Մեկ օրում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի 226 783 նոր դեպք․ ԱՀԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+16.09 oC

Մեկ օրում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի 226 783 նոր դեպք․ ԱՀԿ

09:08 29.07.2020

Աշխարհում COVID-19-ով հիվանդացության դեպքերի թիվը 1 օրում ավելացել է 226 783-ով և հասել 16 341 920-ի։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում։

Մեկ օրում աշխարհում գրանցվել է մահվան 4153 դեպք։ Մահվան ելքով դեպքերի թիվը հասել է 650 805-ի։

ԱՄՆ-ը շարունակում է վարակակիրների և մահվան դեպքերի թվով մնալ առաջատար։ Այնտեղ մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել 4․2 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 146 հազարը։ Միայն վերջին 1 օրում վարակակիրների թիվն ավելացել է 61 498-ով։

Իսկ Բրազիլիայում հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 2․4 մլն։ Այդ թիվը վերջին 24 ժամում ավելացել է 24578-ով։ Երկրում գրանցվել է 87 հազար մահ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով կան զոհեր և վիրավորներ

21:52 28.04.2024

Մեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Մեքսիկայի Գուանախուատո նահանգից ուղևորներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով 14 մարդ զոհվել է, ևս 31-ը՝ վիրավորվել, հայտնել են տարածաշրջանային անվտանգության նախարարությունից։ «Այսօր առավոտյան ավտոբուս է շրջվել, նահանգային ոստիկանությունը անմիջապես ժամանել է դեպքի վայր՝ հսկելու տարածքը, ըստ նախնական տվյալների՝ զոհվել է 14 մարդ, ևս 31-ը վիրավորվել է», – ասվում է հաղորդագրությունում: Տեղական լրատվամիջոցները նշում են, […] ...

Բորելը չի ​​ակնկալում, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի

20:45 28.04.2024

Բորելը չի ​​ակնկալում, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ չի ակնկալում, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի, մինչդեռ Եվրոպան պետք է շարունակի ռազմական օգնություն տրամադրել Կիևին, չնայած այն հանգամանքին, որ դա «թանկ է նստում եվրոպացիների վրա»։ «Քանի որ մենք խոստացել ենք աջակցել Ուկրաինային հակամարտության սկզբում, մենք պետք է շարունակենք աջակցել այնքան ժամանակ, մինչև նրանք չկարողանան դիմակայել, և […] ...

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

20:27 28.04.2024

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է արտահայտել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առիթով: Վարչապետը կարևորել է նաև ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար […] ...

Կուրիլյան կղզիներում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

19:58 28.04.2024

Կուրիլյան կղզիներում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների մերձակայքում, 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սևերո-Կուրիլսկ քաղաքից 42 կմ հյուսիս-արեւելք (Պարամուշիր կղզի, Կուրիլյան կղզիներ)՝ 95 կմ խորության վրա»,-նշել են սեյսմոլոգները: ...

Հայտնի են Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրն ու ժամը

19:41 28.04.2024

Հայտնի են Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրն ու ժամը

«Ռոսիա 1» հեռուստաալիքը հայտարարել է մայիսի 7-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության ուղիղ հեռարձակման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: ...

Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված Բարեխոսական կարգ

18:30 28.04.2024

Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված Բարեխոսական կարգ

Ապրիլի 28-ին Վիեննայի Սուրբ Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցում Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի կողմից մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված Բարեխոսական կարգ։ Այս մասին տեղեկացնում են Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից: Պատարագին հաջորդած հիշատակի միջոցառմանը ելույթով հանդես է եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը: Դեսպան Պապիկյանը ծաղկեպսակ է զետեղել եկեղեցու բակում […] ...

BACK_TO_TOP