17:47 08.08.2025
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումները։
«Ես շատ լավ և մանրամասն զրույց ունեցա իմ ընկեր նախագահ Պուտինի հետ։ Ես շնորհակալություն հայտնեցի նրան Ուկրաինայում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին խոսելու համար», – գրել է Մոդին X սոցիալական ցանցում։
Հնդկաստանի վարչապետը նշել է, որ զրույցի ընթացքում քննարկվել է երկկողմ օրակարգի առաջընթացը և ռուս-հնդկական հատուկ և արտոնյալ հարաբերությունների հետագա խորացման հանձնառությունը։
«Ես անհամբեր սպասում եմ նախագահ Պուտինին Հնդկաստանում հյուրընկալելուն այս տարվա վերջին», – ավելացրել է Մոդին։
23:24 08.08.2025
«Ռեալը» խուսափում է «Ոսկե գնդակի» մասին խոսելուց23:10 08.08.2025
Փաշինյան. Մեկնում Սպիտակ տունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից գրել է. «Մեկնում Սպիտակ տուն»: ...
22:58 08.08.2025
Մտահոգիչ ցուցանիշ է. Լոռու մարզպետի պաշտոնակատարը՝ հրդեհների դեպքերի աճի մասինԱնտառային հրդեհների հնարավոր ռիսկերով պայմանավորված և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ օգոստոսի 8-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը խորհրդակցություն է հրավիրել Լոռու մարզպետարանում: Այս մասին հայտնել են Լոռու մարզպետի աշխատակազմից: Մասնակցում էին Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, […] ...
22:48 08.08.2025
Փաշինյան. Սպիտակ տանը հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սպիտակ տանը հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»: ...
22:46 08.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքումՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Օգոստոսի 11-ին և 12-ին, ժամը 10։00-16։00-ն Էրեբունի, Ավան և Մալաթիա շրջաններում ՆԳՆ սպասարկման գրասենյակները ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից կընդունեն ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ։ ...
22:37 08.08.2025
ԱԺ նախագահ. Միջանցք չի լինելու, ճանապարհներն են բացվում: Տարածաշրջանի բոլոր ճանապարհները և սահմանները բացվելու են: Մեր տնտեսությունը շնչելու էԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Պատերազմ այլևս չի լինելու: Մեր երեխաներն այլևս չեն զոհվելու: Միջանցք չի լինելու, ճանապարհներն են բացվում: Տարածաշրջանի բոլոր ճանապարհները և սահմանները բացվելու են: Մեր տնտեսությունը շնչելու է: Ամեն օր մեր պետությունն էլ ավելի անկախ և ինքնիշխան է լինելու: ԿԵՑՑԵ, Ապագան, որն այսօր ենք կերտում, Ապագա կա՜ , […] ...
22:28 08.08.2025
Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տունՐոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն, որտեղ տեղի կունենա երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ Վաշինգտոնում այսօր անցկացվելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան- Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ երկկողմ, ապա՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցություններ, որոնք ավարտվելու են մի շարք փաստաթղթերի […] ...