Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+20.09 oC

Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով

15:32 18.04.2024

Համայնքների միավորմանը չմասնակցած, ինչպես նաև փոքր համայնքներում կարևոր ու մեծածավալ ծրագրերի իրականացմամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ այդմ՝ նախատեսվում է Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գազիֆիկացման նախագծանախահաշվային փաստաթղթերի, դրանց փորձաքննության, ինչպես նաև Կաքավաձորից դեպի Օթևան տանող ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության և ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերում:

Հիմնավորման համաձայն՝ Շամիրամ համայնքը գազիֆիկացված չէ, և բնակչությունը օգտագործում է հիմնականում վառելափայտ։ Խիստ կարևոր է համայնքի գազիֆիկացումը և հաշվի առնելով, որ գազամատակարարման մայրուղային գիծն անհրաժեշտ է անցկացնել Կոշ բնակավայրից ու Դպրեվանք բնակավայրով՝ ապա նշված մայրուղային գծի կառուցման արդյունքում հնարավոր կլինի գազիֆիկացնել նաև Արուճ, Նոր Ամանոս, Նոր Եդեսյա բնակավայրերը։ Այսինքն՝ ծրագիրը տարածաշրջանային բնույթ է կրում, քանի որ միաժամանակ կգազիֆիկացվեն մի քանի բնակավայր։

Շամիրամ համայնքի բնակչությունը կազմում է 1170 մարդ, բյուջեն՝ շուրջ 50,0 մլն դրամ։ Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի և ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման համար անհրաժեշտ է շուրջ 5,7 մլն դրամ, նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության համար՝ 513 հազար դրամ, իսկ Կաքավաձորից դեպի Օթևան տանող ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության համար՝ 79.9 հազար դրամ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

23:48 30.04.2024

Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

Այսօր՝ ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 00:30-ի սահմաններում «Բարս» կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան թիվ 1868 չվերթի օդանավում մարդ է մահացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Զվարթնոցի գծային բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի […] ...

Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

21:58 30.04.2024

Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրականացվում է քննություն՝ պարզելու ապրիլի 30-ին ՀՀ ազգային ժողովի բակում լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024թ․ ապրիլի 30-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՀՀ ազգային Ժողովի բակում Civic.am լրատվական գործակալության լրագրող Դավիթ Լևոնյանին է մոտեցել ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի օգնական Ա․Ս․-ն, ով քաղաքական […] ...

Մայիսի 2-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:52 30.04.2024

Մայիսի 2-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Տիգրան Մեծի պող. 48, 54, 54Ա շենքեր և Գլինկայի փ. 6 շենք, 11։00-17:00 Ներսիսյան փ. 7 շենք, Ազատության պող. 14 շենք, Դավիթ Անհաղթի փ. 2-4, 7-9 շենքեր, Ազատության պող. 21-21/3 շենքեր, […] ...

Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն

21:30 30.04.2024

Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքում՝ քաղաքի կենտրոնական պուրակում գտնվող հայկական խաչքարի առջև, ապրիլի 26-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա էին Վալ-դը-Մարն դեպարտամենտի պատգամավոր Միշել Էրբիյոնը, Վալ-դը-Մարն դեպարտամենտի նախագահ Օլիվյե Կապիտանիոն, Շարանտոն-լը-Պոնի քաղաքապետ Էրվե Գիկքելը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, Վալ-դը-Մարնի ֆրանս-հայկական ալյանս կազմակերպության նախագահ […] ...

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է արտահիվանդանոցային բաժանմուք

19:26 30.04.2024

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է արտահիվանդանոցային բաժանմուք

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվեց վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմուքը: Այն կսպասարկի հիմնականում Երևանի բնակչությանը` տրամադրելով մասնագիտացված բուժօգնություն: այս մասին հայտնու մ են ՀՀ ԱՆ-ից։ «Բաժանմունքում արտահիվանդանոցային պայմաններում այցելուները կանցնեն անհրաժեշտ հետազոտությունները, կստանան խորհրդատվություն և բուժում: Առողջապահահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է բացման արարողությանը. «Ինձ համար կարևոր է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար պատշաճ […] ...

Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամների հետ

19:20 30.04.2024

Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամների հետ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 30-ին հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Քննարկվել են միության հետ համագործակցության ընդլայնմանը, գործարար միջավայրի բարելավմանը, ընկերությունների արտադրական կարողությունների ավելացմանը, արտահանման և ներմուծման խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր։  Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է միության անդամների հարցերին ու […] ...

BACK_TO_TOP