Հայաստանի հավաքականը նահանջել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+29.09 oC

Հայաստանի հավաքականը նահանջել է

19:56 14.09.2017

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ֆուտբոլի հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը: Հայաստանի ընտրանին նահանջել է 11 հորիզոնականով: Այս պահին ազգային հավաքականը զբաղեցնում է 83-րդ տեղը: Առաջին տեղում է աշխարհի չեմպիոն Գերմանիան, որին հաջորդում են Բրազիլիան, Պորտուգալիան, Արգենտինան, Բելգիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան, Չիլին և Կոլումբիան:  ԱԱ-2018-ի ընտրական փուլի վերջին երկու խաղերում Հայաստանի հավաքականը պարտվել էր Ռումինիային՝ 0:1 և Դանիային՝ 1:4 հաշիվներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բարեղամ Հարությունյանը և Նարեկ Մանասյանն այսօր երեկոյան կպայքարեն ոսկե մեդալի հմար. բռնցքամարտի ԵԱ

17:10 28.04.2024

Բարեղամ Հարությունյանը և Նարեկ Մանասյանն այսօր երեկոյան կպայքարեն ոսկե մեդալի հմար. բռնցքամարտի ԵԱ

Հայաստանի ներկայացուցիչներ Բարեղամ Հարությունյանը (48 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ) այսօր երեկոյան Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կպայքարեն ոսկե մեդալի համար: 35-ամյա Հարությունյանն օրվա առաջին եզրափակչում կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Էդմոնդ Խուդոյանի հետ, իսկ Մանասյանը ոսկե մեդալը կվիճարկի Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Մուսլիմ Գաջիմագոմեդովի հետ: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականները մինչ այժմ […] ...

«Շիրակը» հաղթել է առաջատարին

16:34 28.04.2024

«Շիրակը» հաղթել է առաջատարին

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Նոան» առաջնության 31-րդ տուրում հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվել է Գյումրիի «Շիրակին»: Գոլը խփել է կոտդիվուարցի հարձակվող Մորի Կոնեն: «Նոայի» կազմում 89-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել և խաղադաշտից հեռացվել Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը: «Նոան» 68 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, երեք միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային»: […] ...

Համլետ Մանուկյանը` ոսկե, Մամիկոն Խաչատրյանը` բրոնզե մեդալակիր. մարմնամարզության երիտասարդական ԵԱ

16:00 28.04.2024

Համլետ Մանուկյանը` ոսկե, Մամիկոն Խաչատրյանը` բրոնզե մեդալակիր. մարմնամարզության երիտասարդական ԵԱ

Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացված մարմնամարզության Եվրոպայի երիտասարդական առաջնության նժույգ թափեր վարժությունում Համլետ Մանուկյանը դարձել է ոսկե, իսկ Մամիկոն Խաչատրյանը` բրոնզե մեդալակիր։ Աշխարհի երիտասարդական կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը վարժության եզրափակչում հավաքել է 14,500, իսկ Մամիկոն Խաչատրյանը` 14,266 միավոր։ ...

Ինտեր-Տորինո․ մեկնարկային կազմեր

14:00 28.04.2024

Ինտեր-Տորինո․ մեկնարկային կազմեր

Իտալական Ա Սերիայի 34-րդ տուրի շրջանակում այսօր կկայանա «Ինտեր»-«Տորինո» հանդիպումը, փոխանցում է armsport.am-ը: Հանդիպումը կմեկնարկի 14։30-ին։ Թիմերի մեկնարկային կազմերը․ Ինտեր Տորինո ...

Խաչանովը դուրս է եկել երրորդ շրջան. Մադրիդի մրցաշար

12:58 28.04.2024

Խաչանովը դուրս է եկել երրորդ շրջան. Մադրիդի մրցաշար

Աշխարհի 17-րդ ռակետ Կարեն Խաչանովը Մադրիդում (Իսպանիա) ընթացող Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել։ Իր երկրորդ շրջանի խաղում մարզիկը երեք սեթում հաղթել է աշխարհի 87-րդ ռակետ, իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտին։ Հանդիպումն ավարտվել է 3:6, 6:3, 7:5 հաշվով։ Մարզիկները կորտում անցկացրել են 2 ժամ 27 րոպե։ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար Կարեն Խաչանովը կմրցի Ֆլավիո Կոբոլիի […] ...

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

11:44 28.04.2024

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով ապրիլի 28-ին Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցում են ՀՀ 10 մարզի և Երևան քաղաքի դպրոցականները: ...

BACK_TO_TOP