Հրդեհ ավտոմեքենայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+15.09 oC

Հրդեհ ավտոմեքենայում

08:23 18.04.2024

Ապրիլի 17-ին, ժամը 20։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայից դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։51-ին, մարվել՝ 20։54-ին։ Այրվել են «GAZelle» մակնիշի բեռնատարի (վարորդ` Գ. Թ.) թափքը և սրահը՝ մասամբ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

23:48 30.04.2024

Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

Այսօր՝ ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 00:30-ի սահմաններում «Բարս» կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան թիվ 1868 չվերթի օդանավում մարդ է մահացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Զվարթնոցի գծային բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի […] ...

Ուլան-Ուդեում այրվում են տներ և կենցաղային շինություններ մոտ 3 հազ. քմ տարածքում. հրապարակվել են կադրեր

20:46 30.04.2024

Ուլան-Ուդեում այրվում են տներ և կենցաղային շինություններ մոտ 3 հազ. քմ տարածքում. հրապարակվել են կադրեր

Ուլան-Ուդեում այրվում են տներ և կենցաղային շինություններ 3 հազար քմ մակերեսի վրա, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։ «Հրդեհի մասին հաղորդվել է Ուլան-Ուդե, SNT «Պոբեդա», Մագիստրալնայա փողոցի հասցեից: Նախնական տվյալներով այրվում են տներ և կենցաղային շինություններ ընդհանուր 3 հազար քառ. մետրանոց հրապարակում»,- հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Սաստիկ քամիները դժվարացնում են հրդեհի մարումը։   ...

Սողանք՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին

15:33 30.04.2024

Սողանք՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին

Ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն գյուղի ճանապարհին տեղի է ունեցել սողանք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակվել […] ...

Կիևյան կամրջից ցած նետված 16-ամյա տղային ողջ են հայտնաբերել

12:59 30.04.2024

Կիևյան կամրջից ցած նետված 16-ամյա տղային ողջ են հայտնաբերել

Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարաման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մարդ է ցած նետվել:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանությա Մաշոտցի […] ...

Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում

12:10 30.04.2024

Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 29-30-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 9, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և ֆիզիկական ներգործության՝ 8-ական, հոգեկան ներգործության ու խարդախության՝ […] ...

Բայդենը կոչ է անում խստացնել զենքի նկատմամբ վերահսկողությունը

11:04 30.04.2024

Բայդենը կոչ է անում խստացնել զենքի նկատմամբ վերահսկողությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հյուսիսային Կարոլինայի Շառլոտ քաղաքում տեղի ունեցած հրաձգության ֆոնին Կոնգրեսին կոչ է արել խստացնել զենքի նկատմամբ վերահսկողությունը։ Ամերիկայի Շառլոտ քաղաքում հրաձգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով երկուշաբթի կեսօրին։ Նախկինում հաղորդվում էր, որ միջադեպի հետեւանքով երեք իրավապահ է զոհվել, եւս հինգը վիրավորվել են։ Ինչպես նշվում է Սպիտակ տան կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, […] ...

BACK_TO_TOP