ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել Գազայում պահվող 10 իսրայելցի պատանդի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+22.09 oC

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել Գազայում պահվող 10 իսրայելցի պատանդի

18:40 28.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ համաձայնության է եկել ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ Գազայի հատվածի վերաբերյալ։ Դրա շրջանակներում արմատականները պատրաստ են ազատ արձակել 10 իսրայելցի պատանդի և հանձնել մահացածներից մի քանիսի մարմինները, հաղորդում է շարժումը։

«ՀԱՄԱՍ-ը համաձայնություն է ձեռք բերել Ուիթքոֆի հետ փոխըմբռնման ընդհանուր շրջանակի շուրջ, որը թույլ կտա մշտական ​​հրադադար հաստատել Գազայում, իսրայելական զորքերը դուրս բերել անկլավից և վերսկսել մարդասիրական օգնության առաքումն այնտեղ», – ասվում է հայտարարության մեջ։

Այս պահին արմատականները «սպասում են վերջնական պատասխանի» իրենց առաջարկին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

21:31 30.05.2025

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Արթիկ համայնքի թիվ 4 մանկապարտեզը: Վերջինիս հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 243 մլն դրամ:   Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նոր Կյանք բնակավայրում կառուցված մանկապարտեզ, որը նախատեսված է 100 երեխայի համար: Ծրագրի արժեքն […] ...

Սպերցյանը կարող է լքել «Կրասնոդարը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում

21:22 30.05.2025

Սպերցյանը կարող է լքել «Կրասնոդարը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է լքել «Կրասնոդարը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ակումբում լրջորեն հաշվի են առել այս տարբերակը և արդեն գտել են հայ կիսապաշտպանին փոխարինող։ Metaratings-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի նոր չեմպիոնը որպես Սպերցյանի փոխարինող է դիտարկում «Ռոստովի» 23-ամյա կիսապաշտպան Կիրիլ Շետինինին։ Նշվում է, որ «Կրասնոդարից» արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ և […] ...

Վարչապետն ընդունել է ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակությանը

21:14 30.05.2025

Վարչապետն ընդունել է ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է սենատոր Դեյնզի այցը Հայաստան՝ կարևորելով Հայաստան–ԱՄՆ բարեկամական հարաբերությունների և գործընկերության ամրապնդումը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում: Սենատոր Դեյնզը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ վերահաստատելով ԱՄՆ պատրաստակամությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը և տարածաշրջանային կայունության ապահովմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների […] ...

Մասկը կշարունակի լինել Թրամփի խորհրդականը. Վենս

21:09 30.05.2025

Մասկը կշարունակի լինել Թրամփի խորհրդականը. Վենս

Իլոն Մասկը Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) կուրատորի պաշտոնը թողնելուց հետո կշարունակի լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականը, և նրա սկսած աշխատանքը կշարունակվի։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը։ «Մամուլի ջանքերը, որոնք ասում են, որ «Իլոնի (իշխանության ժամանակաշրջանը) ավարտվել է», բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Ակնհայտ է, որ նա աշխատանք ունի, նա պետք է […] ...

Համլետ Մանուկյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն

20:54 30.05.2025

Համլետ Մանուկյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն

Համլետ Մանուկյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեդալներն են նվաճել Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայում առաջնությունում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Մանուկյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն` նժույգ-թափերի եզրափակչում հավաքելով 14.766 միավոր։ Խաչատրյանը նույն վարժությունում 14.733 միավորով նվաճել է փոխչեմպիոնի կոչումը։ Եվրոպայի […] ...

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել է Թրամփին արտաքսել 500 հազար ներգաղթյալների

20:45 30.05.2025

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել է Թրամփին արտաքսել 500 հազար ներգաղթյալների

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին մերժել Վենեսուելայից, Հայիթիից, Կուբայից և Նիկարագուայից ավելի քան 500 հազար ներգաղթյալների օրինական կարգավիճակը, ինչը նրանց թույլ է տվել օրինական կերպով մնալ Միացյալ Նահանգներում: Այս մասին նշվում է դատարանի որոշման մեջ։ Դրանում ընդգծվում է, որ Գերագույն դատարանը բավարարել է գործադիր իշխանության միջնորդությունը՝ չեղարկելու համապատասխան ծրագիրը, որը […] ...

BACK_TO_TOP