16:30 19.03.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհսեն Բահարվանդին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը լավ հնարավորություններ է ընձեռում երկու երկրների միջև ենթակառուցվածքային համագործակցության հետագա զարգացման համար։
Երկուստեք անդրադարձ է կատարվել մի շարք տրանսպորտային ծրագրերի, այդ թվում՝ «Պարսից ծոց և Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի և «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի նախագծերի շրջանակներում համագործակցության հնարավորություններին։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն Իրանի փոխարտգործնախարարին տեղեկացրել է նաև Հայաստանի բեռնափոխադրողների կողմից բարձրացված՝ սահմանահատումների ընթացքում ֆիտոսանիտարական վերահսկման փաստաթղթերի ներկայացման ընթացակարգային խնդիրների վերաբերյալ՝ իրանական կողմին առաջարկելով դիտարկել այդ ընթացակարգերը դյուրացնելու և էլեկտրոնային տարբերակով ու փոխադարձության սկզբունքով այդ հարցը կարգավորելու հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումների համատեքստում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, պատրաստակամություն են հայտնել համագործակցելու ենթակառուցվածքների ոլորտի զարգացմանն ուղղված փոխշահավետ նախաձեռնություններում:
11:18 13.06.2025
Ռամոսը ծնվել է խաղադաշտում առաջնորդ լինելու համար. Մբապե11:18 13.06.2025
Ռամոսը ծնվել է խաղադաշտում առաջնորդ լինելու համար. ՄբապեՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն նշել է, թե ում է համարում իդեալական ավագ։ «Իդեալական ավագը Սերխիո Ռամոսն է։ Նա ունի ավագի մտածելակերպ։ Ռամոսը ծնվել է հանդերձարանում և խաղադաշտում առաջնորդ լինելու համար։ Նույնիսկ եթե նա թևկապ չի կրում, հոգով նա միևնույն է ավագ է»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում MadridXtra-ն։ Հիշեցնենք, որ Մբապեն և Ռամոսը ժամանակին […] ...
11:11 13.06.2025
ԱՄԷ-ն դատապարտում է Իսրայելի հարձակումն Իրանի վրաԱՄԷ-ն դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա և կոչ է արել հակամարտության կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ հետագա սրումը կանխելու համար: «Արաբական Միացյալ Էմիրությունները ամենախիստ կերպով դատապարտում է Իսրայելի ռազմական հարձակումը Իրանի Իսլամական Հանրապետության վրա՝ խորը մտահոգություն հայտնելով շարունակվող սրման և տարածաշրջանում անվտանգության ու կայունության վրա դրա հետևանքների վերաբերյալ։ Արտաքին գործերի նախարարությունն ընդգծում է առավելագույն զսպվածության դրսևորման […] ...
11:05 13.06.2025
Հնդկաստանը կոչ է անում Իրանին և Իսրայելին խուսափել էսկալացիայիցՀնդկաստանի իշխանությունները մտահոգություն են հայտնել Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցողի վերաբերյալ՝ կոչ անելով կողմերին խուսափել լարվածության սրումից և առաջարկելով նրանց բոլոր հնարավոր աջակցությունը: Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը: «Մենք խորապես մտահոգված ենք Իրանի և Իսրայելի միջև վերջին իրադարձություններով։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, այդ թվում՝ միջուկային օբյեկտների վրա հարձակումների մասին հաղորդագրություններին։ […] ...
11:00 13.06.2025
«Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է թիմի հայտացուցակն Աշխարհի ակումբային առաջնության համար«Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է թիմի հայտացուցակն Աշխարհի ակումբային առաջնության համար։ Դարպասապահներ. Էդերսոն, Շտեֆան Օրտեգա, Մարկուս Բետինելի։ Պաշտպաններ. Ռուբեն Դիաշ, Ջոն Սթոունզ, Նաթան Ակե, Ռայան Աիտ-Նուրի, Վիտոր Ռեյս, Յոշկո Գվարդիոլ, Մանուել Ականջի, Աբդուկոդիր Խուսանով, Ռիկո Լյուիս։ Կիսապաշտպաններ. Տիջանի Ռեյնդերս, Ժերեմի Դոկու, Նիկո Գոնսալես, Ռոդրի, Իլկայ Գյունդողան, Բեռնարդու Սիլվա, Սավինյո, Մատեուշ Նունյես, Ռայան Շերկի, Կլաուդիո Էչևերի, Ֆիլ […] ...
10:53 13.06.2025
Ճապոնիան դատապարտում է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումըՃապոնիայի կառավարությունը դատապարտում է Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածը այն ժամանակ, երբ ջանքեր են գործադրվում իրանական միջուկային ծրագրի հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար, հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեշի Իվայան: «Չափազանց ցավալի է, որ ռազմական միջոցներ են կիրառվել, մինչդեռ շարունակվում են իրանական միջուկային խնդրի խաղաղ կարգավորման դիվանագիտական ջանքերը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները», […] ...
10:47 13.06.2025
Սթարմերը մտահոգիչ է համարում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածներըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Իրանին ուղղված հարվածները մտահոգիչ են և կոչ է արել կողմերին նվազեցնել լարվածությունը: Նրա խոսքերը մեջբերել է The Daily Telegraph-ը: «Հարվածների մասին հաղորդագրությունները մտահոգիչ են, և մենք կոչ ենք անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել գործողությունները և նվազեցնել լարվածությունը։ Լարվածության սրումը տարածաշրջանում ոչ մեկին օգուտ չի բերի։ […] ...