ԵՄ-ում զբոսաշրջության ոլորտի համար COVID-անձնագիր կներդրվի. Корреспондент – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+21.09 oC

ԵՄ-ում զբոսաշրջության ոլորտի համար COVID-անձնագիր կներդրվի. Корреспондент

12:53 03.05.2020

ԵՄ-ում կմշակվի համագործակցության բոլոր երկրների համար միասնական փաստաթուղթ COVID-անձնագիր անունով, որը կխաղա զբոսաշրջության անվտանգության սերտիֆիկատի դեր, հայտնում է Корреспондент-ը: ԵՄ երկրների զբոսաշրջային գերատեսչությունների ղեկավարների առցանց համաժողովի արդյունքների հիման վրա հայտարարել է ԵՄ-ում նախագահող Խորվաթիայի զբոսաշրջության նախարար Գարի Կապելլին:

«Մենք եզրափակեցինք նախարարների ոչ պաշտոնական խորհրդաժողովը, որին մասնակցում էին անդամ բոլոր երկրների նախարարները և ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թերրի Բրետոնը: Մենք հանգեցինք մի քանի եզրակացությունների, մասնավորապես՝ ճգնաժամի հաղթահարմանն ուղղված համատեղ եվրոպական մոտեցման վերաբերյալ: Սա կներառի առողջության ոլորտում համատեղ արձանագրությունների և միջոցառումների ստեղծում: Նախարարները համակարծիք էին, որ պետք է ստեղծվի COVID- անձնագիր պայմանական անունով ընդհանուր փաստաթուղթ, որն ուժի մեջ կլինի ամբողջ Եվրոպական Միությունում», – ասել է Կապելլին:

Նա նշել է, որ նախարարները և Եվրահանձնաժողովը համաձայնել են ընդհանուր դիրքորոշման վերաբերյալ, որ վերականգնման կարճաժամկետ հիմնադրամը, որը կստեղծվի ԵՀ-ի հովանու ներքո և անդամ երկրների մասնակցությամբ, կներառի զբոսաշրջության արդյունաբերության վերականգնման ծախսերը 20-25% -ի սահմաններում: Զբոսաշրջության ոլորտը պետք է ստանա այդպիսի տոկոս 2021-27 տարիների ֆինանսական հեռանկարում:

«Նորմալ պայմաններում զբոսաշրջությունը ԵՄ-ի «Բազմամյա ֆինանսական հեռանկարում» այդքան կարևոր դեր չի խաղում, բայց այժմ անդամ երկրների կողմից կա յուրահատուկ դիրքորոշում. զբոսաշրջությունը պետք է կազմի երկարաժամկետ բյուջեի 20-25% -ը: Այն պետք է շատ կարևոր դեր խաղա մեր բոլոր երկրների տնտեսությունը վերակենդանացնելու հարցում»,- ասել է Կապելլին:

Նա նաև հիշեցրել է, որ զբոսաշրջության մասնաբաժինը նշանակալի է եվրոպական շատ երկրների տնտեսություններում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բորելը չի ​​ակնկալում, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի

20:45 28.04.2024

Բորելը չի ​​ակնկալում, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ չի ակնկալում, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի, մինչդեռ Եվրոպան պետք է շարունակի ռազմական օգնություն տրամադրել Կիևին, չնայած այն հանգամանքին, որ դա «թանկ է նստում եվրոպացիների վրա»։ «Քանի որ մենք խոստացել ենք աջակցել Ուկրաինային հակամարտության սկզբում, մենք պետք է շարունակենք աջակցել այնքան ժամանակ, մինչև նրանք չկարողանան դիմակայել, և […] ...

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

20:27 28.04.2024

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է արտահայտել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առիթով: Վարչապետը կարևորել է նաև ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար […] ...

Կուրիլյան կղզիներում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

19:58 28.04.2024

Կուրիլյան կղզիներում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների մերձակայքում, 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սևերո-Կուրիլսկ քաղաքից 42 կմ հյուսիս-արեւելք (Պարամուշիր կղզի, Կուրիլյան կղզիներ)՝ 95 կմ խորության վրա»,-նշել են սեյսմոլոգները: ...

Հայտնի են Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրն ու ժամը

19:41 28.04.2024

Հայտնի են Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրն ու ժամը

«Ռոսիա 1» հեռուստաալիքը հայտարարել է մայիսի 7-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության ուղիղ հեռարձակման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: ...

Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված Բարեխոսական կարգ

18:30 28.04.2024

Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված Բարեխոսական կարգ

Ապրիլի 28-ին Վիեննայի Սուրբ Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցում Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի կողմից մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված Բարեխոսական կարգ։ Այս մասին տեղեկացնում են Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից: Պատարագին հաջորդած հիշատակի միջոցառմանը ելույթով հանդես է եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը: Դեսպան Պապիկյանը ծաղկեպսակ է զետեղել եկեղեցու բակում […] ...

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Սաուդյան Արաբիայում կմասնակցի «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին»

18:11 28.04.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Սաուդյան Արաբիայում կմասնակցի «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին»

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ ՀՀ պատվիրակությունը ապրիլի 27-30-ը կլինի Սաուդյան Արաբիայում՝ մասնակցելու միջազգային հեղինակավոր «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին» (World Economic Forum)։ Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Սաուդյան Արաբիայի կառավարության, ինչպես նաև ֆորումին մասնակից միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ։ ...

BACK_TO_TOP