11:53 17.02.2018
Աֆրինում տեղակայված քրդական ուժերը Թուրքիային մեղադրել են թուրք-սիրիական սահմանին ծավալած ռազմական գործողությունների ընթացքում միջազգային կոնվենցիայով արգելված զենք կիրառելու մեջ, հայտնում է РИА Новости-ն: Այս մասին աղբյուրին հայտնել է Աֆրինում քրդական ինքնապաշտպանական ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Հեդուն:
«Մենք չենք կարող խոսել, այսպես կոչված, առաջընթացի մասին: Սա ավելի շատ նման է «եկան-գնացին» իրավիճակին, որը սպառազինությունների տարբերության փոխհատուցման առումով համապատասխանում է ինքնապաշտպանության մարտավարության համապատասխանությանը: Թուրքական բանակն ունի ինքնաթիռներ, տանկեր ու հրթիռներ և օգտագործում է նապալմ և քլոր արտանետող զինամթերք: Մեկ այլ հարց է նաև զինվորների թվի համեմատական տարբերությունը: Թուրք զինվորներից բացի նրանց բանակում մեծաթիվ ահաբեկիչներ կան»,- հայտարարել է Հեդուն:
Ավելի վաղ, սիրիական SANA գործակալությունը հաղորդել էր շնչահեղձություն ախտանիշով քուրդ զինվորների բուժհաստատություն տեղափոխության մասին:
Այս տարվա հունվարի 20-ին Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին Սիրիական Աֆրին քաղաքում՝ «Ձիթենու ճյուղ» անվանումը ստացած ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Դրանք ուղղված են այնտեղ ամրացած և ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող քրդական ուժերի դեմ: Թուրքիան այդ ուժերն ահաբեկչական է համարում:
10:00 29.05.2025
Մերցը կրկին չի բացառել Ուկրաինային Taurus թևավոր հրթիռներ մատակարարելու հնարավորությունըԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կրկին չի բացառել Ուկրաինային հեռահար Taurus թևավոր հրթիռներ մատակարարելու հնարավորությունը։ «Իհարկե, դա լիովին հնարավոր է»,-ասել է Մերցը ZDF հեռուստաընկերության եթերում՝ ի պատասխան այս մասին հարցին։ Նա նաև նշել է զենքի համակարգերն օգտագործելու համար անհրաժեշտ երկարատև մարզման ժամանակահատվածը։ Վեց ամսից կամ մեկ տարուց Taurus-ի մատակարարումը «Ուկրաինային չի օգնի», և Գերմանիան, ըստ Մերցի, […] ...
09:52 29.05.2025
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. ՊՆՄայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
09:48 29.05.2025
Գերմանիան հայտարարել է, որ Կիևը մի քանի շաբաթից կստանա հեռահար համակարգերՀեռահար զենքի համակարգերը Ուկրաինայի զինված ուժերի տրամադրության տակ կլինեն մի քանի շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով՝ Գերմանիան Ուկրաինայում զենքի արտադրության մեջ ուղղակի ներդրումներ կկատարի Կիևի և գերմանական պաշտպանական արդյունաբերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում։ Բացի այդ, ինչպես նշել է Պաշտպանության նախարարությունը, հրետանու համար արդեն խոստացված զինամթերքի մատակարարումներից բացի, Գերմանիան մտադիր […] ...
09:40 29.05.2025
Ճապոնիան կարող է քննարկել ԱՄՆ-ից լրացուցիչ զենք գնելու հնարավորությունըՃապոնիան պատրաստ է քննարկել Միացյալ Նահանգներից ավելի շատ զենք գնելու հնարավորությունը, որպեսզի կրճատի Միացյալ Նահանգների հետ սեփական առևտրային ավելցուկը, ինչը զայրացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի տնտեսական վերականգնման նախարար Ռյոսեյ Ակազավան, որը բանակցություններում ներկայացնում է Տոկիոն։ «Եթե հարցնում եք՝ կարող ենք արդյոք քննարկել նման հնարավորություն, ես կասեի՝ այո», – […] ...
09:33 29.05.2025
ՄԻՊ-ի Շիրակի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է «Կառնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտներինՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Կառնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտներին, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցը ճանաչողական էր. նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը: ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանը ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը: Հանդիպումը կրել է […] ...
09:30 29.05.2025
Ռաբաթը և Կահիրեն կոչ են արել Գազայում համապարփակ հրադադարիՄարոկկոն և Եգիպտոսը կոչ են արել շուտափույթ համաձայնության գալ Գազայի հատվածում համապարփակ հրադադարի հաստատման վերաբերյալ։ Այս մասին մայիսի 28-ին Ռաբաթում հայտարարել են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներ Նասեր Բուրիտան և Բադր Աբդել Աթան։ «Խոսելով Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի մասին՝ նրանք ընդգծել են համապարփակ հրադադարի վերաբերյալ արագ համաձայնության հասնելու, դրա բոլոր դրույթները կյանքի կոչելու անհրաժեշտությունը՝ […] ...