Անկարայում բացվել է ԱԹՍ-ների սերիական արտադրության նոր գործարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+24.09 oC

Անկարայում բացվել է ԱԹՍ-ների սերիական արտադրության նոր գործարան

23:38 22.01.2021

Թուրքական Lapis Havacılık ռազմարդյունաբերական ընկերությունը Անկարայում բացել է անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրության (ԱԹՍ) գործարան։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ «Lapis Havacılık»-ը ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվում է 2015-ից ի վեր։ Ընկերությունը զբաղվում է նաև ԱԹՍ-ների մոդիֆիկացմամբ։

Ընկերության տնօրեն Օսման Սևգին նշել է, որ ընկերությունը 2015-ին արտադրում էր սահմանափակ քանակով ԱԹՍ-ներ, սակայն այսօր ի զորու է ԱԹՍ-ների սերիական արտադրություն սկսել։

Նա նշել է, որ առաջին հերթին իրենք նպատակ ունեն սերիական արտադրության դնել Lap 60 ուղղաթիռանման անօդաչու թռչող սարքերը։ Վերջիններիս բաղադրիչները արտադրվելու են միայն Թուրքիայում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ

10:17 13.06.2025

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ

Թեհրանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ, որոնցից առնվազն 35-ը կանայք և երեխաներ են, հաղորդում է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։ «Իսրայելի ռեժիմի հարձակման հետևանքով մոտ 50 տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից առնվազն 35-ը կանայք և երեխաներ են», -ուղիղ եթերում ասել է պետական ​​լրատվական հաղորդավարը։ ...

Խամենեին «գործողության ազատություն» է տալիս զինված ուժերին՝ Իսրայելի հարվածներին արձագանքելու համար

10:11 13.06.2025

Խամենեին «գործողության ազատություն» է տալիս զինված ուժերին՝ Իսրայելի հարվածներին արձագանքելու համար

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ «գործողության ազատություն» է տալիս զինված ուժերին՝ Իսրայելի հարվածներին արձագանքելու համար։ «Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզոր ձեռքը բաց չի թողնի նրան ( Իսրայելին – խմբ.), եթե դա է Ամենակարողի կամքը», – Խամենեիի ուղերձն է մեջբերում իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։ Նա նաև հաստատել է, […] ...

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին Իրանից

10:03 13.06.2025

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին Իրանից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին, եթե Իրանը փորձի պատասխանել իր օբյեկտներին ուղղված հարվածներին։ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ հետևում է Իրանի հնարավոր հակահարվածներին, և որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը սկսեցին «Արթնացող առյուծ» […] ...

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Չեխիա

10:00 13.06.2025

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Չեխիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն՝ «GLOBSEC 2025» ֆորումին մասնակցելու նպատակով: Վարչապետը կմասնակցի «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը, ինչպես նաև որպես բանախոս հանդես կգա՝ «Հայաստանը փոփոխվող աշխարհում» քննարկմանը։ ...

«Ոչ մի չարիք անպատասխան չի մնա»․ Իրանը խոստանում է պատասխանել Իսրայելին

09:57 13.06.2025

«Ոչ մի չարիք անպատասխան չի մնա»․ Իրանը խոստանում է պատասխանել Իսրայելին

Իրանը անպատասխան չի թողնի Իսրայելի հարձակումը Թեհրանի վրա, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզային, մեջբերում է իրանական ILNA լրատվական գործակալությունը։ «Ոչ մի չարիք ( իսրայելական հարձակում – խմբ.) անպատասխան չի մնա», – ասել է նա։ ...

Իսրայելի կողմից Թեհրանի վրա հարձակման հետևանքով զոհվել են կանայք և երեխաներ․ ԶԼՄ

09:54 13.06.2025

Իսրայելի կողմից Թեհրանի վրա հարձակման հետևանքով զոհվել են կանայք և երեխաներ․ ԶԼՄ

Իսրայելի կողմից Թեհրանի վրա հարձակման հետևանքով կան զոհեր, հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը իր Telegram ալիքում՝ առանց նշելու նրանց թիվը։ Հեռուստաալիքը հրապարակել է «Իրանի մայրաքաղաք Թեհրանի վրա Իսրայելի հարձակման ժամանակ զոհված երեխայի մարմնի» լուսանկարը։ Ավելի ուշ հեռուստաալիքը տեղեկատվություն տարածեց, որ մահացել են «կանայք և երեխաներ, որոնց թիվը անհայտ է»։ ...

BACK_TO_TOP