Հունաստանի նախագահը հայտարարել է Ուկրաինայի փախստականների պատճառով ստեղծված ԵՄ հումանիտար ճգնաժամի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+27.09 oC

Հունաստանի նախագահը հայտարարել է Ուկրաինայի փախստականների պատճառով ստեղծված ԵՄ հումանիտար ճգնաժամի մասին

19:33 02.05.2022

Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուն երկուշաբթի օրը Բելգիայի թագավոր Ֆիլիպին հայտնել է Ուկրաինայից ժամանած փախստականների պատճառով Եվրոպայում լուրջ հումանիտար ճգնաժամի մասին և վստահեցրել, որ Հունաստանն աջակցում է նրանց ընդունող երկրներին։ Այս մասին հունական պետության ղեկավարն ասել է նախագահական պալատում Բելգիայի թագավոր Ֆիլիպի և թագուհի Մաթիլդայի հետ հանդիպման ժամանակ։

«Հունաստանը հանձնառու է աջակցել, անդամ երկրներին, որոնք առաջինն են  ընդունում փախստականներին Ուկրաինայից, բայց, իհարկե, այս ճգնաժամը հանգեցրել է նաև շատ լուրջ հումանիտար ճգնաժամի, երբ «ժողովուրդը  դարձել է փախստական։ Մենք այստեղ արդեն ընդունել ենք ուկրաինացի փախստականների, և ես շատ հուզված եմ։  Նրանք ցանկանում են որքան հնարավոր է շուտ վերադառնալ իրենց երկիր, հենց որ պայմանները թույլ տան»,- ասել է Հունաստանի նախագահը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Միլանը» հայտնել է նոր մարզական տնօրենի անունը

13:51 28.05.2025

«Միլանը» հայտնել է նոր մարզական տնօրենի անունը

«Միլանը» հայտարարել է, որ նոր մարզական տնօրեն է նշանակել Իգլի Տարեին: Ալբանացին 15 տարի եղել է «Լացիոյի» մարզական տնօրենը: Մայրաքաղաքային ակումբից նա հեռացել է 2023 թվականին: «Ակումբը գիտի հաջողության հասնելու իմ վճռականության ու ցանկության մասին: Իմ ամբողջ փորձը նվիրելու եմ այս ակումբին ծառայելուն: «Միլանը» մեծ ցանկություն ունի վերադառնալու իտալական ֆուտբոլի առաջատար դիրքեր»,- ասել է Տարեն […] ...

Լավրովը հայտնել է, որ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների հաջորդ փուլի մասին կհայտարարվի շուտով

13:40 28.05.2025

Լավրովը հայտնել է, որ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների հաջորդ փուլի մասին կհայտարարվի շուտով

Մոսկվան պնդելու է, որ Կիևը չեղյալ հայտարարի Ուկրաինայում գործող բոլոր խտրական օրենքները ուղիղ բանակցությունների նոր փուլում, որի մասին շուտով կհայտարարվի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների միջազգային հանդիպման ժամանակ։ Լավրովը հիշեցրել է, որ մայիսի 16-ին Ստամբուլում վերսկսվել են Ուկրաինայի հակամարտության կարգավորման բոլոր հարցերի շուրջ ուղիղ բանակցությունները։ […] ...

Զելենսկին հրաժարվել է բանակցել Ռուսաստանի հետ Բելառուսում

13:23 28.05.2025

Զելենսկին հրաժարվել է բանակցել Ռուսաստանի հետ Բելառուսում

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հրաժարվում է բանակցել Ռուսաստանի Դաշնության հետ Բելառուսի տարածքում, քանի որ, նրա խոսքով, «այդտեղից հրթիռներ են թռչում», հաղորդում է «Strana.ua» հրատարակությունը։ «Ռուսաստանի Դաշնությունն առաջարկեց Բելառուսը, բայց Ուկրաինան հրաժարվեց, քանի որ այդտեղից հրթիռներ էին թռչում, զորքեր էին մտնում։ Կիևը համաձայն է չեզոք վայրերի՝ Թուրքիա, Վատիկան և Շվեյցարիա», – ասվում է հրատարակության Telegram […] ...

Լեգենդար Ռաուլը հեռացավ «Ռեալից»

13:10 28.05.2025

Լեգենդար Ռաուլը հեռացավ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալը» հայտարարել է, որ ակումբի լեգենդ Ռաուլ Գոնսալեսը հեռացել է Մ19 թիմի գլխավոր մարզչի պաշտոնից: Իսպանացին ինքն է հեռանալու ցանկություն հայտնել: Նախկին հարձակվողը մարզել է «Ռեալի» Մ15, Մ18 և Մ19 թիմերը: «Ռեալի» ակադեմիայում նա աշխատում էր 2018 թվականից: ...

Վրաստանի վարչապետը Թբիլիսիում հակակառավարական բողոքի ցույցերն արհեստական ​​է անվանել

12:58 28.05.2025

Վրաստանի վարչապետը Թբիլիսիում հակակառավարական բողոքի ցույցերն արհեստական ​​է անվանել

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում կառավարության դեմ ուղղված ամենօրյա բողոքի ցույցերը արհեստական ​​է անվանել և վստահություն է հայտնել, որ դրանք ֆինանսավորվում են դրսից։ Վրաստանում շարունակվում են բողոքի ցույցերը՝ պահանջելով նոր խորհրդարանական ընտրություններ։ Բողոքի ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն 2024 թվականի նոյեմբերի 28-ին հայտարարեց, որ մինչև 2028 թվականը կդադարեցնի երկրի՝ Եվրամիությանը անդամակցելու […] ...

Մեքսիկայում մոտ 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

12:45 28.05.2025

Մեքսիկայում մոտ 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Մեքսիկայում մոտ 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով ժամը 1:30-ին՝ Կաբո Սան Լուկաս քաղաքից 367 կիլոմետր հարավ-արևելք, որի բնակչությունը կազմում է 68 հազար մարդ։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։ ...

BACK_TO_TOP