Դիլիջանում բացվել է «Դուկո» երիտասարդական կենտրոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+16.09 oC

Դիլիջանում բացվել է «Դուկո» երիտասարդական կենտրոնը

19:05 29.03.2024

Տավուշի մարզի Դիլիջան համայնքում այսօր բացվել է «Դուկո» երիտասարդական կենտրոնը, որը նախատեսված էր ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով:

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամներ, մարզի երիտասարդական կառույցների, ինչպես նաև այլ համայնքների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հյուրերը շրջել են Դիլիջանի «Դուկո» (լատիներեն բառ է նշանակում է՝ «Ես առաջնորդում եմ») նորաբաց կենտրոնում, ծանոթացել կատարված աշխատանքին, երիտասարդների ժամանցի համար ստեղծված միջավայրին: Կենտրոնն ապահովված է քննարկումների և հանդիպումների ժամանակակից սրահով, գրադարանով և այլ ենթակառուցվածքներով:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով երիտասարդական կենտրոնի բացման կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ընթացիկ շաբաթը նախարարության, գործընկեր պետական և հասարակական կառույցների համար երիտասարդական էր, քանի որ Դիլիջանի երիտասարդական կենտրոնի բացմանը նախորդել էր նմանատիպ կենտրոնի բացումը Ապարանում, իսկ նախօրեին էլ Գավառում ազդարարվել էր այս տարվա երիտասարդական մայրաքաղաք ծրագրի մեկնարկը:

«Իսկապես, երիտասարդության շաբաթ էր, որի շրջանակում ներկայացվեցին կառավարության երիտասարդական քաղաքականության անելիքների ու ծրագրերի արդյունքները: Կարևոր է, որ հատկապես մարզային տարբեր բնակավայրերում ստեղծվեն նմանօրինակ միջավայրեր ու մեր երիտասարդներն ունենան հնարավորություն հավաքվելու, տարբեր հարցերի շուրջ քննարկումներ անելու, ընթերցելու, գաղափարներ առաջադրելու: Այսպիսի միջավայրերն, իրականում, կյանքի որակ ու հեռանկար են փոխում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը

Ըստ նախարարի՝ այս տարի Հայաստանի ևս 4 բնակավայրերում հիմնվելու են երիտասարդական կենտրոններ, որոնց մրցույթներն այժմ ամփոփման փուլում են: Նա կարևորել է աշխատանքների իրականացման եռակողմ ձևաչափը.

«Երիտասարդական այսպիսի կենտրոնի ստեղծումը միայն պետության կողմից իրագործվող ծրագիր չէ: Սա հավասարաչափ նաև համայնքի, հասարակական և մասնավոր հատվածի համագործակցությամբ կյանքի կոչվող նախաձեռնություն է: Մենք շատ կարևորում ենք նմանօրինակ կենտրոնների գործունեությունը մի քանի առումով. բնակավայրերում դրանք միջավայրեր են, որտեղ երիտասարդներն ուղղակի կարող են այցելել իրենց ժամանցի համար, բայց նաև դրանք դառնում են ոչ ֆորմալ կրթական շատ լավ հարթակներ: Այսօրինակ կենտրոնները նաև հրաշալի հարթակ են պետական մարմինների համար՝ իրենց ծրագրերի վերաբերյալ իրազեկելու շահառուներին՝ ստանալով նոր առաջարկներ և գաղափարներ:

Պետական քաղաքականության առաջնահերթություն է տարածքային համաչափ բաշխվածությունը. մենք նույն բնակավայրում երկրորդ նույնատիպ կենտրոն չենք բացում: Այստեղ ամբողջ առանձնահատկությունն այն է, որ հայտերը ներկայացնում են մասնակցող կազմակերպությունները և իրենք են նշում, թե որտեղ են առաջարկում բացել կենտրոն: Հետագայում այդ կենտրոնը պետք է շարունակի աշխատել. սա գլխավոր նախապայմանն է: Հենց այս առումով շատ կարևոր է համագործակցությունը տեղի ակտիվ հասարակական կազմակերպությունների, մասնավոր սեկտորի և համայնքի հետ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Տարվա կարևորագույն անելիքների համատեքստում՝ նախարարն ընդգծել է հատկապես «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի մշակումը, որն այժմ հանրային քննարկումների փուլում է:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շեշտել է, որ քաղաքացին, հատկապես երիտասարդը, անկախ իր բնակության վայրից, պետք է հասանելիություն ունենա որակյալ ծառայություններին.

