ԱՄՆ-ը և ԵՄ երկրները կրկնապատկում են Ռուսաստանի զարգացումը զսպելու ջանքերը․ Լավրով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+20.09 oC

ԱՄՆ-ը և ԵՄ երկրները կրկնապատկում են Ռուսաստանի զարգացումը զսպելու ջանքերը․ Լավրով

09:47 27.10.2020

ԱՄՆ-ը և Եվրամիության մի շարք երկրներ վերջին շրջանում կրկնապատկում են Ռուսաստանի զարգացումը զսպելու ջանքերը, այդ թվում նոր պատժամիջոցներ սահմանում Մոսկվայի դեմ, սակայն, ըստ այդմ, Ռուսաստանին ուղղված մեղադրանքներով ոչ մի փաստ ու ապացույց չեն ներկայացնում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Вечерни лист» խորվաթական թերթին տված հարցազրույցում։

Լավրովը կարծում է, որ դրանով նրանք փորձում են պատժել Ռուսաստանին անկախ արտաքին քաղաքականության, ազգային շահերի հետևողական պաշտպանության համար։

Նա նշել է, որ Մոսկվայի հասցեին հավակնություններ են առաջ քաշվում կեղծ մեղադրանքների հիման վրա և հակառակ տարրական լոգիկայի։

Լավրովի խոսքով՝ առանց որևէ արձագանքի են մնում անհանգստություն առաջացնող բոլոր հարցերով մասնագիտական երկխոսություն կազմակերպելու ռուսական կողմից առաջարկները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է․ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ

00:06 01.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է․ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անձամբ ներգրավված է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս մասին ասել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։ «Խնդրի լուծմանը պետքարտուղարն անձամբ է ներգրավված: Իր պաշտոնավարման ընթացքում նա պարբերաբար շփվել է երկու երկրների հետ»,- ասել է նա ճեպազրույցում: Պատելի վստահեցմամբ՝ ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը […] ...

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը RAND-ի փորձագետներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը

23:59 30.04.2024

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը RAND-ի փորձագետներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը

Ապրիլի 29-ին ԱՄՆ-ում դեսպան Լիլիթ Մակունցը հյուրընկալվել է RAND կորպորացիայի Պենտագոն սիթիում տեղակայված գրասենյակում, որտեղ RAND-ի Արևելյան և Արևմտյան ափերի գրասենյակների փորձագետներին է ներկայացրել տարբեր ոլորտներում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկան, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն առնչվող վերջին զարգացումները: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Դեսպանն ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի […] ...

ԱՄՆ-ում նշել են Չինաստանի հետ հակամարտությանը պատրաստ լինելու անհրաժեշտությունը

23:25 30.04.2024

ԱՄՆ-ում նշել են Չինաստանի հետ հակամարտությանը պատրաստ լինելու անհրաժեշտությունը

ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի Չինաստանի հետ հակամարտությանը, թեև դա անխուսափելի չէ։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ «Անձամբ ես չեմ հավատում, որ Չինաստանի հետ հակամարտությունը սպասվում է կամ անխուսափելի է», – ասել է նա Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ: Բայց մենք պետք է պատրաստ լինենք: Եվ մենք […] ...

Չեխիայի նախագահը կոչ է արել ընդունել միասնական եվրոպական արժույթ

23:14 30.04.2024

Չեխիայի նախագահը կոչ է արել ընդունել միասնական եվրոպական արժույթ

Չեխիայի նախագահ Պետր Պավելը կոչ է արել հանրապետությանն ընդունել միասնական եվրոպական արժույթ: Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել «ԵՄ-ին Չեխիայի անդամակցության 20 տարի. ընդլայնված Եվրոպայի տեսլական» միջազգային համաժողովում։ «Եթե մենք ցանկանում ենք խաղալ բարձրագույն լիգայում, ապա տրամաբանական հարց է առաջանում, օրինակ, եվրոյի ընդունման մասին: Այն երկրների փորձը, որոնք արդեն անցել են եվրոյով վճարումների, հաստատում է, […] ...

ԱՄՆ-ը չի փոխում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը․ Վեդանտ Պատել

23:02 30.04.2024

ԱՄՆ-ը չի փոխում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը․ Վեդանտ Պատել

ԱՄՆ-ը չի փոխում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը` մեկնաբանելով պատժամիջոցների ռեժիմի որոշ թուլացումները։ «Մենք մեր ոտքը չենք հանել գազից և կշարունակենք ջանքեր գործադրել ինչպես մեր ուկրաինացի գործընկերներին աջակցելու, այնպես էլ պատժամիջոցների և Ռուսաստանի Դաշնությանը պատասխանատվության ենթարկելու այլ միջոցներ կիրառելու ուղղությամբ։ Ընդհանրապես քաղաքական տեղաշարժ պատժամիջոցների […] ...

Վրաստանի խորհրդարանը մայիսի 1-ին կշարունակի օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկումը

22:51 30.04.2024

Վրաստանի խորհրդարանը մայիսի 1-ին կշարունակի օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկումը

Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում չհասցրեց ամբողջությամբ քննարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ, մայիսի 1-ին քննարկումը կշարունակվի։ «Քննարկումն ու քվեարկությունը կշարունակվեն վաղը», – ասել է Վրաստանի օրենսդիր մարմնի նախագահ Շալվա Պապուաշվիլին: Խորհրդարանը ապրիլի 30-ին երկրորդ ընթերցմամբ սկսել է քննարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Օրվա ընթացքում պատգամավորները հոդված առ հոդված քննարկել են օրենքը։ Խորհրդարանականների միջև թեժ […] ...

BACK_TO_TOP