապես կրթական, փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով»,-նշված է հաղորդագրության մեջ:
21:09 30.05.2025
Մասկը կշարունակի լինել Թրամփի խորհրդականը. Վենս23:02 30.05.2025
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդգծել է թվային տեխնոլոգիաների կարևորությունը փոքր պետությունների համարՄայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Թվային հանրային ենթակառուցվածքները դիմադրողականության և ներառականության համար. խթանելով մարդու իրավունքներն առցանց» բարձրաստիճան քննարկմանը։ Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ ԱԳ նախարարության կողմից՝ Էստոնիայի ԱԳ նախարարության և «Ազատություն առցանց կոալիցիայի» հետ համատեղ […] ...
22:56 30.05.2025
2025թ. նախագծերը՝ Արաբկիրում. կկառուցվի ու կբարեկարգվի 9 բակային տարածք՝ շուրջ 180 ավտոտնակի փոխարենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ 2025-ին Արաբկիր վարչական շրջանում ապամոնտաժվելու է շուրջ 180 ավտոտնակ, որոնց փոխարեն կկառուցվի և կբարեկարգվի 9 նոր բակային տարածք։ «Ավելի քան 18,000 քմ տարածք էլ կմաքրվի հողազավթումներից՝ վերածվելովկանաչ, բարեկարգ և բոլորի համար հասանելի բակերի: Նոր բակերում կլինեն խաղահրապարակներ, նստարաններ, կանաչ գոտիներ՝ ապահովելով երևանցիների հանգիստն ու բակային […] ...
22:49 30.05.2025
Ներկայացվել են 2025 թվականի ծրագրով թողարկման ենթակա փոստային վճարման պետական նշանների 9 թեմաների էսքիզներըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ մայիսի 30-ին կայացել է Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, խորհրդի մյուս անդամները, ինչպես նաև «ՀայՓոստ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Ներկայացվել են փոստային վճարման պետական նշանների 2025 թվականի թողարկման ծրագրով 3-րդ եռամսյակում […] ...
22:43 30.05.2025
Գյումրիում գործող կարի արտադրամասն օգտվել է Կառավարության տրամադրած արտոնությունից. ՓաշինյանԳյումրիում գործող «ՍՎԵՏ-ՏԵՔՍ» կարի արտադրամասը ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել է Կառավարության տրամադրած արտոնությունից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իրականացված ներդրումների ծավալը կազմել է շուրջ 836 մլն դրամ։ Ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 244 նոր աշխատատեղ։ Ներկայումս ընկերությունն ունի ավելի քան 700 աշխատող»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:32 30.05.2025
Կրիմինալ սկանդալ Կալիֆոռնիայում․ ձերբակալել են 130 մլն դոլար գողացած հայկական հանցավոր խմբերի անդամներիԿրիմինալ սկանդալ՝ Լոս Անջելեսում. Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային ծառայությունն ու Ներքին անվտանգության նախարարությունը համատեղ գործողություն են իրականացրել հայկական հանցավոր մի քանի խմբավորումների մեկուսացման ու դրանց անդամների ձերբակալության նպատակով: Ըստ իրավապահների տեղեկությունների, այդ հայերը մեքենայությունների միջոցով ավելի քան 100 միլիոն դոլար են սեփականացրել: Ովքե՞ր են ու կոնկրետ ի՞նչ մեղադրանքներ են ներկայացվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […] ...
22:18 30.05.2025
«Ալ Նասրը» Ռոնալդուին փոխարինող է գտելՍաուդյան Արաբիայի «Ալ Նասրը» կողմնորոշվել է Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինելու հարցում, հայտնում է The Telegraph-ը: Ակումբը դիտարկում է «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասին ձեռք բերելու տարբերակը: Ֆուտբոլիստի ապագան «Լիվերպուլում» դեռևս անորոշ է: Անգլիական ակումբը նոր առաջարկ է նախապատրաստում Դիասի համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուիս Դիասի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»: ...