14:41 08.06.2020
2019-ին հարկային եկամուտները պետական տուրքի հաշվին ապահովել է պետբյուջեի եկամուտների 93.5 տոկոսը, 2019-ին հարկային մարմնի կողմից իրականացված տնտեսվարողներին վերադարձները կազմել է ավելի քան 171 մլրդ դրամ, ինչը 74 միլիարդով ավելի է նախորդ տարվանից: Այս մասին այսօր ԱԺ-ում 2019-ի բյուջետային քննարկումների ժամանակ ասել է ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանը, որը Դավիթ Անանյանի հրաժարականից հետո իր վրա է վերցրել ցուցանիշները ներկայացնելու պատասխանատվությունը:
Պաշտոնյան պատասխանել է նաև պատգամավորների տասնյակ հարցերին: Մասնավորապես` ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է ՊԵԿ-ը նախորդ տարի մեծ թվով մեքենաներ գնել, և ինչ նպատակներով է օգտագործում:
Մանրամասները՝ տեսանյութում։
10:00 13.06.2025
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Չեխիա09:57 13.06.2025
«Ոչ մի չարիք անպատասխան չի մնա»․ Իրանը խոստանում է պատասխանԻրանը անպատասխան չի թողնի Իսրայելի հարձակումը Թեհրանի վրա, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզային, մեջբերում է իրանական ILNA լրատվական գործակալությունը։ «Ոչ մի չարիք ( իսրայելական հարձակում – խմբ.) անպատասխան չի մնա», – ասել է նա։ ...
09:54 13.06.2025
Իսրայելի կողմից Թեհրանի վրա հարձակման հետևանքով զոհվել են կանայք և երեխաներ․ ԶԼՄԻսրայելի կողմից Թեհրանի վրա հարձակման հետևանքով կան զոհեր, հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը իր Telegram ալիքում՝ առանց նշելու նրանց թիվը։ Հեռուստաալիքը հրապարակել է «Իրանի մայրաքաղաք Թեհրանի վրա Իսրայելի հարձակման ժամանակ զոհված երեխայի մարմնի» լուսանկարը։ Ավելի ուշ հեռուստաալիքը տեղեկատվություն տարածեց, որ մահացել են «կանայք և երեխաներ, որոնց թիվը անհայտ է»։ ...
09:51 13.06.2025
ԱՄՆ-ն ներգրավված չի եղել Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներում․ ՌուբիոԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ օրը հաստատել է, որ ԱՄՆ-ն ներգրավված չէ Իսրայելի կողմից Իրանի տարածքին հասցված հարվածներում և նշել է, որ Վաշինգտոնը տեղեկացվել է Իսրայելի կողմից հարվածների մասին, որոնք, նրանց խոսքով, «անհրաժեշտ էին ինքնապաշտպանության համար»։ Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել էին, որ հարվածներ են հասցրել Իրանում տասնյակ թիրախների, որոնք, նրանց խոսքով, […] ...
09:48 13.06.2025
Թեհրանի օդանավակայանում սահմանափակումներ են մտցվելԹեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանում չվերթները դադարեցվել են Իրանի մայրաքաղաքում տեղի ունեցած մի շարք պայթյուններից հետո, հաղորդում է իրանական Tasnim պետական լրատվական գործակալությունը ՝ հղում անելով օդանավակայանի հասարակայնության հետ կապերի բաժնին։ «Առայժմ, մինչև Իրանի պետական ավիացիոն կազմակերպությունը չպարզաբանի իրավիճակը, մենք դադարեցնում ենք բոլոր չվերթները և կհետևենք իրավիճակի զարգացմանը», – ասվում է հայտարարության մեջ։ ...
09:43 13.06.2025
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է արտակարգ դրությունԻսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը արտակարգ դրություն է հայտարարել ամբողջ երկրում՝ Իրանին հարված հասցնելու կապակցությամբ, հաղորդում է Axios պորտալը։ «Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը արտակարգ դրություն է հայտարարել ամբողջ երկրում», – հաղորդում է պորտալը։ Axios-ը մեջբերում է նախարարի խոսքերը, որ մոտ ապագայում սպասվում է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակում Իսրայելի վրա։ ...
09:37 13.06.2025
Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման հետևանքով զոհվել է գլխավոր շտաբի պետըԻրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին սպանվել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների հետևանքով, հաղորդում է Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությունը ։ «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին սպանվել է իսրայելական հարձակումների հետևանքով», – ուղիղ եթերում ասել է պետական լրատվական հեռուստաալիքի հաղորդավարը։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) մամուլի ծառայությունը հայտնել էր, որ […] ...