Քարտեզները վերանայելու քաղաքականությունը ձախողվելու է. Հունաստանի ԱԳ նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+26.09 oC

Քարտեզները վերանայելու քաղաքականությունը ձախողվելու է. Հունաստանի ԱԳ նախարար

17:20 27.09.2022

Հունաստանը շեշտել է, որ աջակցում է բոլոր պետությունների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցից հետո հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը:

« Եվ դա, իհարկե, նաև վերաբերում է մեր լավ ընկեր Հայաստանին: Մենք հավատում ենք սահմանների անքակտելիությանը»,- ասել է Դենդիասը:

Նա նաև մեսիջ է ուղարկել այն երկրներին, որոնք «փորձում են վերասահմանել քարտեզները»։

«Եվ իմ մեսիջը հետևյալն է՝ վերանայման քաղաքականությունները կձախողվեն: Ես կնշեմ ևս մի այդպիսի ուժի՝ Թուրքիային, որը փորձում է օգտվել այս խառը իրավիճակից, որպեսզի անհարգալից լինի կայունության նկատմամբ: Մենք վկա ենք նաև թուրքական հռետորիկայի, թույլ տվեք ասել, որ Թուրքիան նաև դեմ էր այն բանին, որ Հունաստանը մի քանի պաշտպանական զենքեր է ուղարկում հունական կղզիներ: Եվ սա արվում է այն պայմաններում, երբ  Հունաստանը գործում է իր պարտավորությունների շրջանակներում, և այս պարտավորությունները բխում են Լոզանի համաձայնագրից»,- նշել է Հունաստանի ԱԳ նախարարը:

Նրա խոսքերով՝ Թուրքիան դեմ է, որովհետև Հունաստանը թույլ չի տալիս, որ իր տարածքներն անպաշտպան մնան: Ըստ նրա՝ Թուրքիան այս պահին սպառնում է պատերազմ սկսել Հունաստանի դեմ:

«Մեր դիրքորոշումը ԼՂ-ի վերաբերյալ մնում է անփոփոխ, մենք աջակցում ենք խաղաղ, փոխադարձ ընդունելի լուծումների հասնելուն՝ միջազգային իրավունքի շրջանակներում: Միջազգային իրավունքը «Սուրբ կտակարանն է» միջազգային հարաբերությունների և քաղաքականության համար: Այս տեսակետից մենք ողջունում ենք նաև վարչապետ Փաշինյանի խիզախությունը, որն առաջարկել է նոր մոտեցում այս տարածաշրջանում նոր ապագայի համար»,- հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան. մայիս ամսվա եղանակի կանխատեսումը

11:57 01.05.2024

Սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան. մայիս ամսվա եղանակի կանխատեսումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը ներկայացնում է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը: Ըստ այնմ՝ օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է մինչև 1 աստիճանով նորմայից բարձր, տեղումների քանակը՝ նորմայից ավել։ ...

Զորամասերում ուսումնական ծրագրով նախատեսված պարապմունքներ են անցկացվում. ՊՆ

11:45 01.05.2024

Զորամասերում ուսումնական ծրագրով նախատեսված պարապմունքներ են անցկացվում. ՊՆ

Զորամասերում ուսումնական ծրագրով նախատեսված պարապմունքներ են անցկացվում։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է. Վահագն Խաչատուրյանի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ

11:33 01.05.2024

Մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է. Վահագն Խաչատուրյանի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի օրվա կապակցությամբ: Մեր պետականությունն անցած ավելի քան երեք տասնամյակի ընթացքում դիմագրավել է բազմաթիվ փորձությունների և մարտահրավերների՝ պատերազմների, տնտեսական ճգնաժամերի, հասարակական-քաղաքական կյանքում շրջադարձային փոփոխությունների: Այդ դիմակայությունը, թեկուզ և լարված ճիգով, ցույց է տալիս, որ բոլոր […] ...

Աշխատանքը մարդուն ազատություն, բարեկեցություն և երջանկություն պետք է բերի․ Նիկոլ Փաշինյան

09:12 01.05.2024

Աշխատանքը մարդուն ազատություն, բարեկեցություն և երջանկություն պետք է բերի․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ․ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր նշում ենք Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը: Սա իսկապես կարևոր օր է, որովհետև այն ամենը, ինչ տեսնում ենք մեր միջավայրում, այն ամենը, ինչի հետ առնչվում ենք, պարտադիր կերպով ինչ-որ մեկի կատարած կամ չկատարած աշխատանքի արդյունք […] ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:11 01.05.2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է․ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ

00:06 01.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է․ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անձամբ ներգրավված է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս մասին ասել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։ «Խնդրի լուծմանը պետքարտուղարն անձամբ է ներգրավված: Իր պաշտոնավարման ընթացքում նա պարբերաբար շփվել է երկու երկրների հետ»,- ասել է նա ճեպազրույցում: Պատելի վստահեցմամբ՝ ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը […] ...

BACK_TO_TOP