Պաշտպանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարին է ներկայացրել Տավուշի մարզի փաստահավաք աշխատանքների արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+25.09 oC

Պաշտպանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարին է ներկայացրել Տավուշի մարզի փաստահավաք աշխատանքների արդյունքները

22:05 18.10.2018

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոին և նույն կազմակերպության Պաշտպանական բաժնի համակարգող Զուրաբ Բուրդուլիին:

Պաշտպանը շնորհավորել է նորանշանակ Քլեր Մեյթրոին կարևոր առաքելության ստանձնման կապակցությամբ և բարձր է գնահատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հետ ձևավորված բարձր գործընկերությունը և վստահության վրա հիմնված հարաբերությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով համատեղ քննարկումների կազմակերպում, տեղեկատվության փոխանակում և այլն։

Արման Թաթոյանը ներկայացրել է վերջերս Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում քաղաքացիական բնակչության ուղղությամբ գնդակոծությունների կապակցությամբ իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները, ինչպես նաև բարձրացրել Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանին վերաբերող մի շարք հարցեր։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է․ ՀՀ ԱԳՆ

11:37 13.06.2025

Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է․ ՀՀ ԱԳՆ

Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում։ «Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Այն տեղի է ունենում բանակցությունների հերթական փուլից առաջ՝ վտանգելով խաղաղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։ Դատապարտում ենք նման գործողությունները և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 12-13-ը

11:32 13.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 12-13-ը

Բացահայտվել է 156 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 29 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 19 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ հոգեկան ներգործության, 11 դեպք՝ խարդախության, 9 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 6 դեպք՝ անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, 5-ական […] ...

Ռամոսը ծնվել է խաղադաշտում առաջնորդ լինելու համար. Մբապե

11:18 13.06.2025

Ռամոսը ծնվել է խաղադաշտում առաջնորդ լինելու համար. Մբապե

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն նշել է, թե ում է համարում իդեալական ավագ։ «Իդեալական ավագը Սերխիո Ռամոսն է։ Նա ունի ավագի մտածելակերպ։ Ռամոսը ծնվել է հանդերձարանում և խաղադաշտում առաջնորդ լինելու համար։ Նույնիսկ եթե նա թևկապ չի կրում, հոգով նա միևնույն է ավագ է»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում MadridXtra-ն։ Հիշեցնենք, որ Մբապեն և Ռամոսը ժամանակին […] ...

ԱՄԷ-ն դատապարտում է Իսրայելի հարձակումն Իրանի վրա

11:11 13.06.2025

ԱՄԷ-ն դատապարտում է Իսրայելի հարձակումն Իրանի վրա

ԱՄԷ-ն դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա և կոչ է արել հակամարտության կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ հետագա սրումը կանխելու համար: «Արաբական Միացյալ Էմիրությունները ամենախիստ կերպով դատապարտում է Իսրայելի ռազմական հարձակումը Իրանի Իսլամական Հանրապետության վրա՝ խորը մտահոգություն հայտնելով շարունակվող սրման և տարածաշրջանում անվտանգության ու կայունության վրա դրա հետևանքների վերաբերյալ։ Արտաքին գործերի նախարարությունն ընդգծում է առավելագույն զսպվածության դրսևորման […] ...

Հնդկաստանը կոչ է անում Իրանին և Իսրայելին խուսափել էսկալացիայից

11:05 13.06.2025

Հնդկաստանը կոչ է անում Իրանին և Իսրայելին խուսափել էսկալացիայից

Հնդկաստանի իշխանությունները մտահոգություն են հայտնել Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցողի վերաբերյալ՝ կոչ անելով կողմերին խուսափել լարվածության սրումից և առաջարկելով նրանց բոլոր հնարավոր աջակցությունը: Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը: «Մենք խորապես մտահոգված ենք Իրանի և Իսրայելի միջև վերջին իրադարձություններով։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, այդ թվում՝ միջուկային օբյեկտների վրա հարձակումների մասին հաղորդագրություններին։ […] ...

«Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է թիմի հայտացուցակն Աշխարհի ակումբային առաջնության համար

11:00 13.06.2025

«Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է թիմի հայտացուցակն Աշխարհի ակումբային առաջնության համար

«Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է թիմի հայտացուցակն Աշխարհի ակումբային առաջնության համար։ Դարպասապահներ. Էդերսոն, Շտեֆան Օրտեգա, Մարկուս Բետինելի։ Պաշտպաններ. Ռուբեն Դիաշ, Ջոն Սթոունզ, Նաթան Ակե, Ռայան Աիտ-Նուրի, Վիտոր Ռեյս, Յոշկո Գվարդիոլ, Մանուել Ականջի, Աբդուկոդիր Խուսանով, Ռիկո Լյուիս։ Կիսապաշտպաններ. Տիջանի Ռեյնդերս, Ժերեմի Դոկու, Նիկո Գոնսալես, Ռոդրի, Իլկայ Գյունդողան, Բեռնարդու Սիլվա, Սավինյո, Մատեուշ Նունյես, Ռայան Շերկի, Կլաուդիո Էչևերի, Ֆիլ […] ...

BACK_TO_TOP