14:24 15.11.2019
ԱՄՆ-ի Սենատի հանրապետական անդամ Լինսի Գրահամը, ով նախօրեին վետո էր դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման վրա, Թուրքիային սպառնացել է, որ սենատը կընդունի պատժամիջոցները:
Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, Գրահամը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ S-400 ՀՕՊ համակարգերի ու անվտանգության գոտու խնդիրների մասով ԱՄՆ-ի համար ընդունելի լուծման չհասնելու դեպքում իրենք սենատում քվեարկությամբ կընդունեն այնպիսի պատժամիջոցներ, որոնք ավելի վաղ ընդունվել են Ներկայացուցիչների պալատում:
Սենատորը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցները քվեարկության դնելու պարագայում կողմ են քվեարկելու Սենատի 100 անդամներից առնվազն 95-ը:
Reuters գործակալությունն էլ, հղում անելով Կոնգրեսի իր աղբյուրին, գրել է, որ սենատորները Էրդողանին բաց տեքստով ասել են, որ ցանկանում են շարունակել Թուրքիայի հետ դաշնակցությունը, սակայն Անկարան չպետք է սպասի, որ Ռուսաստանից զենիթահրթիռային համակարգերի գնումը կարող է անհետևանք անցնել:
Գրահամը լրագրողներին պատմել է նաև օվալաձև սենյակում Էրդողանի ցուցադրած տեսանյութի մասին, որում պատմվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) Թուրքիայում իրականացված զինված հարձակումների մասին ու փորձ արվում դիտողին համոզել, որ Սիրիայում քրդական ուժերի հրամանատար Մալզում Քոբանին կապված է ահաբեկչական համարվող ՔԲԿ-ի հետ: Ըստ Գրահամի՝ ինքն էլ Էրդողանին ասել է, որ կարող է մի տեսանյութ էլ ինքը ցուցադրել, որը պատմում է, թե թուրք զինվորներն ինչեր են անում քրդերի նկատմամբ:
Հանդիպմանը մասնակցած մեկ այլ սենատոր Ռիք Սքոթն էլ հայտնել է, որ Էրդողանի ցուցադրած տեսանյութը չի կարողացել մտափոխել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում քրդական ուժերին որպես դաշնակից դիտարկող սենատորներին: Սքոթի խոսքերով՝ այս պահին Թուրքիան ու ԱՄՆ-ը բավական հարաբերությունների բավական ծանր շրջան են ապրում՝ չնայած նրան Թրամփը տեսախցիկների առջև ցույց է տալիս թե ամեն ինչ կարգին է:
11:37 13.06.2025
Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է․ ՀՀ ԱԳՆ11:37 13.06.2025
Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է․ ՀՀ ԱԳՆԻրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում։ «Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Այն տեղի է ունենում բանակցությունների հերթական փուլից առաջ՝ վտանգելով խաղաղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։ Դատապարտում ենք նման գործողությունները և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական […] ...
11:32 13.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 12-13-ըԲացահայտվել է 156 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 29 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 19 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ հոգեկան ներգործության, 11 դեպք՝ խարդախության, 9 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 6 դեպք՝ անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, 5-ական […] ...
11:18 13.06.2025
Ռամոսը ծնվել է խաղադաշտում առաջնորդ լինելու համար. ՄբապեՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն նշել է, թե ում է համարում իդեալական ավագ։ «Իդեալական ավագը Սերխիո Ռամոսն է։ Նա ունի ավագի մտածելակերպ։ Ռամոսը ծնվել է հանդերձարանում և խաղադաշտում առաջնորդ լինելու համար։ Նույնիսկ եթե նա թևկապ չի կրում, հոգով նա միևնույն է ավագ է»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում MadridXtra-ն։ Հիշեցնենք, որ Մբապեն և Ռամոսը ժամանակին […] ...
11:11 13.06.2025
ԱՄԷ-ն դատապարտում է Իսրայելի հարձակումն Իրանի վրաԱՄԷ-ն դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա և կոչ է արել հակամարտության կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ հետագա սրումը կանխելու համար: «Արաբական Միացյալ Էմիրությունները ամենախիստ կերպով դատապարտում է Իսրայելի ռազմական հարձակումը Իրանի Իսլամական Հանրապետության վրա՝ խորը մտահոգություն հայտնելով շարունակվող սրման և տարածաշրջանում անվտանգության ու կայունության վրա դրա հետևանքների վերաբերյալ։ Արտաքին գործերի նախարարությունն ընդգծում է առավելագույն զսպվածության դրսևորման […] ...
11:05 13.06.2025
Հնդկաստանը կոչ է անում Իրանին և Իսրայելին խուսափել էսկալացիայիցՀնդկաստանի իշխանությունները մտահոգություն են հայտնել Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցողի վերաբերյալ՝ կոչ անելով կողմերին խուսափել լարվածության սրումից և առաջարկելով նրանց բոլոր հնարավոր աջակցությունը: Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը: «Մենք խորապես մտահոգված ենք Իրանի և Իսրայելի միջև վերջին իրադարձություններով։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, այդ թվում՝ միջուկային օբյեկտների վրա հարձակումների մասին հաղորդագրություններին։ […] ...
11:00 13.06.2025
«Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է թիմի հայտացուցակն Աշխարհի ակումբային առաջնության համար«Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է թիմի հայտացուցակն Աշխարհի ակումբային առաջնության համար։ Դարպասապահներ. Էդերսոն, Շտեֆան Օրտեգա, Մարկուս Բետինելի։ Պաշտպաններ. Ռուբեն Դիաշ, Ջոն Սթոունզ, Նաթան Ակե, Ռայան Աիտ-Նուրի, Վիտոր Ռեյս, Յոշկո Գվարդիոլ, Մանուել Ականջի, Աբդուկոդիր Խուսանով, Ռիկո Լյուիս։ Կիսապաշտպաններ. Տիջանի Ռեյնդերս, Ժերեմի Դոկու, Նիկո Գոնսալես, Ռոդրի, Իլկայ Գյունդողան, Բեռնարդու Սիլվա, Սավինյո, Մատեուշ Նունյես, Ռայան Շերկի, Կլաուդիո Էչևերի, Ֆիլ […] ...