Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի դեմ զինված հարձակում է կազմակերպվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+24.09 oC

Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի դեմ զինված հարձակում է կազմակերպվել

16:47 15.01.2021

Թուրքիայում 5 անձի կողմից զինված և փայտերով հարձակման է ենթարկվել ընդդիմադիր «Ապագա» (Gelecek) կուսակցության փոխնախագահներից Սելչուք Օզդաղը։ Հարձակման հետևանքով Օզդաղը ձեռքին և գլխին լուրջ վնասվածք է ստացել, նրան հոսպիտալացրել են։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Միջադեպի կապակցությամբ Twitter-ում հաղորդագրություն է հրապարակել «Ապագա» կուսակցության մյուս փոխնախագահ Սելիմ Թեմուրջին։

Թեմուրջիի փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել հունվարի 15-ին՝ ժամը 12։15-ի սահմաններում, Օզդաղի տան դիմաց, երբ վերջինս տանից փորձել է գնալ մզկիթ ուրբաթօրյա նամազին (մուսուլմանական աղոթք) մասնակցելու համար։

Կուսակցությունը խստորեն դատապարտել է հարձակումը, նշելով, որ այն կատարվել է Թուրքիայի ժողովրդավարության դեմ և հույս հայտնել, որ անհապաղ կձերբակալվեն հարձակման պատասխանատուները։

Նշենք, որ դեռևս մեկ ամիս առաջ՝ 2020թ․ հունվարի 8-ին իր տանը զինված հարձակման էր ենթարկվել նույն կուսակցության փոխնախագահներից Այհան Սեֆեր Ուսթյունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սթարմերը մտահոգիչ է համարում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները

10:47 13.06.2025

Սթարմերը մտահոգիչ է համարում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Իրանին ուղղված հարվածները մտահոգիչ են և կոչ է արել կողմերին նվազեցնել լարվածությունը: Նրա խոսքերը մեջբերել է The Daily Telegraph-ը: «Հարվածների մասին հաղորդագրությունները մտահոգիչ են, և մենք կոչ ենք անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել գործողությունները և նվազեցնել լարվածությունը։ Լարվածության սրումը տարածաշրջանում ոչ մեկին օգուտ չի բերի։ […] ...

Հրդեհ Վաղարշապատ քաղաքում

10:40 13.06.2025

Հրդեհ Վաղարշապատ քաղաքում

Հունիսի 12-ին, ժամը 23:44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Շահումյան փողոցում այրվում է գրասենյակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գրասենյակի բակում՝ փայտե շինությունում (15 քմ) գտնվող  էլեկտրական վահանակում, այնուհետև […] ...

Կոշտ պատասխան կտանք այս ահաբեկչական ռեժիմին․ Իրանի կառավարություն

10:32 13.06.2025

Կոշտ պատասխան կտանք այս ահաբեկչական ռեժիմին․ Իրանի կառավարություն

Իրանի իշխանությունները կոշտ պատասխան կտան Իսրայելի կողմից հարվածներին, որոնց հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ գիտնականներ և զինվորներ: Այս մասին ասվում է Իրանի կառավարության հայտարարության մեջ, հաղորդում է Tasnim գործակալությունը: «Այսօր մենք բոլորս՝ Իրանի ժողովուրդը, կառավարությունը և ղեկավարությունը, կարող ենք բարձրաձայն և վճռականորեն հայտարարել, որ սիոնիստները ահաբեկիչներ և ագրեսորներ են։ Մենք ունենք բոլոր իրավունքները […] ...

Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները չէին կարող իրականացվել առանց ԱՄՆ-ի իմացության և համակարգման

10:26 13.06.2025

Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները չէին կարող իրականացվել առանց ԱՄՆ-ի իմացության և համակարգման

Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները չէին կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների իմացության և համակարգման, որը կկրի տեղի ունեցածի պատասխանատվությունը: Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հրապարակած հայտարարության մեջ: «Իրանի դեմ սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիվ գործողությունները չէին կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների համակարգման և թույլտվության: Համապատասխանաբար, ԱՄՆ կառավարությունը, լինելով այս ռեժիմի հիմնական աջակիցը, նույնպես […] ...

Իրաքը փակել է օդային տարածքը

10:21 13.06.2025

Իրաքը փակել է օդային տարածքը

Իրաքի իշխանությունները փակել են երկրի օդային տարածքը և դադարեցրել թռիչքները՝ Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների պատճառով, ուրբաթ առավոտյան Իրաքի «Շաֆաք Նյուզ» լրատվական գործակալությանը հայտնել է անվտանգության աղբյուրը։ Ավելի վաղ Axios-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող թիրախներին։ «Իրաքի օդային տարածքը փակ է, և թռիչքներն ամբողջությամբ […] ...

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ

10:17 13.06.2025

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ

Թեհրանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ, որոնցից առնվազն 35-ը կանայք և երեխաներ են, հաղորդում է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։ «Իսրայելի ռեժիմի հարձակման հետևանքով մոտ 50 տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից առնվազն 35-ը կանայք և երեխաներ են», -ուղիղ եթերում ասել է պետական ​​լրատվական հաղորդավարը։ ...

BACK_TO_TOP