«Կարծում եմ, որ կենտրոնը ակտիվ քաղաքացիության ձևավորման հանգույց պետք է լինի: Երիտասարդները պետք է սովորեն՝ ինչպես համախմբել, ինչպես առաջնորդել, նախաձեռնությունը տեղ հասցնել, ներառվել տեղական ինքնակառավարման, պետական կառավարման մեջ, նաև արդյունավետորեն աշխատել ծառայություն մատուցողների հետ ու հասնել խնդիրների լուծման»:

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է նաև նորաբաց կենտրոնի՝ ոչ ֆորմալ կրթության, կարողությունների, հմտությունների, կոմպետենցիաների զարգացման հարթակ լինելու կարևորությունը և հույս հայտնել, որ այն կդառնա այն եզակի հանրային տարածքներից մեկը, որտեղ իսկապես որակյալ ինտելեկտուալ ժամանց կապահովվի երիտասարդության համար:

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել նաև «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր Արթուր Ղազարյանը, ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և այլք:

«Տավուշի մարզում սա երկրորդ նման կենտրոնն է: Ընդ որում, Իջևանի երիտասարդական կենտրոնում գրանցած արդյունքները շատ տպավորիչ են: Այնտեղ կազմակերպվում են քննարկումներ, հանդիպումներ: Համոզված ենք՝ Դիլիջանի երիտասարդական կենտրոնում ևս արդյունավետ աշխատանքներ կիրականացվեն, նոր գաղափարներ կծնվեն՝ ի նպաստ համայնքի և մարզի զարգացման»,- ասել է Նարեկ Ղուշչյանը:

Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնի ծրագրերի ղեկավար Աիդա Աթաբեկյանն էլ ներկայացրել է Դիլիջանի «Դուկո» երիտասարդական կենտրոնի ապագա ծրագրերը:

«Մտադիր ենք այստեղ ներգրավված երիտասարդներին տալ հիմնավոր գիտելիքներ, զարգացնել նրանց կարողությունները, բացահայտել ներուժը: Կենտրոնի ստեղծման շրջանակում մեր առջև դրել ենք 4 հիմնական խնդիրներ, որոնք արդեն իսկ իրագործել ենք՝ ֆիզիկական, շենքային պայմաններ, մեթոդաբանության մշակում, անկաշկանդ ու ներդաշնակ մթնոլորտի, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթական գործիքակազմի ապահովում, որը թույլ կտա կենտրոնի աշխատանքներում ներգրավելու ավելի մեծ թվով երիտասարդների»,- ասել է Աիդա Աթաբեկյանը:

Երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը հաջորդել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի արտագնա նիստը, որի ընթացքում քննարկվել են «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և ԿԳՄՍՆ 2025 թ. բյուջետային և 2025-27 թթ. ՄԺԾԾ ծրագրերի հայտերի հիմնական ուղղությունները:

Համաձայն ՀՀ կառավարության ծրագրի՝ մինչև 2026 թվականը մարզերում նախատեսվում է հիմնել 25 երիտասարդական կենտրոն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

22:06 28.04.2024

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

Ապրիլի 28-ին` ժամը 19:31-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին

21:33 28.04.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին

Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Հովնանյան» վարժարանի (Նյու Ջերսի, ԱՄՆ) սաներին։ Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծել է, որ վարժարանի շրջանավարտ սաների՝ ավանդույթ դարձած այցելությունները Հայաստան հնարավորություն է պատանիների համար սեփական աչքերով տեսնելու այն ամենը, ինչ սովորել են կրթօջախում Հայաստանի ու նրա պատմության մասին, հաղորդ […] ...

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

20:27 28.04.2024

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է արտահայտել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առիթով: Վարչապետը կարևորել է նաև ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար […] ...

Հրդեհ՝ Արագած գյուղում

20:16 28.04.2024

Հրդեհ՝ Արագած գյուղում

Ապրիլի 28-ին` ժամը 18:41-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:29-ին: ...

«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան

19:16 28.04.2024

«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում ներկա են գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը հետևել են մրցաշարի եզրափակիչ մրցախաղերի ընթացքին: […] ...

Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված Բարեխոսական կարգ

18:30 28.04.2024

Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված Բարեխոսական կարգ

Ապրիլի 28-ին Վիեննայի Սուրբ Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցում Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի կողմից մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված Բարեխոսական կարգ։ Այս մասին տեղեկացնում են Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից: Պատարագին հաջորդած հիշատակի միջոցառմանը ելույթով հանդես է եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը: Դեսպան Պապիկյանը ծաղկեպսակ է զետեղել եկեղեցու բակում […] ...

BACK_TO_TOP