13:20 11.07.2018
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 11-ի արտահերթ նիստին՝ «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, հիշեց՝ իբրև արդարադատության նախարար իր պաշտոնավարման ժամանակ էլ կար երկակիության որոշակի զգացում:
«Լավ բան են անում, ոչ ոք չի կարող վիճարկել, սակայն հատկապես հարց էր առաջացել 2017թ. հետ կապված. 2012-2016-ին սոցիալական բաղադրիչն ավելի շատ էր, դրանք վճարելու անհնարինությունը՝ սոցիալական պատճառներով, ավելի շատ»,- ասաց նա:
Հովհաննիսյանն ասաց, որ նշված ժամանակահատվածում շուրջ 1 մլն կատարողական վարույթներ են կարճվել տարբեր հիմքերով: Նա կրկնեց գործընկերների հարցը՝ ինչո՞ւ ոչ մինչև հուլիսի 1-ը, ինչպե՞ս անել, որ ՀՀ բարեխիղճ քաղաքացիները որոշակի առումով նաև հատուցում ստանան, գումարներ վերադարձվեն: Հովհաննիսյանը նշեց, որ այս հարցերը քննարկվել են պետաիրավական հանձնաժողովի նիստում: Հովհաննիսյանն ասաց, որ քննարկման առարկա է դարձել նաև նախագծի վերնագիրը, այն է՝ Սահմանադրությունը չի բացատրում՝ ինչ է նշանակում «համաներում», դրա շրջանակը բացառապես Քրեական օրենսգրքով է սահմանվում:
«Բովանդակային տեսանկյունից, բուն նախագծի հետ կապված, բացասական բան դժվար է ասել, բայց հարցեր են առաջանում նաև բուն գումարի ճշգրտության հետ կապված: Ես 2013-ի ակտ եմ ստացել, վճարել այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարել է տուգանքների մասին: Ես կարծում եմ՝ էլի մարդիկ են եղել, որ վճարել են»,- նշեց նա:
Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց հանրությանը՝ այս նախագծով կարմիր գծերի, արագաչափերի վերացում նախատեսված չէ:
11:18 13.06.2025
Ռամոսը ծնվել է խաղադաշտում առաջնորդ լինելու համար. ՄբապեՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն նշել է, թե ում է համարում իդեալական ավագ։ «Իդեալական ավագը Սերխիո Ռամոսն է։ Նա ունի ավագի մտածելակերպ։ Ռամոսը ծնվել է հանդերձարանում և խաղադաշտում առաջնորդ լինելու համար։ Նույնիսկ եթե նա թևկապ չի կրում, հոգով նա միևնույն է ավագ է»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում MadridXtra-ն։ Հիշեցնենք, որ Մբապեն և Ռամոսը ժամանակին […] ...
11:11 13.06.2025
ԱՄԷ-ն դատապարտում է Իսրայելի հարձակումն Իրանի վրաԱՄԷ-ն դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա և կոչ է արել հակամարտության կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ հետագա սրումը կանխելու համար: «Արաբական Միացյալ Էմիրությունները ամենախիստ կերպով դատապարտում է Իսրայելի ռազմական հարձակումը Իրանի Իսլամական Հանրապետության վրա՝ խորը մտահոգություն հայտնելով շարունակվող սրման և տարածաշրջանում անվտանգության ու կայունության վրա դրա հետևանքների վերաբերյալ։ Արտաքին գործերի նախարարությունն ընդգծում է առավելագույն զսպվածության դրսևորման […] ...
11:05 13.06.2025
Հնդկաստանը կոչ է անում Իրանին և Իսրայելին խուսափել էսկալացիայիցՀնդկաստանի իշխանությունները մտահոգություն են հայտնել Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցողի վերաբերյալ՝ կոչ անելով կողմերին խուսափել լարվածության սրումից և առաջարկելով նրանց բոլոր հնարավոր աջակցությունը: Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը: «Մենք խորապես մտահոգված ենք Իրանի և Իսրայելի միջև վերջին իրադարձություններով։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, այդ թվում՝ միջուկային օբյեկտների վրա հարձակումների մասին հաղորդագրություններին։ […] ...
11:00 13.06.2025
«Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է թիմի հայտացուցակն Աշխարհի ակումբային առաջնության համար«Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է թիմի հայտացուցակն Աշխարհի ակումբային առաջնության համար։ Դարպասապահներ. Էդերսոն, Շտեֆան Օրտեգա, Մարկուս Բետինելի։ Պաշտպաններ. Ռուբեն Դիաշ, Ջոն Սթոունզ, Նաթան Ակե, Ռայան Աիտ-Նուրի, Վիտոր Ռեյս, Յոշկո Գվարդիոլ, Մանուել Ականջի, Աբդուկոդիր Խուսանով, Ռիկո Լյուիս։ Կիսապաշտպաններ. Տիջանի Ռեյնդերս, Ժերեմի Դոկու, Նիկո Գոնսալես, Ռոդրի, Իլկայ Գյունդողան, Բեռնարդու Սիլվա, Սավինյո, Մատեուշ Նունյես, Ռայան Շերկի, Կլաուդիո Էչևերի, Ֆիլ […] ...
10:53 13.06.2025
Ճապոնիան դատապարտում է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումըՃապոնիայի կառավարությունը դատապարտում է Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածը այն ժամանակ, երբ ջանքեր են գործադրվում իրանական միջուկային ծրագրի հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար, հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեշի Իվայան: «Չափազանց ցավալի է, որ ռազմական միջոցներ են կիրառվել, մինչդեռ շարունակվում են իրանական միջուկային խնդրի խաղաղ կարգավորման դիվանագիտական ջանքերը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները», […] ...
10:47 13.06.2025
Սթարմերը մտահոգիչ է համարում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածներըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Իրանին ուղղված հարվածները մտահոգիչ են և կոչ է արել կողմերին նվազեցնել լարվածությունը: Նրա խոսքերը մեջբերել է The Daily Telegraph-ը: «Հարվածների մասին հաղորդագրությունները մտահոգիչ են, և մենք կոչ ենք անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել գործողությունները և նվազեցնել լարվածությունը։ Լարվածության սրումը տարածաշրջանում ոչ մեկին օգուտ չի բերի։ […] ...