15:29 30.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջարկել է Կամո Սարգսյանի թեկնածությունը: Վերջինս այսօր խորհրդարանում պատասխանեց պատգամավորների հարցերին: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը, թեկնածուին դիմելով, ասաց՝ մայիսից սկսած՝ մարդիկ սկսում են բողոքել ջրամատակարարման հաճախակի ընդհատումներից: Նա ասաց՝ կա մտավախություն, որ մի շարք տնտեսվարողներ պայմանավորվում են «Վեոլիա ջրի» հետ, որ իրենց լողավազանները լցնեն, և երևույթը դարձել է օրինաչափություն, բնակիչները բողոքում են, սպառիչ պատասխաններ չեն ստանում:
Սամսոնյանը նաև նշեց՝ Նոր Նորքի 1-ին և 2-րդ զանգվածներում 24-ժամյա ջրամատակարարում չկա:
Կամո Սարգսյանն ասաց՝ այն, որ մայիսից համակարգում ճնշումները նվազում են, գուցե կապված լինի նաև ջրի պակասի հետ, քանի որ ջրաղբյուրներում դրա «պիկ»-ը հուլիս-օգոստոս ամիսներին է:
«Ամեն դեպքում համակարգն ունի ջրամատակարարման շարունակականության խնդիր՝ պայմանագրով դրված, որը պետք է ապահովվի, իսկ դա նշանակում է, որ 23,6-ժամյա գրաֆիկից պետք է նվազում չարձանագրվի, հակառակ դեպքում՝ կտուգանվի, այս առումով տեխնիկական աուդիտ է իրականացվում, եթե ջրի նվազում արձանագրվի, տուգանման հարցը կդրվի»,- ասաց նա:
Խոսելով ջրավազանների խնդրի մասին՝ Սարգսյանը նկատեց, որ ջրօգտագործման սահմանափակում, որպես այդպիսին՝ լինի արտադրական, ջրավազանային և այլ նպատակով, նախատեսված չէ:
10:03 13.06.2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին ԻրանիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին, եթե Իրանը փորձի պատասխանել իր օբյեկտներին ուղղված հարվածներին։ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ հետևում է Իրանի հնարավոր հակահարվածներին, և որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը սկսեցին «Արթնացող առյուծ» […] ...
10:00 13.06.2025
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՉեխիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն՝ «GLOBSEC 2025» ֆորումին մասնակցելու նպատակով: Վարչապետը կմասնակցի «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը, ինչպես նաև որպես բանախոս հանդես կգա՝ «Հայաստանը փոփոխվող աշխարհում» քննարկմանը։ ...
09:54 13.06.2025
Իսրայելի կողմից Թեհրանի վրա հարձակման հետևանքով զոհվել են կանայք և երեխաներ․ ԶԼՄԻսրայելի կողմից Թեհրանի վրա հարձակման հետևանքով կան զոհեր, հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը իր Telegram ալիքում՝ առանց նշելու նրանց թիվը։ Հեռուստաալիքը հրապարակել է «Իրանի մայրաքաղաք Թեհրանի վրա Իսրայելի հարձակման ժամանակ զոհված երեխայի մարմնի» լուսանկարը։ Ավելի ուշ հեռուստաալիքը տեղեկատվություն տարածեց, որ մահացել են «կանայք և երեխաներ, որոնց թիվը անհայտ է»։ ...
09:51 13.06.2025
ԱՄՆ-ն ներգրավված չի եղել Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներում․ ՌուբիոԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ օրը հաստատել է, որ ԱՄՆ-ն ներգրավված չէ Իսրայելի կողմից Իրանի տարածքին հասցված հարվածներում և նշել է, որ Վաշինգտոնը տեղեկացվել է Իսրայելի կողմից հարվածների մասին, որոնք, նրանց խոսքով, «անհրաժեշտ էին ինքնապաշտպանության համար»։ Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել էին, որ հարվածներ են հասցրել Իրանում տասնյակ թիրախների, որոնք, նրանց խոսքով, […] ...
09:48 13.06.2025
Թեհրանի օդանավակայանում սահմանափակումներ են մտցվելԹեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանում չվերթները դադարեցվել են Իրանի մայրաքաղաքում տեղի ունեցած մի շարք պայթյուններից հետո, հաղորդում է իրանական Tasnim պետական լրատվական գործակալությունը ՝ հղում անելով օդանավակայանի հասարակայնության հետ կապերի բաժնին։ «Առայժմ, մինչև Իրանի պետական ավիացիոն կազմակերպությունը չպարզաբանի իրավիճակը, մենք դադարեցնում ենք բոլոր չվերթները և կհետևենք իրավիճակի զարգացմանը», – ասվում է հայտարարության մեջ։ ...
09:43 13.06.2025
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է արտակարգ դրությունԻսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը արտակարգ դրություն է հայտարարել ամբողջ երկրում՝ Իրանին հարված հասցնելու կապակցությամբ, հաղորդում է Axios պորտալը։ «Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը արտակարգ դրություն է հայտարարել ամբողջ երկրում», – հաղորդում է պորտալը։ Axios-ը մեջբերում է նախարարի խոսքերը, որ մոտ ապագայում սպասվում է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակում Իսրայելի վրա։ ...