Ալեքսանդր Նևզորովն անդրադարձել է իր անվան շուրջ Բաքվում բարձրացած աղմուկին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+25.09 oC

Ալեքսանդր Նևզորովն անդրադարձել է իր անվան շուրջ Բաքվում բարձրացած աղմուկին

19:28 22.02.2018

Ռուս ամենահեղինակավոր հեռուստալրագրողներից Ալեքսանդր Նևզորովն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի կողմից իրենց հասցված վիրավորանքներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նևզորովը Невзоровские среды հերթական հաղորդմանն անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնականի խոսքերին՝ նշել է.

«Տեսեք՝ ինչ լավ են նրանք արտահայտվում: Ինձ անվանում են խղճուկ ավանակ, չկայացած ավանակ, ավանակ, նողկալի անոմալիա, անպարկեշտ ավանակ»:

Նևզորովը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վիրավորանքները հնչեցվել են ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով, այլ ոչ թե լրագրողների կողմից:

Նևզորովն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմն ամենից շատ վրդովվել է Ալիևին սուր առարկաներ և մեխ անգամ չվստահելու իր կոչերին:

«Ես, կարծես, խանգարում եմ Ալիևի ատաղձագործական բիզնեսին: Մեխերի վերաբերյալ այդ աստիճան մտահոգությունն ինձ անհանգստացրեց»,- հեգնել է Նևզորովը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

17:54 30.04.2024

Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն. Գ. Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը: Հաշվի առնելով երկու հարևան երկրների միջև առկա համագործակցային ուղղությունների լայն շրջանակը՝ կողմերն այդ համատեքստում կարևորել են նաև իրավապահ ոլորտում գործընկերային հարաբերությունների հաստատումը, մասնավորապես՝ ԻԻՀ-ում համանման գործառույթներ իրականացնող կառույցների հետ համագործակցության ձևավորման ու փորձի […] ...

Վստահ եմ, որ սահմանազատումը կբերի նրան, որ խաղաղության կհասնենք. ՀՀ նախագահ

17:41 30.04.2024

Վստահ եմ, որ սահմանազատումը կբերի նրան, որ խաղաղության կհասնենք. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Տավուշի հատվածում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին: Նախագահը վստահեցրել է, որ ՀՀ իշխանության գործողությունները միտված են ներկային, ապագային և տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ «Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում՝ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Բերքաբեր գյուղերի միջև, միտված են առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի մեջ սահմանները ճշտելուն։ Ի վերջո, մենք […] ...

Հայաստանը շահագրգռված է դառնալ միջազգային տարանցիկ երթուղիների մաս. Արարատ Միրզոյանի հարցազրույցը «Al-Jazeera»-ին

17:14 30.04.2024

Հայաստանը շահագրգռված է դառնալ միջազգային տարանցիկ երթուղիների մաս. Արարատ Միրզոյանի հարցազրույցը «Al-Jazeera»-ին

Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ կես միլիոն լսարան ունեցող լրատվամիջոց «Al-Jazeera»-ին։ Հարցազրույցը հրապարակվել է արաբերեն ու անգլերեն տարբերակներով։ Հարցազրույցում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ՀՀ տեսլականին, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկին», Գազայի շուրջ իրավիճակի […] ...

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ սկսել է քննարկել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

16:16 30.04.2024

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ սկսել է քննարկել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում սկսել է երկրորդ ընթերցմամբ քննարկել «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը։ Հանդիպումն ուղիղ հեռարձակվում է օրենսդիր մարմնի կայքում։ Պատգամավորները հոդված առ հոդված քննարկում են նախագիծը։ Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն արդեն հայտարարել է, որ օրինագծի քննարկումը կարող է չավարտվել մեկ օրում, այդ դեպքում այն կտեղափոխվի հաջորդ օր։ Ապրիլի 29-ին խորհրդարանական իրավական հարցերի հանձնաժողովը […] ...

Ադրբեջանը երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ Բայրամով

15:44 30.04.2024

Ադրբեջանը երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ Բայրամով

Ադրբեջանը երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է։ Բանակցությունները կոչված են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Նա Արաբական պետությունների Լիգա-Կենտրոնական Ասիա-Ադրբեջան տնտեսական համաժողովի և համագործակցության նիստի մասնակիցներին ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Նա արդյունավետ է գնահատել սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին […] ...

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունում է սահմանազատման գործընթացի շուրջ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը

15:28 30.04.2024

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունում է սահմանազատման գործընթացի շուրջ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունում է սահմանազատման գործընթացի շուրջ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը: Այս մասին նա գրառում է արել X-ում։ «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը»,-գրել է Բուրիչը: ...

BACK_TO_TOP