Պատանիների վեճն ավարտվել էր մարմնական վնասվածքներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+22.09 oC

Պատանիների վեճն ավարտվել էր մարմնական վնասվածքներով

11:39 25.03.2024

Մարտի 22-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել 16-ամյա երկու պատանի, որոնցից մեկը՝ «պոլիտրավմա և կրծքավանդակի ձախ շրջանի կտրած-ծակած վերք», մյուսը՝ «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Բաշինջաղյան փողոցի սուպերմարկետի մոտ վիճաբանություն էր եղել հիվանդանոց տեղափոխվածների և 17-ամյա երկու պատանիների միջև, որի ընթացքում էլ 17-ամյա պատանիներից մեկը դանակահարել էր հիվանդանոց տեղափոխվածներից մեկին, իսկ երկրորդը ձեռքով հարվածել էր մյուսի գլխին:

Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 23-ին 17-ամյա պատանիները ներկայացել են Մաշտոցի բաժին և խոստովանել կատարվածը, նաև ներկայացրել են հանցագործության գործիք դանակը:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ալ Նասրը» Ռոնալդուին փոխարինող է գտել

22:18 30.05.2025

«Ալ Նասրը» Ռոնալդուին փոխարինող է գտել

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը» կողմնորոշվել է Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինելու հարցում, հայտնում է The Telegraph-ը: Ակումբը դիտարկում է «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասին ձեռք բերելու տարբերակը: Ֆուտբոլիստի ապագան «Լիվերպուլում» դեռևս անորոշ է: Անգլիական ակումբը նոր առաջարկ է նախապատրաստում Դիասի համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուիս Դիասի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»: ...

Մանսուրյանական բացառիկ ստեղծագործությունը՝ ժողովրդի լեզվով

22:10 30.05.2025

Մանսուրյանական բացառիկ ստեղծագործությունը՝ ժողովրդի լեզվով

Հունիսի 7-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք՝ Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ համերգին ընդառաջ վերջին փորձերն են, որին ներկա է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Հայկական ժողովրդական բանահյուսության հենքով ստեղծված մաեստրոյի մանկապատանեկան խմբերգային ստեղծագործությունն առաջին անգամ կհնչի մայրաքաղաքի երաժշտական դպրոցների շուրջ 300 սաների կատարմամբ: Մանրամասները՝ […] ...

SHANTNEWS

22:00 30.05.2025

SHANTNEWS

Ֆրանսիայի վեցակի չեմպիոնը դուրս մնաց Լիգա 1-ից

21:53 30.05.2025

Ֆրանսիայի վեցակի չեմպիոնը դուրս մնաց Լիգա 1-ից

Ֆրանսիայի վեցակի չեմպիոն և Եվրոպայի գավաթի եզրափակչի կրկնակի մասնակից «Ռեյմսը» դուրս է մնացել Լիգա 1-ից։ Փլեյ-օֆֆի պատասխան խաղում ակումբը սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվել «Մեցին»։ Առաջին խաղը ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1 հաշվով։ «Ռեյմսը» միացել է Լիգա 1-ի նախկին հաղթողներ «Սենտ-Էտյենին» և «Մոնպելյեին», որոնք ևս մրցաշրջանի ավարտին դուրս են մնացել բարձրագույն դիվիզիոնից։ Հատկանշական է, […] ...

Հայաստանում նախատեսվում է ներդնել սրտային անբավարարության՝ «Արհեստական սիրտ» ծրագիրը

21:43 30.05.2025

Հայաստանում նախատեսվում է ներդնել սրտային անբավարարության՝ «Արհեստական սիրտ» ծրագիրը

Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանն ու «Նորք-Մարաշ» ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանը հանդիպել են «Abbott» ընկերության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Օրակարգում Հայաստանում սրտային անբավարարության՝ «Արհեստական սիրտ» ծրագրի ներդրման հարցն էր: Հանդիպման ընթացքում քննարկվել են գործընթացի քարտեզագրման, նախավիրահատական ու հետվիրահատական քայլերին առնչվող հարցեր ու այլ երկրների հետ […] ...

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

21:31 30.05.2025

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Արթիկ համայնքի թիվ 4 մանկապարտեզը: Վերջինիս հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 243 մլն դրամ:   Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նոր Կյանք բնակավայրում կառուցված մանկապարտեզ, որը նախատեսված է 100 երեխայի համար: Ծրագրի արժեքն […] ...

BACK_TO_TOP