17:54 08.08.2025
«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ինիգո Մարտինեսը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նրա տեղեկություններով՝ 34-ամյա ֆուտբոլիստը առաջիկա օրերին կխզի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ և արդեն այս շաբաթ կմիանա «Ալ-Նասրին»։
Նշվում է, որ կողմերը համաձայնության են եկել մեկ տարվա պայմանագրի շուրջ՝ մինչև 2026 թվականի հունիսը, ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Ֆուտբոլիստը սաուդական ակումբին կմիանա անվճար։
Մարտինեսը «Բարսելոնա» էր տեղափոխվել 2023 թվականի ամռանը։ Նա մասնակցել է 71 պաշտոնական հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։
23:34 08.08.2025
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հանդիպումը. ստորագրվել են փաստաթղթերՍպիտակ տանը ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Այս մասին հայտնել է Լուրերը: Հանդիպմանը, ի թիվս այլ թեմաների, քննարկվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման, Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործըթացի վերաբերյալ հարցեր: Հանդիպման արդյունքներով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրում: Նշենք, որ ԱՄՆ […] ...
23:24 08.08.2025
«Ռեալը» խուսափում է «Ոսկե գնդակի» մասին խոսելուցՄադրիդի «Ռեալը» խուսափում է «Ոսկե գնդակի» մասին խոսելուց, գրում է COPE-ն։ Ֆուտբոլի գլխավոր մրցանակին «Ռեալից» հավակնում են Կիլիան Մբապեն, Ջուդ Բելինգհեմն ու Վինիսիուս Ժունիորը։ Ակումբը սոցիալական ցանցերում չի շնորհավորել իր ֆուտբոլիստներին նոմինացվելու համար ու ընդհանրապես չի անդրադարձել «Ոսկե գնդակին»: Հիշեցնենք, որ նախորդ տարի Իսպանիայի 36-ակի չեմպիոնը չէր ներկայացել Փարիզում կայացած մրցանակաբաշխությանը, քանի որ ակումբին արարողությունից […] ...
23:10 08.08.2025
Փաշինյան. Մեկնում Սպիտակ տունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից գրել է. «Մեկնում Սպիտակ տուն»: ...
22:58 08.08.2025
Մտահոգիչ ցուցանիշ է. Լոռու մարզպետի պաշտոնակատարը՝ հրդեհների դեպքերի աճի մասինԱնտառային հրդեհների հնարավոր ռիսկերով պայմանավորված և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ օգոստոսի 8-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը խորհրդակցություն է հրավիրել Լոռու մարզպետարանում: Այս մասին հայտնել են Լոռու մարզպետի աշխատակազմից: Մասնակցում էին Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, […] ...
22:48 08.08.2025
Փաշինյան. Սպիտակ տանը հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սպիտակ տանը հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»: ...
22:46 08.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքումՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Օգոստոսի 11-ին և 12-ին, ժամը 10։00-16։00-ն Էրեբունի, Ավան և Մալաթիա շրջաններում ՆԳՆ սպասարկման գրասենյակները ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից կընդունեն ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ։ ...