Ժամանակն է, որ ԱՄՆ-ն հյուպատոսություն բացի Ստեփանակերտում. The National Interest-ի հոդվածը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+29.09 oC

Ժամանակն է, որ ԱՄՆ-ն հյուպատոսություն բացի Ստեփանակերտում. The National Interest-ի հոդվածը

00:19 08.11.2020

The National Interest կայքը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ հանուն խաղաղության ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ն հյուպատոսություն բացի Ստեփանակերտում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածի հեղինակ Մայքլ Ռուբինը գրել է. «Ստեփանակերտը պատմականորեն հայ բնակչություն ունեցող  Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքն է, որն այս պահին ենթարկվել է ադրբեջանական զորքերի, Թուրքիայի կողմից տեղափոխված վարձկանների լայնածավալ հարձակմանը՝ թուրքական դրոնների աջակցությամբ: Չնայած մարտերը տեղի են ունեցել ծայրամասային հատվածներում, սակայն Ստեփանակերտը նույնպես կրակի տակ է ընկել: Հաղորդվում է, որ թուրքական F-16-երը ռմբակոծել են քաղաքային ծննդատունը, իսկ հինգշաբթի լրագրողները հայտնեցին, որ քաղաքը ուժեղ կրակի տակ է: Միգուցե, շրջափակված քաղաք ամերիկացի դիվանագետներ ուղարկելը տրամաբանական չէ, սակայն Ստեփանակերտում հյուպատոսություն բացելը կհանգստացնի կոնֆլիկտը և, միգուցե, նպաստի խաղաղությանը»:

Նշվում է, որ ԼՂ-ում ԱՄՆ հյուպատոսություն բացելու առիթները կան: «Մինչ Հայաստանը պաշտպանում է Արցախի նոմինալ անկախությունը, իսկ Ադրբեջանը, հիմնվելով Խորհրդային ժամանակների սահմանային խառնաշփոթի վրա, հայտարարում է, որ պետք է վերահսկի Լեռնային Ղարաբաղը, անվիճելի է, որ այդ ռեգիոնը դարեր շարունակ ինքնուրույն է եղել, ինչն ամրապնդվում է ուժեղ տեղագրությամբ»:

Հոդվածագիրը նշում է, որ Ստեփանակերտում հյուպատոսության կամ դիվանագիտական ներկայացուցչության բացումն ԱՄՆ-ին թույլ կտա ոչ միայն հետևել իրադարձությունների զարգացմանը, այլ նաև կարող է զսպել ադրբեջանական, թուրքական ուժերի, արաբ վարձկանների կողմից խաղաղ բնակչության վրա հարձակումները:

Մայքլ Ռուբինը գրել է, որ Լեռնային Ղարաբաղում հյուպատոսություն բացելու համար Պետդեպարտամենտը տեխնիկական հարցեր պետք է լուծի: Նշվում է, որ դժվար է հակամարտության գոտի հանդիսացող տարածքում հյուպատոսություն բացելը, քանի որ սովորաբար հյուպատոսությունները ենթարկվում են այս կամ այն երկրի մայրաքաղաքում երկրի դեսպանությանը: Հոդվածագրի խոսքով՝ ԱՄՆ-ն չի կարող հյուպատոսությունը կցել Բաքվում ԱՄՆ դեսպանատանը, քանի որ Ադրբեջանը չի վերահսկել  այդ տարածքները դեռ Խորհրդային ժամանակների  ավարտից ի վեր (Խորհրդային ժամանակներում էլ այն ինքնավար մարզի կարգավիճակ է ունեցել), չի կարող նաև հյուպատոսությունը կցել Երևանում ԱՄՆ դեսպանատանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացը չխափանելու համար: «Սակայն այս դեպքում էլ նախադեպ կա: Տասնամյակներ շարունակ, քանի դեռ ԱՄՆ-ն չէր ճանաչում Երուսաղեմի նկատմամբ Իսրայելի հավակնությունները, Երուսաղեմում ԱՄՆ հյուպատոսությունը որևէ մայրաքաղաքում երկրի դեսպանության կցված չէր»,- նշում է հոդվածագիրը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն նույն կերպ կարող է վարվել նաև Լեռնային Ղարաբաղի դեպքում, որպեսզի շրջանցի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի դիմադրությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սեյսմոլոգը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդով երկրաշարժ է կանխատեսել

17:40 27.04.2024

Սեյսմոլոգը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդով երկրաշարժ է կանխատեսել

Թուրք առաջատար սեյսմոլոգ Նաջի Գերուրը հայտնել է, որ Ստամբուլում կարող է գրանցվել մինչև 7,6 մագնիտուդով երկրաշարժ։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք գոռում էինք Քահրամանմարաշի երկրաշարժի մասին, բայց ոչ ոք չլսեց մեզ։ Հիմա մենք վախենում ենք, որ պատմությունը կկրկնվի, նորից նույն բանն ենք ասում՝ մի օր ամեն ինչ կավարտվի»,- ասել է նա։ Ըստ հրապարակման՝ […] ...

