Հայտնի է Մայամիի մրցաշարի կիսաեզրափակչի առաջին զույգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+21.09 oC

Հայտնի է Մայամիի մրցաշարի կիսաեզրափակչի առաջին զույգը

19:55 28.03.2024

Մայամիի «Մասթերսի» կիսաեզրափակչի առաջին զույգը կազմել են աշխարհի երրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները և չորրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևը:

Քառորդ եզրափակչում Մեդվեդևը 6-2, 7-6 հաշվով հաղթել է աշխարհի 23-րդ ռակետ, չիլիացի Նիկոլաս Խարիին։ Պայքարը տևել է 1 ժամ 42 րոպե:

Կիսաեզրափակչի մյուս զույգերը կորոշվեն Կառլոս Ալկարաս (Իսպանիա, 2-րդ ռակետ) – Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա, 12-րդ ռակետ) և Ալեքսանդր Զվերև (Գերմանիա, 5-րդ ռակետ) – Ֆաբիան Մարոժան (Հունգարիա, 57-րդ ռակետ) դիմակայություններում։

Մայամիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեսսիի դուբլն ու «Ինտեր Մայամիի» խոշոր հաշվով հաղթանակը

21:09 28.04.2024

Մեսսիի դուբլն ու «Ինտեր Մայամիի» խոշոր հաշվով հաղթանակը

«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 10-րդ տուրում հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել է «Նյու Ինգլենդին»: Դուբլի հեղինակ է դարձել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, արգենտինացի Լիոնել Մեսսին: Մեկական գոլ էլ խփել են ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն ու ամերիկացի կիսապաշտպան Բենյամին Կրեմասչին: Սուարեսին գոլային փոխանցում է կատարել Մեսսին: «Ինտեր Մայամին» 21 միավորով առաջատարն է:   ...

ՖԻԴԵ-ն հաստատել է աշխարհի թագի համար նախատեսված մրցախաղի ժամանակացույցը

18:52 28.04.2024

ՖԻԴԵ-ն հաստատել է աշխարհի թագի համար նախատեսված մրցախաղի ժամանակացույցը

Շախմատի աշխարհի թագի համար մրցախաղը կայանալու է այս տարվա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15-ը, հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Մրցախաղին մասնակցելու են շախմատի աշխարհի գործող չեմպիոն Դին Լիժենը (Չինաստան) և հավակնորդների մրցաշարի նորընծա հաղթող, 17-ամյա գրոսմայստեր հնդիկ Դոմարաջու Գուկեշը։ Համաշխարհային թագի մրցախաղի մրցանակային բյուջեն 2,5 միլիոն դոլար է։ ՖԻԴԵ-ն մրցանակային բյուջեի համար ներդնելու է […] ...

Հայաստանի սուսերամարտիկները չկարողացան Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճել

17:51 28.04.2024

Հայաստանի սուսերամարտիկները չկարողացան Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճել

Հայաստանը ներկայացնող ռուս սուսերամարտիկ Դարիա Մալիշևան չկարողացավ նվաճել Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր: Լյուքսեմբուրգում ընթացող սուսերամարտի եվրոպական վարկանիշային մրցաշարում 20-ամյա մարզուհին խմբային փուլում գրավեց երրորդ տեղը և դուրս եկավ փլեյ-օֆֆ, որտեղ 9-15 հաշվով պարտվեց թուրք մրցակցին: Ապրիլի 26-ին վարկանիշային մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էմմա Պողոսովան նույնպես չէր կարողացել նվաճել Փարիզ-2024-ի ուղեգիր: Սուսերամարտիկների համար […] ...

Բարեղամ Հարությունյանը և Նարեկ Մանասյանն այսօր երեկոյան կպայքարեն ոսկե մեդալի հմար. բռնցքամարտի ԵԱ

17:10 28.04.2024

Բարեղամ Հարությունյանը և Նարեկ Մանասյանն այսօր երեկոյան կպայքարեն ոսկե մեդալի հմար. բռնցքամարտի ԵԱ

Հայաստանի ներկայացուցիչներ Բարեղամ Հարությունյանը (48 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ) այսօր երեկոյան Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կպայքարեն ոսկե մեդալի համար: 35-ամյա Հարությունյանն օրվա առաջին եզրափակչում կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Էդմոնդ Խուդոյանի հետ, իսկ Մանասյանը ոսկե մեդալը կվիճարկի Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Մուսլիմ Գաջիմագոմեդովի հետ: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականները մինչ այժմ […] ...

«Շիրակը» հաղթել է առաջատարին

16:34 28.04.2024

«Շիրակը» հաղթել է առաջատարին

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Նոան» առաջնության 31-րդ տուրում հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվել է Գյումրիի «Շիրակին»: Գոլը խփել է կոտդիվուարցի հարձակվող Մորի Կոնեն: «Նոայի» կազմում 89-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել և խաղադաշտից հեռացվել Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը: «Նոան» 68 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, երեք միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային»: […] ...

Համլետ Մանուկյանը` ոսկե, Մամիկոն Խաչատրյանը` բրոնզե մեդալակիր. մարմնամարզության երիտասարդական ԵԱ

16:00 28.04.2024

Համլետ Մանուկյանը` ոսկե, Մամիկոն Խաչատրյանը` բրոնզե մեդալակիր. մարմնամարզության երիտասարդական ԵԱ

Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացված մարմնամարզության Եվրոպայի երիտասարդական առաջնության նժույգ թափեր վարժությունում Համլետ Մանուկյանը դարձել է ոսկե, իսկ Մամիկոն Խաչատրյանը` բրոնզե մեդալակիր։ Աշխարհի երիտասարդական կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը վարժության եզրափակչում հավաքել է 14,500, իսկ Մամիկոն Խաչատրյանը` 14,266 միավոր։ ...

BACK_TO_TOP