14:00 19.01.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնվում է պուտչիստական ռազմական «խնամակալության» ներքո և շուտով «կհեռացվի» իրեն վերահսկող խմբակցության կողմից, այդ մասին, Ahval News-ի փոխանցմամբ, ասել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն:
Թուրքիայի նախագահին աջակցում է նաև կոալիցիայի կրտսեր գործընկեր և ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ, նախկին վարչապետ և Էրդողանի դաշնակից Դևլեթ Բահչելին, հայտնում է Թուրքիայի Karar հեռուստատեսությանը:
«Էրդողանը ներկայումս գտնվում է փետրվարի 28-ի ժամանակահատվածի մնացորդների խնամակալության տակ»,- ասել է Դավութօղլուն՝ անդրադառնալով 1997 թ. պոստմոդեռն հեղաշրջմանը։
«Ես նախազգուշացնում եմ. Պարոն Էրդողանը շուտով կհեռացվի. նա խաչմերուկին է: Նրա համար դժվար կլինի հաղթել ընտրություններում այդ դաշինքի հետ»,- ասել է Դավութօղլուն։
«Ապագա» կուսակցության առաջնորդը նաև մեղադրել է իշխող դաշինքին «Ապագա» կուսակցության առաջխաղացումը կանխելու փորձի», և Էրդողանին՝ անսկզբունք քաղաքականություն վարելու մեջ:
Հիշեցնենք, որ Դավութօղլուն վարչապետի պաշտոնում էր և իշխող AKP-ի նախագահն էր 2014-2016 թվականներին, մինչև նա չընդհարվեց Էրդողանի հետ և հարկադրաբար հեռացավ: Նա դուրս է եկել կուսակցությունից 2019-ի սեպտեմբերին և այդ նույն թվականի դեկտեմբերին սկսել հարել մրցակից «Ապագա» կուսակցությանը:
10:26 13.06.2025
Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները չէին կարող իրականացվել առանց ԱՄՆ-ի իմացության և համակարգմանԻսրայելի կողմից Իրանի վրա հարվածները չէին կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների իմացության և համակարգման, որը կկրի տեղի ունեցածի պատասխանատվությունը: Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հրապարակած հայտարարության մեջ: «Իրանի դեմ սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունները չէին կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների համակարգման և թույլտվության: Համապատասխանաբար, ԱՄՆ կառավարությունը, լինելով այս ռեժիմի հիմնական աջակիցը, նույնպես […] ...
10:21 13.06.2025
Իրաքը փակել է օդային տարածքըԻրաքի իշխանությունները փակել են երկրի օդային տարածքը և դադարեցրել թռիչքները՝ Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների պատճառով, ուրբաթ առավոտյան Իրաքի «Շաֆաք Նյուզ» լրատվական գործակալությանը հայտնել է անվտանգության աղբյուրը։ Ավելի վաղ Axios-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող թիրախներին։ «Իրաքի օդային տարածքը փակ է, և թռիչքներն ամբողջությամբ […] ...
10:17 13.06.2025
Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդԹեհրանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ, որոնցից առնվազն 35-ը կանայք և երեխաներ են, հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը։ «Իսրայելի ռեժիմի հարձակման հետևանքով մոտ 50 տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից առնվազն 35-ը կանայք և երեխաներ են», -ուղիղ եթերում ասել է պետական լրատվական հաղորդավարը։ ...
10:11 13.06.2025
Խամենեին «գործողության ազատություն» է տալիս զինված ուժերին՝ Իսրայելի հարվածներին արձագանքելու համարԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ «գործողության ազատություն» է տալիս զինված ուժերին՝ Իսրայելի հարվածներին արձագանքելու համար։ «Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզոր ձեռքը բաց չի թողնի նրան ( Իսրայելին – խմբ.), եթե դա է Ամենակարողի կամքը», – Խամենեիի ուղերձն է մեջբերում իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։ Նա նաև հաստատել է, […] ...
10:03 13.06.2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին ԻրանիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին, եթե Իրանը փորձի պատասխանել իր օբյեկտներին ուղղված հարվածներին։ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ հետևում է Իրանի հնարավոր հակահարվածներին, և որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը սկսեցին «Արթնացող առյուծ» […] ...
10:00 13.06.2025
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՉեխիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն՝ «GLOBSEC 2025» ֆորումին մասնակցելու նպատակով: Վարչապետը կմասնակցի «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը, ինչպես նաև որպես բանախոս հանդես կգա՝ «Հայաստանը փոփոխվող աշխարհում» քննարկմանը։ ...