Բրիտանիան խոստացել է օգնել Ուկրաինային մինչև տասնամյակի վերջ. Wall Street Journal

17:11 27.04.2024

Բրիտանիան խոստացել է օգնել Ուկրաինային մինչև տասնամյակի վերջ. Wall Street Journal

Միացյալ Թագավորությունը կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային առնվազն ներկայիս մակարդակով մինչև տասնամյակի վերջ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Wall Street Journal-ի սյունակում: «Մեծ Բրիտանիան առաջին երկիրն էր, որը Ուկրաինային տրամադրեց երկարաժամկետ երաշխիքներ, որոնք ես ստորագրեցի հունվարին Կիև կատարած այցի ժամանակ, մենք այժմ պարտավոր ենք աջակցել Ուկրաինային առնվազն ներկայիս մակարդակով մինչև տասնամյակի վերջը», – […] ...

ԱՄՆ-ում վեց մարդ է տուժել հզոր տորնադոների հետևանքով

16:42 27.04.2024

ԱՄՆ-ում վեց մարդ է տուժել հզոր տորնադոների հետևանքով

ԱՄՆ Նեբրասկա, Այովա և Տեխաս նահանգներին պատուհասած հզոր տորնադոների հետևանքով վեց մարդ է տուժել, հայտնում է CNN-ը։ Հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ տորնադոները սկսվել են ուրբաթ օրը և տեղի են ունեցել ուժեղ անձրևների ֆոնին՝ Միացյալ Նահանգների կենտրոնական մասում, առնվազն երեք մարդ վիրավորվել է: Առնվազն հինգ նահանգում ուրբաթ օրը մոտ 80 հաղորդում է եղել տորնադոների […] ...

Մինսկը Լիտվային և Լատվիային մեղադրել է սահմանին հավաքագրումներ կատարելու փորձերի մեջ

16:29 27.04.2024

Մինսկը Լիտվային և Լատվիային մեղադրել է սահմանին հավաքագրումներ կատարելու փորձերի մեջ

Բելառուսի պետական ​​սահմանային կոմիտեի նախագահ Կոնստանտին Մոլոստովը հայտնել է, որ Լիտվայի և Լատվիայի հետախուզական ծառայությունները փորձում են սահմանին հավաքագրել բելառուսների և ռուսների։ «Գործող անցակետերում Բալթյան երկրները խստացրել են վերահսկողության միջոցները Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների նկատմամբ, Լիտվայի և Լատվիայի հատուկ ծառայությունների անդամների կողմից նրանց հավաքագրելու փորձեր են արձանագրվում», – ասել է Մոլոստովը «Բելտա» լրատվական գործակալությանը տված […] ...

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆրիկյան Հանրապետությանը՝ Ազատության օրվա առթիվ

15:54 27.04.2024

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆրիկյան Հանրապետությանը՝ Ազատության օրվա առթիվ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆրիկյան Հանրապետությանը՝ Ազատության օրվա 30-ամյակի առթիվ։ «Ոգեկոչելով Հարավաֆրիկյան Հանրապետության ազատության օրվա 30-ամյակը՝ մենք մեր սրտանց շնորհավորանքներն ենք հղում ՀԱՀ կառավարությանն ու ժողովրդին։ Հայաստանը ցանկանում է խորացնել իր համագործակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետության հետ՝ հիմնված ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և միջազգային արդարադատության ընդհանուր արժեքների վրա»,-ասվում է ԱԳ նախարարության՝ X-ի միկրոբլոգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին

15:43 27.04.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին ծննդյան տարեդարձի` Նիդերլանդների Թագավորության ազգային տոնի կապակցությամբ։ «Հայաստանին և Նիդերլանդներին միավորում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքները: Երկու երկրների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: ...

BACK_TO_TOP